f

Անկախ

Փաշինյանի ինչի՞ն է պետք Էրդողանը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Երևանը «Թուրքիայից տարածաշրջանում խաղաղության հաստատման դրական ազդակներ է ստացել»: Նրա խոսքով, «մենք կգնահատենք այդ ազդակները, մենք դրական ազդակներին կպատասխանենք դրական ազդակներով»:

Բայց եթե հետևողական լինենք ժամանակագրորեն, ապա համապատասխան ազդանշանն առաջինը Անկարա է ուղարկել Փաշինյանը, երբ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման անհրաժեշտության թեզը նշված էր արատահերթ ընտրությունների արդյունքում ձևավորված հայկական կառավարության ծրագրում: Բայց այդ միտումը Երևանի քաղաքականության մեջ վաղուց է նկատվել: Հիշենք, թե ինչպես  էր դեռ այս տարվա գարնանը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսում այն մասին,  որ «Երևանը պետք է ուղղումներ մտցնի Թուրքիայի նկատմամբ մոտեցումներում»: Նա նշել է նաև, որ «միանշանակ պնդել, որ Թուրքիայի կողմից որևէ սպառնալիք չկա, ճիշտ չէր լինի, բայց ընդհանուր գործընթացները տարածաշրջանում նաև ուրիշ հնարավորություններ են բացում»: Իհարկե, այն ժամանակ Հայաստանի ԱԳՆ-ն հերքեց Թուրքիայի հետ որևէ բանակցության առկայությունը:  Բայց այսօր, պետք է ենթադրել, որ «Անկարայի հետ հարաբերությունների գործնական ուղղումների» ժամանակը եկել է:

Թուրքիան այս անգամ արձագանքեց: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտասահմանյան դեսպանների հետ զրույցում հայտարարեց, որ «Հարավային Կովկասի տարծաշրջանում երկարաժամկետ խաղաղության պայմաններ են ստեղծվել», և «այդ պայմաններն առաջացել են Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի ավարտից հետո»: Նրա խոսքով՝ «եթե Հայաստանն օգտվի այդ հնարավորությունից, ապա մենք էլ անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք»: Ճիշտ է, առայժմ պարզ չէ, թե ինչ որոշակի քայլերի մասին են խոսում կողմերը, բայց, ըստ ամենայնի, նրանք պատրաստվում են նախ և առաջ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: Անկարան առաջնորդվում է միանգամայն ստույգ աշխարհաքաղաքական հաշվարկներով: Նա հասկանում է, որ առանց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավոր չի լինի հասնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղ համաձայնության կետերի իրականացմանը, որոնք նախատեսում են հաղորդակցության միջանցքների ապաշրջափակում տարածաշրջանում, մասնավորապես այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի, որը կապում է արևմտյան Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ: Ընդ որում, Թուրքիան առարկայորեն ամրապնդում է իր ազդեցությունը Անդրկովկասում, ինչն առայժմ բավարար չի համարում: Բացի այդ, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Անկարայում դիտվում է նաև ներքաղաքական ժողովրդավարացման գործընթացներին համընթաց, իր տարածքում ապրող քուրդ (և ոչ միայն քրդական ծագումով) քաղաքացիների հետ պատմական հանրային համերաշխության հասնելու համատեքստում: Թուրքիան ցանկանում է ամրանալ այդ ուղղությամբ:

Վերջապես, կարելի է ենթադրել նաև Անկարայի՝ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությունն ակտիվացնելու ցանկությունը, որի լիիրավ անդամ է Հայաստանը: Ինչ վերաբերում է Երևանին, ապա հասկանալի է նրա՝ տարածաշրջանային մեկուսացումից դուրս պրծնելու և Մերձավոր Արևելքի կողմն ազատ թեքվելու ցանկությունը: Մյուս կողմից, Անկարայի հետ հարաբերությունները Բաքվի վերահսկողությունից հանելու ձգտում կա: Շատ փորձագետների կարծիքով՝ Փաշինյանի՝ «թուրքական խաղաթուղթն» օգտագործելու ձգտումը պայմանավորված է հայ-թուրքական հարաբերությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունների համատեքստ մտցնելու մտադրությամբ, որտեղ, ինչպես գրում է թուրքական  Milli Gazete պարբերականը, «ուժեղ է հայկական սփյուռքի ազդեցությունը»: Ըստ այդ պարբերականի գնահատականի՝ «շարժվելով ամերիկյան առանցքի կողմը՝ Երևանը կարող է մոտ ժամանակներս հնչեցնել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամության առաջարկությունը»: Համապատասխանում են նման դատողությունները ճշմարտությանը, թե ոչ, այլ հարց է: Փաստ է դառնում այն, որ Անկարան երևանյան իրադարձություններն ընկալում է դատողությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի իր գնահատականի համատեքստում:

Տարածաշրջանային տեսանկյունից Երևանը ներկայանում է որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ: Միաժամանակ նա համագործակցում է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ: Ստեղծված ստատուս քվոն սովորական է դարձել Թուրքիայի համար, որը Հայաստանի նկատմամբ կաշկանդված էր Ադրբեջանով  Ղարաբաղյան կոնֆլիկտի պատճառով: Այժմ՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, իրավիճակը փոխվել է: Ինչպես կարծում է թուրք քաղաքական գործիչ, ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ, Ստամբուլի հայերով բնակեցված Շիշլիի շրջանի նախագահ Մուստաֆա Սարիգուլը, «Թուրքիան հայտնվում է ԱՄՆ-ի միջոցով արևմտյան հայկական սփյուռքի անմիջական ազդեցության գոտում, և բնավ էլ հավանական չէ, որ նրան կհաջողվի գործել այդ ուղղությամբ ադրբեջանական սցենարով»: Այժմ Հայաստանի դրությունը, նախ, գնահատվել է Թուրքիայի կողմից լայն աշխարհաքաղաքական «Կովկաս և Մերձավոր Արևելք» համատեքստում, երկրորդ՝ Անկարայի «խելամիտ մոտեցում ցուցաբերելու» ուղերձը Երևանին չի կապվում արդեն ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հետ, ինչը, շատ փորձագետների գնահատմամբ, ընկալվում է որպես «Անկարայի նոր հետաքրքիր արձագանք»:

Իսկ հետո՞: Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման մասին խոսքերին հետևեն որոշակի գործեր, ապա մոտ ժամանակներս  հարկ է սպասել փոխազդեցության մեխանիզմների երևան գալուն «երկու երկրների միջև բնականոն հարաբերությունների հաստատման նպատակով փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման համար»: Բայց որոշակի այս պահին խնդիրն այն է, որ դեռևս պարզ չէ, թե ինչ ձևաչափով կընթանան բանակցությունները, ինչ հաջորդականությամբ և ինչ հարցերի շուրջ: Որովհետև տարածաշրջանային կայունություն հաստատելու համար, առանց հիշատակելու ռազմավարությունների որոշակի համալիր, որոնք կարող են հանգեցնել կարգավորման, նույնն է, թե նկարես ջրի վրա: Առայժմ Փաշինյանի և Էրդողանի հռետորաբանությունը կշիռ չունի:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ REGNUM

 

Աշխարհում Թուրքիա Նիկոլ Փաշինյան Ռեջեփ Թայիփ Էրդողան

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին