f

Անկախ

Ինչու է Խաչատուր Սուքիասյանը Հայաստանի զարգացման հիմնական խոչընդոտը


 

Խաչատուր Սուքիասյանի հայտնվելն խորհրդարանում և նրա երեկվա ելույթը պարզ վկայությունն են նրա, որ 2018թ. տեղի ունեցած հեղաշրջումը Հայաստանը հետ է գցել առնվազն 20 տարով, եթե հաշվարկը սկսում ենք 2018-ից: Նախկին իշխանության և նրա առանձին ներկայացուցիչների նկատմամբ հնչեցրած նրա քննադատությունը կարելի է դիտարկել որպես հաղթողի վրեժխնդրության ցուցադրությամբ: Ի վերջո 1998թ. փետրվարի 3-ին տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում Խաչատուր Սուքիասյանը զրկվեց երկրի թիվ մեկ օլիգարխի կարգավիճակից, և շուրջ 20 տարի զբաղված էր այդ կարգավիճակը վերականգնելուն ուղղված գործողություններ կազմակերպելով: 2008թ. նա դա փորձեց անել Լևոն Տեր-Պետրոսյանի միջոցով, սակայն ձախողեց, իր իսկ ասելով կորցնելով առնվազն 80-100 միլիոն դոլար: Բայց ի վերջո հաջողության հասավ Նիկոլ Փաշինյանի տեսքով, ում լրագրողական և ապա քաղաքական գործունեությունը ֆինանսավորում էր 1998թ. սկսած: Այս մանր վրեժխնդրության դրսևորմանը կարելի էր չանդրադառնալ, եթե չլիներ մի ավելի կարևոր հանգամանք: 2018թ. հեղաշրջման և դրան հաջորդած իրադարձությունների արդյունքում Հայաստանի իշխանությունից, այդ թվում օրենսդիր իշխանությունից՝խորհրդարանից դուրս մղվեցին ազգային բուժուազիայի ներկայացուցիչները: Քաղաքականության և բիզնեսի տարանձջատման անվան տակ խորհրդարանից դուրս մղվեցին Սամվել Ալեքսանյանը, Միքայել և Կարեն Վարդանյանները, Գագիկ Ծառուկյանը և շատ ուրիշներ, իսկ նրանց փոխարեն խորհրդարանում հայտնվեցին կոմպրադրոկան բուրժուազիայի այնպիսի կարկառուն ներկայացուցիչներ ինչպիսիք են Խաչատուր Սուքիասյանը կամ Գուրգեն Արսենյանը:

Ինչ էական տարբերություն կա ազգային և կոմպրադորական բուրժուազիայի միջև չեմ ուզում շատ խորը մանրամասնել, սակայն պարզ ասեմ. որ եթե կոմպրադորական բուրժուազիան զբաղված է օտարկերկրյա ապրանքների և ծառայությունների ներմուծմամբ և իրացմամբ, ապա ազգային բուժուազիան երկրի ներսում ապրանքների արտադրությամբ: Նայեք Խաչատուր Սուքիասյանի բիզնես կայսրությանը և դուք կեսնեք, որ այն իր էությամբ հետադիմական է, այն մնացել է 90 ականների Ռոսիա կինոթատրոնի հարակից տարածքի տոնավաճառի առնեմ ծախեմ չարչիական-տարգաշական մակարդակի վրա: Նույնը կարելի է ասել Արսենյանի մասին, ում բիզնեսը սահմանափակվում է սիգարետների ներմուծմամբ և վաճառքով: Ի տարբերություն նրանց Սամվել Ալեքսանյանը կամ Գագիկ Ծառուկյանը գտնվում են բիզնեսի առումով անհամեմատ ավելի բարձր աստիճանի վրա: Նրանք իրենց առևտրային կապիտալի մի զգալի մասը ուղեցին արտադրության ոլորտ. Ալեքսնյանը հիմել է բազմաթիվ տեքստիլ ձեռնարկություններ, որոնք ոչ միայն փոխարինել են ներմուծմանը, այլ նաև արտահանվում են,: Ալեքսանյանը ներգրավված է արտադրության շղթայի բոլոր ոլորտներում. գյուղատնտեսությունից մինչև արդյունաբերություն: Նույնը վերաբերվում է Ծառուկյանին, ով ոււնի տեքստիլի, արևային էլեկտրական պանելների, կերամիկայի, ցեմենտի, կոնյակի և գինու և այլ բազմաթիվ արտադրություններ: Վադանյանները հաջողությամբ զբաղվում են ծխախոտի, հրուշակեղենի արտադրությամբ, մրցելով համաշխարհային գիգանտների հետ: Սա խոսում է նրանց կրթական և քաղաքակրթական ավելի բարձր մակարդակի գտնվելու մասին: Նրանք հասկանում են, որ բանկային և առևտրային կապիտալը չի կարող երկրի և տնտեսության զարգացման հիմք լինել , որ այս ոլորտները չեն ստեղծում հավելյալ արժեք, այլ զբաղված են այդ արժեքի վերաբաշխմամբ: Բացի այդ ազգային բուժուազիան իր արտադրության ցիկլի մեջ ներգրավվում է երկրի բոլոր տարածքները՝ծայրամասային գյուղերից մինչև Երևան, դրանով նպաստելով ամբողջ երկրի զարգացմանը, մինչդեռ կոմպրադրոական բուժուազիան աշխատում է միայն տնտեսապես առավել շահութաբեր տարածքում՝Երևանում, ավելի խզելով կապը հարուստ և բարեկեցիկ մայրաքաղաքի և աղքատ ու հետամնաց շրջանների միջև:

Պատահական չէ, որ Սուքիասյանը իր ելույթում որպես տնտեսության հաջողության ապացույց է ներկայացնում Երևանի կենտրոնի հյուրանոցների, ռեստորանների ու սրճարանների զբաղված լինելը: Նրա համար չկա Հայաստան, կա Երևանի փոքր կենտրոն, ու եթե այնտեղ ամեն ինչ լավ է, ուրեմն մնացածի վրա թքած: Դրա համար է նա Վազգեն Սարգսյանին սխալ համարում, որը դեմ էր տարածքների հանձնմանը: Կոմպրադրոկան բուժուազիային պետք չեն մեծ տարածքներ՝Արցախ, Սյունիք կամ Գեղարքունիք: Խաչատուր Սուքիասյանը որևէ մարզում լուրջ ներդրում չունի, չհաշված Հայէկոնոմ բանկի մասնաճյուղերը, որոնք Խորհրդային Հայաստանի, այսինքն մեր բոլորիս ծնողների և պապերի ունեցվածքն էին որին իրենք տիրացան 90 ականների սկզբին:Այնպես որ քանի դեռ Հայաստանի սեփականատերը կոմպրադրոկան բուժուազիայի ներկայացուցիչն է, մեզ ոչ զարգացում է սպասում, ոչ պետության հզորացում:

Խաչատուր Սուքիասյանը չի էլ թաքցնում, որ ինքն է իշխանության փաստացի տերը, ասելով որ Փաշինյանի առաջ պայման է դրել, որ պատգամավորները չպետք է հարստանան, և պետք է ապրեն պետական աշխատավարձով:

Սուքիասյանի ասած այն է, որ այդ մարդիկ չպետք է քթները մտցնեն տնտեսության մեջ, այսինքն դառնան իր համար մրցակիցներ, դառնան իշխանության փայատերեր: Նրանց վերապահված է իրեն սպասարկողի կարգավիճակը՝ որոշակի աշխատավարձի դիմաց, դրանով էլ թող սահմանափակվեն:

Ավետիս Բաբաջանյան ՖԲ Գրառում Խաչատուր Սուքիասյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին