f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛.՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին լրջորեն նախապատրաստվում է


Տեղեկությունների համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին լրջորեն նախապատրաստվում է։ Խորհրդարանական ընտրությունների պարտությունից հետո կուսակցությունն իր առջև նպատակ է դրել հաջողություններ գրանցել  ՏԻՄ ընտրություններում եւ նվազագույնը ավագանու մանդատներ ձեռք գցել խոշոր քաղաքներում։

Մեր տեղեկություններով, Հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, ՏԻՄ ընտրություններին մասնակցելու նպատակով, կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր կամ վաղը տեղի կուսակցականների հետ քննարկում է նախատեսել։ Ինչ հարցեր են քննարկվելու, մասնավորապես՝ ում կառաջադրի Բարգավաճը Գյումրու քաղաքապետի թեկնածու, փորձեցինք պարզել  խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ համամասնական ցուցակով առաջին քսանյակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հասմիկ Վիրաբյանից։

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր ստեղծման առաջին իսկ օրվանից էլ լրջորեն է նախապատրաստվել ներհայաստանյան ընտրական գործընթացներին, լինեն դրանք համապետական ընտրություններ կամ ՏԻՄ ընտրություններ, եթե մասնակցել է։ Այժմ էլ, նույն լրջմիտ ու պատասխանատու կեցվածքը պահպանվում է, բնականաբար, ինչը աներկբայորեն պայմանավորված է քաղաքական գործընթացների հանդեպ մեր կուսակցության առաջնորդի՝ պարոն Գագիկ Ծառուկյանի վերաբերմունքից։ Թե մասնակցելու է ԲՀԿ-ն այս ՏԻՄ ընտրություններին թե ոչ, կորոշի կուսակցության առաջնորդը եւ այդ մասին, կարծում եմ, հայտարարություն կարվի։ Ուստի այժմ ճիշտ է սպասել մի փոքր»։

Տիկին Վիրաբյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս անգամ էլ իր անունը կընդգրկվի ցուցակում։ «Կարող եմ ասել, որ եթե որոշում կայացվեց, որ կուսակցությունը մասնակցելու է այդ ընտրություններին, ապա կներգրավվեմ դրանց այնքանով կամ այն ձեւաչափով, որքանով կամ որ ձեւաչափով որ կորոշի մեր կուսակցության առաջնորդ պարոն Գագիկ Ծառուկյանը։ Այս մասով որեւէ որոշմանը կվերաբերվեմ ամենայն հարգանքով ու պատասխանատվությամբ եւ կաշխատեմ ըստ այդմ։ Կարեւորը, ի վերջո, այն է, որ ժողովուրդը գոհ լինի եւ ցանկացած գործընթացի իմաստն ու նպատակը հանուն ժողովրդի կանխավարկածի տրամաբանությամբ պետք է իրականացվի»։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Գյումրիում կուսակցության ցուցակը  գլխավորելու է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդևան Գրիգորյանը։

Անդրադառնալով այդ խոսակցություններին՝ Հասմիկ Վիրաբյանն ասաց․«Խոստանում եմ այս առնչությամբ երբ որ արդեն հստակ եւ պաշտոնական մոտեցում լինի, առաջինը Ձեզ հայտնել» ։ Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նաև, թե խորհրդարանական ընտրությունների պարտությունից հետո իրենց քաղաքական թիմն ինչ ակնկալիքներով կամ երաշխիքով է նոր ընտրության գնում։

«Ես արդեն ասացի, որ ցանկացած ընտրական գործընթաց, լինեն դրանք համապետական ընտրություններ կամ ՏԻՄ ընտրություններ, պետք է անցկացվեն այն կանխավարկածն ունենալով որպես առաջնորդող գաղափար, որ ժողովուրդը գոհ լինի արդյունքներից։ Ընտրությունների արդյունքը որոշողը ժողովուրդն է, եւ ժողովուրդն է իր քվեն տալիս նրան կամ այն ուժին, ում կամենում է։ Անկախ ամեն ինչից, իրականացվող աշխատանքների տեմպը չպետք է թուլացնել, եւ չի էլ թուլացվում։ Ակնկալիքը, իհարկե, հաղթանակն է, բայց էլի եմ կրկնում, որ որոշողը ժողովուրդն է, եւ ժողովուրդը, իսկ կոնկրետ դեպքում մեր սիրելի գյումրեցիներն են, որ իրենց ազատ կամարտահայտմամբ, որոշելու են, թե օրինակ ընտրություններից հետո ինչ տիպի տեղական իշխանություն է ձեւավորվելու /որ քաղաքական թիմի առաջին համարն է լինելու քաղաքապետ, ինչպիսին է լինելու ավագանու կազմը, ըստ քաղաքական ուժերի համամասնության/»։

Իսկ ահա մեր այն հարցին, թե արդյոք կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չսխալվեց՝ նախապատվությունը տալով նոր կադրերին, ինչ-որ տեղ ստվերում թողնելով փորձառուներին և առավել տարեցներին, եւ արդյոք դա չէր պարտության պատճառը, տիկին Վիրաբյանը պատասխանեց․

«Կուսակցությունը կենդանի օրգանիզմ է, եւ որպես այդպիսին միշտ անհրաժեշտություն է առաջանում ժամանակ առ ժամանակ այն այսպես ասած՝ նորացնելու, թարմացնելու, երիտասարդ կադրերով համալրելու, արդեն կայացած երիտասարդական կուսակցական կադրերին «մեծ կյանք» դուրս գալու, ասպարեզ բացելու։ Սա կուսակցությունների համար բնական պրոցես է։ Բայց նաեւ, կուսակցությունները կուռ ու անսասան են, եթե այնտեղ գործում է հստակ ձեւակերպված կարգապահություն, կուսակցական ղեկավարության որոշումների հանդեպ պատշաճ հարգանք եւ վերաբերմունք։ Օրինակ՝ ես սխալ եմ համարում այն, որ մեկնաբանեմ, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որ հարցում ճիշտ վարվեց եւ որ հարցում սխալվեց։ Դա քաղաքական-կուսակցական կարգապահության շրջանակներից, նույնիսկ՝ քաղաքական կոռեկտությունից դուրս համարվող հարց է, ուստի զերծ կմնամ մեկնաբանությունից, միայն հավելելով, որ կուսակցության առաջնորդն ունի կուսակցության ապագայի մասին իր տեսլականը եւ ավելի լավ է հասկանում, պատկերացնում, թե կուսակցության նավը ինչպես պետք է շարունակի իր նավարկությունը եւ ինչ կազմով»։

 

ՏԻՄ ընտրություններ ԲՀԿ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին