Ինչպես ասվում է խորհրդարանի որոշման մեջ, կարգավիճակից զրկված ոչ կառավարական կազմակերպությունները (ՈԿԿ) խախտել են երկրում օրենքներն ու որոշումները:
Երկրում գործող 15 ՈԿԿ-ներին իրավաբանական անձի կարգավիճակից զրկելու մասին որոշումը երեկ ընդունել է երկրի Ազգային վերաժողովը (խորհրդարան): Այդ մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով հանրապետության օրենսդիր մարմնի իր աղբյուրներին:
ՈԿԿ-ներին իրավաբանական անձի կարգավիճակից զրկելու նախաձեռնողները իշխող «Ազգային ազատագրության սանդինիստական ճակատ» կուսակցության պատգամավորներն են, որոնք բացարձակ մեծամասնություն են խորհրդարանում: Այդ նախաձեռնության օգտին քվեարկել է օրենսդիրների 70 տոկոսը, դեմ է եղել մեկ պատգամավոր, ձեռնպահ՝ 13:
Ինչպես ասվում է խորհրդարանի որոշման մեջ, կարգավիճակից զրկված ՈԿԿ-ները խախտել են երկրի օրենքներն ու որոշումները: Առիթ է դարձել Նիկարագուայի ներքին գործերի նախարարության զեկույցը, որում ցույց է տրված, որ այդ ՈԿԿ-ները չեն պահպանել տնօրենների խորհրդի ընտրության կարգը, անհամապատասխանություններ են բացահայտվել ֆինանսական հաշվետվություններում, իսկ իշխանություններին չեն ներկայացրել անհրաժեշտ տեղեկություններ իրենց գործունեության մասին:
2018 թվականից Նիկարագուայում իշխանությունների որոշմամբ դադարեցվել է 55 ՈԿԿ-ի գործունեություն, որոնցից 45-ը զրկվել են իրավաբանական անձի կարգավիճակից այս ամսին:
Աղբյուրը՝ TASS