Օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի մոտ որոտած երկու պայթյունների զոհերի թիվը հասել Է 103-ի: Այդ մասին հաղորդել Է The Wall Street Journal (WSJ) թերթը:
Թերթի տվյալներով՝ զոհվածների թվում 90-ն աֆղաններ են եւ 13-ն՝ ամերիկացի զինծառայողներ:
Օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի շենքի մոտ տեղի Է ունեցել երկու պայթյուն, որոնք կազմակերպել են մահապարտ ահաբեկիչներ:
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը վճռականորեն դատապարտել Է տեղի ունեցածը եւ խոստացել Է պատասխանատվության ենթակել մեղավորներին: Մայրաքաղաքի օդանավակայանում լարված իրավիճակ Է ստեղծվել այն բանից հետո, երբ թալիբերն օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել քաղաքի նկատմամբ:
Նշենք, որ ավելի վաղ ամերիկյան զլմ-ները գրել էին Քաբուլի օդանավակայանում հնարավոր ահաբեկչության մասին: