f

Անկախ

Կենսաբան, ուսուցչուհի Արև Միքայելյանի բաց նամակը նախարարներին և ՄԻՊ-ին


Կենսաբան, ուսուցչուհի Արև Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում բաց նամակ է գրել ՀՀ Առողջապահության և ԿԳՄՍ նախարարներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։

Ներկայացնենք նամակը ստորեւ.

«Այս օրերին արդիական է դարձել կորոնավիրուսի դեմ պատվաստման հետ կապված հարցը։ Պատվաստումն անգամ իմաստալից պետք է լինի։
Ես, որպես ՀՀ քաղաքացի և շահառու այս հարցում, ինչպես նաև այս հարցի շուրջ բազում մտախոհ քաղաքացիներ, մի շարք հարցեր ունենք պատկան մարմիններին ու մասնագետներին, որոնց պատասխանն այդպես էլ չենք ստանում։
Քանի որ իմ հարցերն առնչվում են մարդու իրավունքներին, իմ բաց նամակը ուղարկում եմ նաև մարդու իրավունքների պաշտպանին՝ հուսալով, որ Ձեր միջոցով պատկան կառույցները կպատասխանեն շատերին մտահոգող հետևյալ հարցերին, որոնք վերաբերում են ողջ ազգաբնակչության առողջությանն ու անվտանգությանը։
ՀԱՐՑ 1. Կատարվու՞մ են մեզ մոտ մինչ պատվաստվելը քաղաքացիների իմունային հետազոտություններ։ Եթե այո, ապա խնդրում եմ նշեք այն բժշկական կազմակերպությունների ցանկը, որտեղ կարող ենք պետության հաշվին կատարել նման հետազոտություններ։
Բանը նրանումն է, որ պետք է մինչև պատվաստվելը իմունային հետազոտություն անցկացվի։ Դա է պահանջը օրենքի։
ՀԱՐՑ 2. Արդյոք հակասահմանադրական չէ՞ պատվաստումը պարտադրելը, հատկապես այն պատվաստանյութերը, որոնք բավարար փորձարկում չեն անցել կենդանիների վրա ու փաստացի փորձարկումները շարունակվում են մարդկանց վրա՝ առանց իրենց համաձայնության։
Եթե քաղաքացին պատրաստ է ենթարկվել փորձարկման, ապա գործու՞մ է արդյոք նման օրենք մեր երկրում ու եթե կա նման օրենք, ապա ի՞նչ իրավունքներ ունի բժշկական փորձարկման ենթարկված քաղաքացին ու ի՞նչ պարտավորություններ ունի պետությունը նրա նկատմամբ։ Մասնագետներին խնդրում եմ հիմնավորել օրենքներով։ Արդյո՞ք Ձեր արարքը չի հակասում նյուրնբերգյան հռչակագրին, որը ընդունել է նաև մեր երկիրը։
ՀԱՐՑ 3. Արդյոք իմաստ ունի՞ վարակված-լավացածներին պատվաստել, թե՞ նրանք հակամարմիններ ունեն ու չեն վարակվի, կամ ինքստինքյան թեթև կտանեն կրկնավարակը։
Իսկ հնարավոր է հիվանդանան թեթև տանեն, բայց եթե կա սինթետիկ պատվաստանյութը՝ ցիտոկինային ռեակցիա առաջանա ու մարդը մահանա անաֆիլակտիկ շոկից։ Ո՞վ է նման հետազոտություն արել։ Կա՞ն օրենսդրական կարգավորումներ այս հարցերով, ու եթե մարդը թույլ է տալիս, որ իր վրա փորձարկումներ կատարեն՝ դրա համար պետությունը վճարումներ կատարու՞մ է ու վատ հետևանքների դեպքում ապահովագրվու՞մ է քաղաքացին։
ՀԱՐՑ 4. Մի՞թե կարելի է այսքան ցավ տեսած ժողովրդի վրա թույլատրել հիմա էլ պատվաստանյութերի արդյունավետությունը փորձարկել։ Դեռ հարց է, հետազոտություն կարվի՞ մեր երկրում, թե՞ միայն «պլանը» կկատարվի, որ գումար ստանան միջազգային կառույցներից։ Ո՞րն է այս հապճեպության իրական նպատակը։
ՀԱՐՑ 5. Արդյոք չե՞ք համարում կամավոր-պարտադրանք, երբ աշխատող քաղաքացուն երկընտրանքի առաջ եք դնում՝ պատվաստվել կամ ամիսը երկու անգամ սեփական ծախսերով ՊՇՌ թեստ հանձնել։ Կարո՞ղ եք ասել, թե այս պարտադրանքը ո՞ր օրենքներով եք իրագործում։ Արդյոք կա՞ նման օրենք։ Եթե կա, չի՞ հակասում Սահմանադրությանը։
Ինչու՞ միայն ՊՇՌ թեստ, եթե դեղատներում կան շատ ավելի մատչելի ռաբիտ թեստեր, որոնք մարդիկ կարող են գնել ու իրենց հիմնարկի բուժքրոջ կամ բժշկի ներկայությամբ թեստավորվել ու անցնել իրենց աշխատանքին և թեստ հանձնելու կետերում հերթեր չկանգնեն, ակամայից էլ վարակվեն։ Բացի այդ, ֆինանսապես էլ ընդունելի կլինի նման ցածր աշխատավարձների պայմաններում։ Խնդրում եմ հիմնավոր վերլուծեք այս առաջարկս, որ ավելորդ լարվածություն չառաջանա առանց այդ էլ նման ծանր պայմաններում գոյատևող երկրում։
ՀԱՐՑ 6. Ինչու՞ պահանջ կա պատվաստել բոլոր աշխատողներին, այդ թվում երիտասարդներին, ուսանողներին, ովքեր շատ հեշտ են տանում այս հիվանդությունը։ Պատվաստման հետևանքները դեռ պարզ չեն։ Արդյոք կա՞ն հետազոտություններ, թեկուզ կենդանիների վրա, թե պատվաստանյութերը ի՞նչ հետևանք են ունենում պատվաստվածների սերունդների վրա։ Արդյո՞ք մեր երիտասարդները հետո կկարողանան առողջ երեխաներ ունենալ։
Բացի այդ, չի՞ հակասում արդյոք պատվաստման կանոններին խրոնիկ հիվանդություններով մարդկանց փորձարարական պատվաստման ենթարկելը։ Եթե չեմ սխալվում, պատվաստումը ցուցված է առողջական խնդիրներ չունեցողներին և չի կարելի պատվաստել համաճարակի ժամանակ։

ՀԱՐՑ 7. Հնարավոր չէ՞, որ մասսայական պատվաստման ժամանակ տուժեն ալերգիկները, կամ շատերի մոտ տարիներ հետո նոր դրսևորվեն բարդությունները։ Արդյո՞ք մեր երկրում կան նման հետազոտական կենտրոններ, որտեղ մարդիկ կարող են դիմել ու բացահայտել իրենց հաշմանդամության պատճառները։ Արդյո՞ք նման դեպքերի համար կան մեր երկրում օրենսդրական կարգավորումներ։
Խնդրում եմ թվերով և գրաֆիկով ներկայացրեք կրկնավարակների դեպքերը և տոկոսային համեմատությունը։ Բավականին ժամանակ է անցել ու վստահ եմ, այդ տվյալներին տիրապետում եք։

ՀԱՐՑ 8. Ի՞նչ օրենքով է պարտադրվում կորոնավիրուսի դեմ պատվաստումը ՀՀ քաղաքացիներին, եթե անգամ չեն ավարտվել բժշկական փորձաքննության պարտադիր բոլոր փուլերը։ Արդյոք քաղաքացիների վրա առանց իրենց գրավոր համաձայնության փորձարկումներ անցկացնելու իրավունք կա՞։

Եթե կա նման օրենք, խնդրում եմ ներկայացրեք։
Մենք բոլորս, ում առնչվում է այս խնդիրը ակնկալում ենք Ձեր համապարփակ վերլուծությունն ու իրատեսական պատասխանները՝ ի շահ մեր ժողովրդի և հայրենիքի։ Լինել պաշտոնյա, նշանակում է ծանր բեռ վերցնել սեփական ուսերին և պատասխանատվություն կրել ողջ ժողովրդի համար։

Մաղթում եմ Ձեզ իմաստությամբ կառավարեք Ձեր ոլորտները, որ մենք առանց լուրջ ցնցումների հաղթահարենք նաև այս ճգնաժամը։
Կանխավ շնորհակալ եմ։ Բարին բոլորիս հետ։
ՀՀ քաղաքացի՝ Արև Հրանտի Միքայելյան»,- գրել է նա:

Արև Միքայելյան ՖԲ Գրառում բաց նամակ պատվաստումներ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին