Մոտ 2 հազար ցուցարարներ դուրս են եկել հրապարակ՝ խորհրդարանի դիմաց: Այսօր Կոնգրեսը պետք է նորընտիր նախագահ Պեդրո Կաստիլյոյի նշանակած վարչապետ Գիդո Բելյիդո Ուգարտեին և նրա կաբինետին վստահության կամ անվստահության քվեարկություն անցկացնի: Նրա «Ազատ Պերու» կուսակցության սոցիալիստներն ընդամենը 37 աթոռ են զբաղեցնում խորհրդարանում: Պատգամավորների մեծամասնությունը պատկանում է աջ կամ կենտրոնամետ ընդդիմությանը:
Գիդո Բելյիդո Ուգարտեն Պեդրո Կաստիլյոյի զինակիցն է ձախ արմատական կուսակցությունում: Նախագահի հակառակորդները նրան կապում են ահաբեկչական մաոական «Լուսավոր ճանապարհ» շարժման հետ: Օգոստոսի սկզբին Պերուի գլխավոր դատախազությունը ստուգումներ սկսեց կառավարության ղեկավարի նկատմամբ ահաբեկչության և փողեր լվանալու մեղադրանքների կապակցությամբ:
Աղբյուրը՝ euronews