f

Անկախ

ԼՏՊ, եթե չէիր հավատում Արցախի եւ Հայաստանի հաղթանակին, ինչո՞ւ հազարավոր ջահել-ջիվան տղերքի ու աղջիկների մարտադաշտ, մահվան ուղարկեցիր,դրանից հետո, մոտ 20 տարի բազմել ես քո Սեւ դղյակում


Ակոսի ծռությունը մեծ եզից է, շենքը , որի հիմքը ծուռ է դրվել, անպետք քարերով, մի օր պետք է փլուզվի։ Այս մարդը Հայաստանի Հանրապետության դեմ մեծ հանցանքներ է գործել, նրա օրոք տասնյակ քաղաքական սպանություններ են եղել, կեղծվել են ՀՀ սահմանադրության հանրաքվեի , 1995թ․ խորհրդարանական եւ 1996թ․ նախագահական ընտրությունների արդյունքները։ 1996թ նախագահական կեղծված ընտրություններից հետո ԼՏՊ-ն շամպայնի բաժակը ձեռքին՝ խմեց իր թիմի կենացը, որն իբր հաղթանակն էր տարել։ Նա կիսատ թողեց հաղթական պատերազմը, կնքեց արժեք չունեցող, ոչինչ չպարտավորեցնող հրադադարի պայմանագիր, զբաղվեց գրավված շրջանների թալանով, սեփականաշնորհման անվան տակ թալանեց խորհրդային շրջանից մնացած հսկայական ունեցվածքը։ Հիշենք Թելման Տեր-Պետրոսյանին եւ վերջինիս կողմից որպես մետաղի ջարդոն վաճառված հսկա <<Հրազդանմաշը>>։ Ինքը Արցախից Հայաստան բերեց Ռոբերտ Քոչարյանին, մինչ այդ Սերժ Սարգսյանին էր բերել, որոնք իրենից հետո Հայաստանում շարունակեցին ղեկավարել , ավելի կայացնել օլիգարխիկ, ԼՏՊ-ի խոսքերով՝ մոնղոլա-թաթարական, խանական համակարգը։ ԼՏՊ-ն պահեց, սնեց, աճեցրեց Հայաստանին եւ հայ ազգին ամենամեծ վնասները տված եւ այժմ էլ տվող Նիկոլ Փաշինյանին։ Իր կյանքի գործը ձախողվել է, ԼՏՊ-ն պետք է գնա, Կիեւյան կամրջից նետվի,սակայն հիմա նորից իմաստության դասեր է տալիս,ասելով, որ Ղարաբաղի հարցում մենք դաշնակից չենք ունեցել, չունենք, պատմությունից, այդ թվում ՝արդի պատմությունից, դասեր չենք առել եւ եթե խելքի չգանք, Եմենի ու Սոմալիի օրն ենք ընկնելու։ Դրանով նա արդարացնում է Նիկոլ Փաշինյանի կողմից նոր կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրումը։ Նիկոլ Փաշինյանն անշեղորեն իրականացնում է ԼՏՊ-ի ծրագիրը՝ հողերը տանք , որ լավ ապրենք, ԼՏՊ-ի աշակերտ Նիկոլ Փաշինյանը սկզբում Արցախը տվեց հիմա էլ Հայաստանի տարածքներն է տալիս։

ԼՏՊ, եթե չէիր հավատում Արցախի եւ Հայաստանի հաղթանակին, ինչո՞ւ հազարավոր ջահել-ջիվան տղերքի ու աղջիկների մարտադաշտ, մահվան ուղարկեցիր,դրանից հետո, մոտ 20 տարի բազմել ես քո Սեւ դղյակում ու քո հսկա ունեցվածքով կյանքի հաճույքներն ես վայելում։ Նիկոլ Փաշինյանը քո աշակերտն է, լավ է յուրացրել անմարդկային գործելակերպդ՝ նպատակն արդարացնում է ամենաստոր միջոցները։ Անմարդկային արարքներով աշակերտը գերազանցեց իր ուսուցչին։

Ոսկան Սարգսյան ՖԲ Գրառում Լևոն Տեր-Պետրոսյան Նիկոլ Փաշինյան խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին