f

Անկախ

՛՛Հրապարակ"․Չխոլ Վաղո,Շիշ բռնող և ուրիշներ,ծեծող բրիգադ


Տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի հմուտ առաջնորդությամբ ԱԺ-ում ձեւավորվել են տարբեր գործառույթներ իրականացնող բրիգադներ։ Այդ թվում՝ ծեծողների բրիգադ, որի ամենակարկառուն անդամներն են Հայկ Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վահագն Ալեքսանյանը, Արսեն Պետրոսյանը, Վաղարշակ Հակոբյանը, Նարեկ Բաբայանը, Արսեն Թորոսյանը, Հրաչյա Հակոբյանը, Կարեն Սարուխանյանը, Վահե Ղալումյանը, Նարեկ Գրիգորյանը։ Եթե անկեղծ՝ Նարեկ Բաբայանի եւ Արսեն Թորոսյանի ներգրավումն այս բրիգադում անսպասելի էր․ ի վերջո, Թորոսյանը մասնագիտությամբ բժիշկ է, եղել է երկրի առողջապահության նախարարը, մյուսը պետգույքի կառավարման վարչության պետն էր:

Այդ ծեծկռտուքների արդյունքում աչքը վնասած Գեղամ Նազարյանը գրել էր․ «Միանգամից աչքի զարնեց, որ նրանց մեջ է ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ Պատկերացնո՞ւմ եք, առողջապահության նախարարը, մասնագիտությամբ բժիշկ, թալիբանի էնտուզիազմով մարդ է ծեծում։ Ի դեպ, Արսեն Թորոսյանը, որքան հիշում եմ, բանակից ազատվել էր իբր առողջական խնդիրների պատճառով, բայց լավ էլ հարձակվում էր խաղաղ կանգնած գործընկերոջ վրա, ձեռքերով հարվածում եւ քացիներ տալիս»։

Մի պահ պատկերացնենք Արա Բաբլոյանին, Հարություն Քուշկյանին, Լեւոն Ալթունյանին կամ Դերենիկ Դումանյանին նմանատիպ իրավիճակում՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանին կամ Նիկոլ Փաշինյանին ծեծելիս։ Իսկ հիմա տեսնենք, թե ծեծողներից ով ով է եղել եւ ինչով է առանձնանում։

Վահե Ղալումյանը հայտնի է ոչ միայն որպես «քավոր», այլեւ քաղաքական հակառակորդներին հետեւից հարվածելու իր «պրիյոմով» (7-րդ գումարման ԱԺ-ում հետեւից հարվածում էր Էդմոն Մարուքյանին)։ Այն ժամանակ ոսկեղենիկ հայերենով հայտարարեց․ «Ես բռնության չեմ դիմել, իմ գործողությունները միտված են եղել բռնությունը կանխելուն։ Ու ես չեմ հարվածում, գլխից քաշում եմ, որ Էդմոնդը չհարվածի Սասունին»։ Իսկ հիմա՝ Լիլիթ Գալստյանի դիտարկմանը, թե հետեւից հարվածում եք, հայտարարել է՝ ես կարամ դիմացից էլ հարվածեմ։ Նկատելի է «դեգրադացիան», որը հովանավորվում է ՔՊ առաջնորդի կողմից։ Տեսնենք, թե ինչ կենսագրություն ունի սույն ծեծողը։ Նա տնտեսագետ է՝ Իջեւանից։ Վաղ 2000-ականներին շինարարական կազմակերպությունում աշխատել է որպես աշխղեկի օգնական, Իջեւանի ճանշինվարչությունում եղել է գլխավոր տնօրենի օգնական, 1-2 տարի անց նույն տեղում՝ որպես գործադիր տնօրենի տեղակալ, 2005-2018 թթ․՝ Իջեւան քաղաքի ավագանու անդամ։ Հետո միանգամից՝ Տավուշի մարզպետ ու պատգամավոր։ Նա եւ եղբայրը Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերներից են, եղբայրը նաեւ քավորն է։ Եվ այս ընտանիքը հավատարմորեն ծառայում է Փաշինյանին, քանզի մարզպետի, պատգամավորի պաշտոնների դիմաց նաեւ «վճարել» է հարկավոր։

Հանրության լայն շրջանակներին որպես Շիշ բռնող, իսկ հիմա նաեւ՝ որպես Շիշ չբռնող հայտնի Հայկ Սարգսյանը մասնագիտությամբ հաշվապահ է։ Վիքիպեդիայի՝ նրա մասին պատմող հոդվածում գրված է․ քաղաքական գործիչ։ Աշխատել սկսել է 2014-ից՝ հիմնադրելով «1-ին Ավտո» ընկերությունը։ 2018-2019 թթ․ աշխատել է Հայաստանի պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։ Հանրությանը հայտնի է նարկոբարոն Պաբլո Էսկոբարի ոճի սանրվածքով ու վերնաշապիկներով՝ տարբեր լողափներում ու Բաղրամյան 26-ում արված լուսանկարներով։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ նրա «փարթիների» լուսանկարներն էլ են համացանցում հարգի։ 2019թ․, օրինակ, մամուլում հայտնվեց հրապարակում այն մասին, որ Հայկ Սարգսյանն ինստագրամյան հայտնի գեղեցկուհիների ընկերակցությամբ Երեւանի ամենաէլիտար ժամանցի կենտրոններից մեկում՝ «Լա Սկալայում» պարելուց հետո նրանց տարել է նախագահական, որտեղ նրան ընկերակցող աղջիկները շրջել ու սելֆիներ են արել։ Իսկ երբ նրան շքեղ ավտոմեքենայի ղեկին լուսանկարեցին, ասաց, որ ընկերոջ մեքենան է։ Նա լրագրողների գործիքները պատուհանից նետելու, խլելու եւ փախցնելու մոլուցք ունի։ Սիրում է հպարտանալ տարբեր ազգությունների քրեական հեղինակությունների հետ իր կապերով ու նաեւ՝ լուսանկարներով։ Ասում են՝ փոքր ժամանակ բռնցքամարտի է գնացել․ զգացվում է «շկոլան»։

ՔՊ անդամ, պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը ծնվել է 1989թ., Արագածոտնի մարզի Փարպի գյուղում, մասնագիտությամբ ռադիոֆիզիկոս է, շարունակում է սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարում» ֆակուլտետում, որտեղ, հավանաբար, նաեւ ընդդիմախոսներին ծեծելու դասընթացներ են անցկացվում: 2008 թվականից «Հայրենապաշտ» երիտասարդական ՀԿ խորհրդի անդամ է։ Քանի որ կենսագրականը շատ աղքատիկ է, գրել են՝ մասնակցել է Դոնեցկի 12-րդ միջազգային տնտեսագիտական ամառային դպրոցի դասընթացներին։ Նույն ժամանակահատվածում՝ 2010-2018թթ., զբաղվել է նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ, բայց 2013-2017թթ. աշխատել է որպես ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) Արագածոտնի մարզային գործակալության վիճակագիր: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի թիվ 7 ընտրատարածքից, ռեյտինգային կարգով: Խոսելու հետ առանձնապես սեր չունի․ 2019-ին մի անգամ հարցազրույց է տվել՝ հուշիկ ձայնով քննադատելով 2018-ին բուհերի դռները հեղափոխության առաջ փակած ռեկտորներին ու մանկավարժներին։ Իսկ 2021թ․ օգոստոսի 25-ին այնպես էր փրփրել ու կատաղությունից սպիտակել, որ ՊՊԾ աշխատակիցը նրան կիսագրկած դուրս բերեց դահլիճից։ Դեգրադացիան ակնհայտ է։

Վահագն Ալեքսանյան․ կրկին, ըստ Վիքիպեդիայի, «քաղաքական գործիչ»։ Արաբագետի որակավորում ունեցող սույն քաղաքական գործիչը, նախքան «պատգամավոր աշխատելը», 2019 թվականին ընդունվել է Հայ-ռուսական համալսարանի «Սահմանադրական իրավունք, պետության եւ իրավունքի տեսություն» բաժնի մագիստրատուրան։ Նրա ամենանշանավոր քայլը եղել է 2013 թվականին․ երբ դեռ սպասարկում էր ԲՀԿ շահերը, «մարմնավաճառ» էր անվանել իր ներկայիս շեֆ Ալեն Սիմոնյանին։ «Կարող ա արդեն սկսել ես ուրիշ պատվերներ էլ ստանալ, բայց դե, ոնց ասում են՝ մի անգամ մարմնավաճառը հավերժ ա մարմնավաճառ՝ որպես թեւավոր խոսք»,- գրել էր Ալեքսանյանը: Հիմա նրանք մի թիմում են, ծառայում են նույն մարդուն եւ համատեղ ուժերով պայքարում են այդ մարդու թշնամիների դեմ, մեկը՝ խոսքով, մյուսը՝ բռունցքներով։

Արսեն Պետրոսյան․ ծնվել է 1983թ., Էջմիածնում: Կենսագրությունը ընդամենը մեկ պարբերությունից է կազմված․ «1990-2000թթ. սովորել է Էջմիածնի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում, ծառայել է բանակում։ Մշտապես ցուցաբերել է քաղաքացիական ակտիվություն, ինչի արդյունքում բազմիցս ենթարկվել է ապօրինի հետապնդումների (2008թ. մարտի 1, 2016թ. հուլիսյան դեպքեր): 2016թ. ապրիլյան դեպքերի ժամանակ կամավոր մեկնել է ռազմաճակատ՝ հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու»: Սույն անձին Էջմիածնում գիտեին որպես տաքսու վարորդ, ապա նա հայտնվեց Էջմիածնի փոխքաղաքապետի աթոռին, որտեղից ԱԺ կես քայլ էր։ Նախօրեին նա արդեն գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին դիմում էր «Սեյրանչո»-ով։ ՔՊ ջարդարարների բրիգադի ամենաակտիվ անդամներից է։

Վաղարշակ Հակոբյան․ արեւելագետի մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուն, որ պարզվում է՝ նաեւ «գիտական մի շարք հոդվածների հեղինակ է», մինչեւ 2018-ը Մոսկայի «Ավտոզավոդսկայա» մետրոյի մոտ աշխատեցրել է հեռախոսի պատյանների վաճառքի կրպակ, որտեղից էլ 2018 թ․ վերադարձել է Հայաստան եւ նշանակվել սփյուռքի նախարարի օգնական։ Նրան շատերը Չխոլ Վաղո են ասում: Ամիսներ առաջ համացանցում ծաղրի առարկա էր դարձել ռուսական TV-ներից մեկին տված հարցազրույցի համար, որտեղ ասում էր․ «Անի սամի սորովցի» (նկատի ունի՝ սորոսականներ)։ Հիմա պարոն Հակոբյանը սկսել է պատմություն մեկնաբանել եւ դաշնակցականներին անվանում է «ամենամեծ հողատու ու դավաճան», որովհետեւ «1918-20 թթ․ ստանալով 60 հազար քառակուսի կիլոմետր տարածք՝ դրանից թողել են 30 հազար քմ տարածք»։

    
Անուշ Դաշտենց

 

Ազգային ժողով ծեծկռտուք

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին