f

Անկախ

Առողջապահություն թե՞ թալան


Ամառը մոտենում է իր ավարտին և տուրիստական սեզոնը՝ ևս: Եվ թվում է իշխանությունների հերթական աճպարարությունը հարթ ընթացավ՝ որևէ բողոք, ընդվզում չեղավ այն համատարած թալանի դեմ, որն ամենժամյա ռեժիմով իրականացվում է Զվարթնոց օդանավակայանում:

Բոլոր այն հիմնական ուղղությունները, ուր այս ամառ հնարավություն են ունեցել մեկնել ՀՀ քաղաքացիները՝ Եգիպտոս, Ռուսաստան, Եվրոպական մի քանի երկրների պահանջը նույնն է՝ 6 տարեկանից բարձր բոլոր անձինք պետք է ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան, որն արվել է մեկնումից 72 ժամ առաջ կամ պատվաստման սերտիֆիկատ: Արտասահման մեկնողների տուրիստական կազմակերպությունները տեղեկացնում են իրենց հաճախորդներին այս մասին: Վերջիններս սակայն մոռանում են նշել մի կարևոր հանգամանք. Հայաստան հետ վերադառնալիս, իսկ ավելի կոնկրետ՝ Զվարթնոց օդանավակայանից դուրս գալու համար ևս պետք է պատվաստման սերտիֆիկատ և ՊՇՌ թեստ բացասական պատասխան՝ արված ՀՀ ժամանումից 72 ժամ առաջ: Պաշտոնական տվյալներով ՀՀ քաղաքացիների շրջանում պատվաստվածների թիվը խիստ նվազ է, և ակնհայտորեն ՀՀ-ում արված ՊՇՌ թեստերը ժամկետի մեջ չեն տեղավորվում, քանի որ չի գտնվի մարդ, որ մեկնի հանգստյան երկու օրով: Եվ ահա, օդանավակայանում ուղեբեռը ստանալուց անմիջապես հետո ժամանողներին ուղորդում են ՊՇՌ թեստերի հանձնման փոքրիկ պատուհանների մոտ: Մարդիկ հանձնում են թեստը, ինչ-որ փաստաթուղթ ստորագրում և գնում տուն՝ սպասելով թեստի պատասխանին:

Թվում է, թե ամեն ինչ շատ լավ մտածված և կազմակերպված է, որպեսզի կանխվի ՀՀ –ում կորոնավիրուսի տարածումը: Բայց դա միայն թվում է: Իրականում վերոհիշյալ ամբողջ գործընթացը ֆիկտիվ բնույթ ունի, միտված է ՀՀ քաղաքացիներին թալանելուն և իրականում ավելի շատ նպաստում է կորոնավիրուսի տարածմանը, քան՝ կանխում:

Ասվածը հիմնավորելու համար բերենք ամենապարզ և ակնբախ փաստարկները:

Նախ անդրադառնանք այն հարցին, թե ովքեր են հանձնում թեստը: Ինչպես ավելի վաղ հիշատակել էին, արտասակման մեկնելիս պահանջվում է 6 տարեկանից բարձր անձանց հանձնած թեստի պատասխանը: Իսկ Հայաստանում՝ 1 տարեկանից բարձր: Այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար հարցում ենք արել ՀՀ Առողջապահության նախարարություն:

Հարցը հետևյալն էր. Ի՞նչ չափորոշիչներով է առաջնորդվում ՀՀ Առողջապահության նախարարությունը, երբ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության տարիքային շեմը սահմանում է 1 տարեկանից բարձր, եթե առողջապահության բնագավառում մի շարք առաջատար երկրներ շեմը սահմանել են 6+-ը:

Նախարարությունից մի հետաքրքիր պատասխան է եկել: Ներկայացնում ենք այն բառացի:

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (այսուհետ՝ ՊՇՌ հետազոտության) մինչև 1 տարեկան երեխաների շրջանում սերտիֆիկատի պահանջի բացակայությունը կարգավորվում է՝ հաշվի առնելով նրանց շփման շատ սահմանափակ շրջանակը:

Նոր գիտական հիմնավորումներ ի հայտ գալուն համահունչ կքննարկվի նաև ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատի առկայության պահանջի տարիքային շեմի փոփոխության հարցը:

Փաստորեն, նախարարությունը որևէ կերպ չի հիմնավորում 1 տարեկանից բարձր երեխաների թեստավորման անհրաժեշտությունը, և բուն հարցին պատասխանելու փոխարեն հանգամանորեն հիմնավորում է 1 տարեկանից ցածր երեխաներին չթեստավորելու որոշումը:

Այսինքն, ծնողները, որոնք անգամ եթե տեղեկացված էին, որ Հայաստան ժամանելիս պետք է նոր թեստ հանձնեն, բախվում են առաջին շոկին, երեխաների համար ևս պետք է վճարել, մինչդեռ մեկնելիս նման պահանջ չկար:

Անդրադառնանք Զվարթնոց օդանավակայանում գործող լաբորատորիաների աստղաբաշխական գներին:

Նախարարությունից հայտնում են, որ Օդանավակայանում նմուշառությունն իրականացվում է մասնավոր կազմակերպությունների կողմից, որոնք ինքնուրույն են որոշում իրենց գնային քաղաքականությունը:

Նման արտոնությունն էլ դարձել է խաղաքարտ մասնավոր կազմակերպությունների ձեռքին: Նշենք, որ եթե Երևանում կան կազմակերպություններ, որոնք ՊՇՌ թեստի համար գանձում են 9000-10000 դրամ, ապա օդանավակայանում նույն կազմակերպությունների սակագինը այլ է՝ 15 հազար: Պատկերացնում եք օրինակ 5 հոգուց բաղկացած ընտանիքի վիճակը, երբ Հայաստան ժամանելով պարզվում որ նրանք պետք է 75 հազար դրամ վճարեն՝ օդանավակայանը լքելու համար: Արդյո՞ք բոլորն ունեն այդպիսի հնարավորություն: Իսկ եթե չունեն, ի՞նչ կարող են անել:

Այս հարցին նախարարությունից պատասխանել են, որ նմուշառման կետերում նմուշառումից հրաժարվելու դեպքում անձի նկատմամբ կիրառվում է մեկուսացում 14 օրացուցային օրով: Մեկուսացման դեպքում անձն ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուղեկցությամբ տեղափոխվում է Առողջապահության նախարարի 2021 թ. հունիսի 2-ի թիվ 2082-Ա հրամանով հաստատված մեկուսացման վայր:

Վերոհիշյալ հրամանի համաձայն մեկուսացման վայրն է՝ Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մոդուլային մասնաշենքը: Դե ինչ, շատ գայթակղիչ է հանգստից հետո ևս 14 օր էլ անցկացնել ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնում: Այս դեպքում հարց է ծագում, եթե անձը սպառել է տարվա ընթացքում իրեն հասանելիք վճարվող արձակուրդի օրերը, կարո՞ղ է իրեն նման ճոխություն թույլ տալ: Ինչպես է այս հարցը կարգավորել Առողջապահության նախարարությունը: Ինչևէ, ՀՀ վերադարձողների ճնշող մեծամասնությունը, մեծ դժգոհությամբ, այնուամենայնիվ հանձնում է ՊՇՌ թեստը: Իսկ թե ինչ պայմաններ են ստեղծված, որպեսզի հսկայական հերթի մեջ իր հերթին սպասող քաղաքացին անմիջապես կողքին առանց դիմակ կանգնած քաղաքացուց չվարակվի, թերևս ճիշտ կլինի լռենք:

Հերթի մեջ սպասելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ոչ առողջապահության նախարարությանը, ոչ լաբորատորիաների աշխատակիցներին առանձնապես չի հուզում կորոնավիրուսի կանխարգելումը, այդ ամբողջ գործընթացի նպատակը մեկն է՝ ստիպել ՀՀ մուտք գործող անձանց դատարկել դրամապանակները:

Ժամանակին ՊՇՌ թեստավորման լաբորատորիաների աշխատակիցները նմուշառումից առաջ հարցնում էին, վերջին 3 ժամվա ընթացքում սնունդ կամ ջուր ընդունել է անձը, թե՝ ոչ: Այժմ անգամ դա կարևոր չէ: Ինչպես հայտնի է, թռիչքի ընթացքում գրեթե բոլոր ավիափոխադրողները սնունդ են տրամադրում, և երբ լաբորատորիայի աշխատակցին հայտնում ես, որ դու քիչ առաջ ջուր ես խմել կամ հաց կերել, նա վստահ դեպքով պնդում է՝ ոչինչ: Նման համոզման է նաև Առողջապահության նախարարությունը: Մասնավորապես, հարցմանն ի պատասխան, նախարարությունից նշում են, որ ՊՇՌ հետազոտության համար իրականացվող նմուշառման գործընթացը համահունչ  Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումներին և չկա բժշկական ապացուցողական հիմք՝ կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության վրա սննդի և ջրի ընդունման ազդեցության վերաբերյալ:

ԱՄԿ կայքում տեղեկություն չկար ՊՇՌ թեստավորումից առաջ սնունդ և ջուր ընդունել/չընդունելու թույլատրելիության վերաբերյալ: Կապ հաստատեցինք մի քանի լաբորատորիաների հետ, որտեղ մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ ՊՇՌ թեստ հանձնելուց առնվազն 3 ժամ առաջ պետք է չուտել/չխմել: Ստացվում է, անգամ այս հարցում գործում են երկակի ստանդարտներ: Եվ կրկին անգամ գալիս ենք համոզման, թե առողջապահության նախարարությունը, թե թեստավորում իրականացնող լաբորատորիաներին ոչ այնքան հետաքրքիր է համավարակի կանխարգելումը, որքան գումարը պոկելը:

Եթե նման մակարդակի խաբեություն և թալան տեղ գտներ նախկինների օրոք, չեմ էլ ուզում երևակայել, թե հասարակությունն ինչ աղմուկ կբարձրացներ, ինչ կոռուպցիոն սխեմաներ կվերագրվեին նրանց, գուցե կառավարության շենքի դիմաց օրերով ցույցեր լինեին, կամ, ավանդույթի համաձայն, փողոցներ փակվեին: Բայց ոչ հիմա՝ նոր Հայաստանում, որտեղ չկա կոռուպցիա, չկան օլիգարխներ, և ամեն ինչ արվում է բացառապես ի շահ ժողովրդի, անգամ՝ պետական մակարդակով կազմակերպված թալանը:

ՀՀ Առողջապահության նախարարություն Զվարթնոց նոր կորոնավիրուս խմբագրի ընտրանի

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին