f

Անկախ

Պատվաստում կամ ամսական 30 հազար դրամ «տուգանք»․ ուսուցիչների պատվաստումը պարտադիր չէ, բայց պարտադրված է


COVID 19-ի թեստավորումը պետք է լինի անվճար և հասանելի լինի բոլորին՝ թե պատվաստված, թե չպատվաստված ուսուցիչներին, կարծում է  «Հայաստանի ուսուցիչների միություն» նախաձեռնության համակարգող Շողակաթ Բաբայանը։

Արդեն հայտարարվել է, որ սեպտեմբերին հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում դասապրոցեսը կիրականացվի առկա սկզբունքով՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները։ Հոկտեմբերի մեկից, սակայն, այն ուսուցիչները կամ դասախոսները, որոնք չեն ներկայացնի տեղեկանք պատվաստված լինելու մասին, ստիպված կլինեն ամսական երկու անգամ իրենց միջոցներով պատվաստվել և արդյունքը ներկայացնել ուսումնական հաստատության ղեկավարությանը։ Ավելին, այդ ուսումնական հաստատությունները, որտեղ անձնակազմի առնվազն 70 տոկոսը պատվաստված չէ, չեն կարողանա առկա  ձևաչափով ուսուցում կազմակերպել՝ անցնելով հեռավարին։

Շողակաթ Բաբայանի կարծիքով՝ ուսուցիչների կամավոր-պարտադիր պատվաստման պահանջն անտրամաբանական է և որևէ կերպ չի կանխելու վիրուսի տարածումը։

«Պատվաստումն ընդամենը մեկ երաշխիք է տալիս, այն է՝ պատվաստված անձը վարակվելու դեպքում հիվանդությունը համեմատաբար թեթև կտանի։ Բայց պատվաստված անձը կարող է և հիվանդանալ և վիրուսի տարածող լինել։ Այսինքն այս պարագայում պատվաստումն իր մեջ որևէ սոցիալական պատասխանատվություն չի ներառում։ Պատվաստված անձն ընդամենը ինքն իրեն է ապահովագրում»,- ասում է նա։

Բաբայանը նաև շեշտում է՝ ենթադրենք ուսուցիչները պատվաստվեցին, բայց չէ որ աշակերտները ևս կարող  են հիվանդանալ և վիրուսի տարածող լինել։ Իսկ, ինչպես հայտնի է, դպրոցում աշակերտների թիվը մի քանի անգամ գերազանցում է ուսուցիչների թվին։

Բաբայանը վստահ է՝ պարտադրված պատվաստումներով կրթական հաստատություններում նոր կորոնավիրուսի տարածումը կանխել հնարավոր չէ, մանավանդ որ  մեծ արագությամբ ի հայտ են գալիս վիրուսի նոր տեսակներ, որոնց վրա պատվաստանյութերի ազդեցությունը չի տարածվում։

«Փոխարենը, բաց է մնում հարցը, թե համավարակային ալիքի աճի պարագայում ինչպես է կազմակերպվելու ուսումնական պրոցեսը»,- ասում է նա։

Բաբայանի կարծիքով՝ սխալ է նաև թեստավորումն ու պատվաստումը համահավասարեցնելը, քանի որ դրանք տարբեր բաներ են։

«Քանի որ և պատվաստված, և չպատվաստված անձը կարող է հիվանդալ և վիրուսի տարածող լինել, ապա թեստավորումը պետք է պարտադիր լինի բոլորի համար»,- ասում է նա՝ հավելելով, որ անգամ եթե այդ երկուսը նույն հարթության վրա են դրվում, ապա վճարն էլ երկուսի պարագայում նույնը պետք է լինի։ «Եթե պատվաստումն անվճար է, ապա թեստավորումը ևս պետք է անվճար լինի»,- ասում է նա։ Միայն այդ պարագայում է, որ ուսուցիչներն իսկապես ընտրության հնարավորություն կունենան, ոչ թե պարտադրված կլինեն պատվաստվել։

«Չնայած պաշտոնապես հայտարարվում է, որ ուսուցիչներին պատվաստումը չի պարտադրվում, սակայն իրենք շատ լավ գիտեն, որ միջինում 70-80 հազար դրամ աշխատավարձ ստացող մանկավարժը չի կարող ամեն ամիս 30 հազար դրամ հատկացնել թեստավորմանը»,- ասում է նա՝ նշելով, որ նման ճնշումների միջոցով  փորձ է արվում առաջ տանել կամավոր-պարտադիրը։

Բաբայանը նաև նշում է՝ ահազանգեր ունեն, որ բժշկական հաստատություններում ամեն կերպ խուսափում են պատվաստման հակացուցումների մասին ինֆորմացիա տալուց։ «Մարդիկ համացանցից, օտարալեզու աղբյուրներից են դուրս բերում հնարավոր հակացուցումների մասին տեղեկություններ։ Սակայն բժիշկները, կարծես նման ցուցում ունենալով, հերքում են հնարավոր հակացուցումների մասին տեղեկությունները և ոչ էլ տեղեկանք են տալիս առողջական խնդիրներով պայմանավորված  հնարավոր հակացուցումների մասին»,- ասում է նա։

Նման ահազանգեր ստացել է նաև «Անկախը»։ Մեզ դիմած ուսուցիչներից մեկն, օրինակ, նշում էր, որ իրենց տարածքային պոլիկլինիկայում միայն «Աստրա զենեկա» պատվաստանյութն է առկա, որը հայտնի է տրոմբոէմբոլիաներ առաջացնելու վտանգով։ «Ինքս տրոմբ ունեմ, սրտի խնդիր ունեմ, բայց մեր պոլիկլինիկայում ասում են, որ դրանք հակացուցում չեն և հանգիստ կարող եմ «Աստրա զենեկայով» պատվաստվել»,- ահազանգում էր «Անկախ» դիմած ուսուցիչներից մեկը։

Բաբայանը շեշտում է՝ գիտական, բժշկական փորձերին մասնակցությունն օրենքով կամավոր բնույթ է կրում։ «Հիմա սա ինչ-որ առումով բժշկական փորձ է, որին ուսուցիչների մի մասը պատրաստ է կամավոր մասնակցել, բայց մի մասն էլ չի ուզում մասնակցել»,- ասում է նա։

«Հայաստանի ուսուցիչների միություն» նախաձեռնությունը այս և մի շարք այլ հարցեր ու մտահոգություններ պարունակող նամակ է հղել ԿԳՄՍ և  Առողջապահության նախարարություններ, ՀՀ վարչապետին և Մարդու իրավունքների պաշտպանին։ Չնայած հարցում-նամակի մուտքագրումից անցել է 10 օր, պաշտոնական արձագանք դեռևս չունեն։ Բաբայանն ասում է, որ իրենք վճռական են տրամադրված և պայքարելու են, մինչև հասնեն նրան, որ պատվաստումն իսկապես կամավոր լինի, իսկ անվճար  թեստավորումն էլ պարտադիր լինի բոլոր դասավանդողների համար։

պարտադիր պատվաստում խմբագրի ընտրանի նոր կորոնավիրուս դպրոց ուսուցիչ

Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Ավելին
Ավելին