f

Անկախ

Անցած շաբաթն աշխարհում


Աֆղանստան. խուճապային տարհանում և ահաբեկչության մեծ վտանգ

Անցած շաբաթ էլ, ինչպես և նախորդ շաբաթվա ընթացքում աշխարհի սևեռուն հայացքն ուղղված էր Աֆղանստանին, որտեղ համատարած խուճապ էր տիրում, և այդ խուճապը տարածվում էր մինչև արևմտյան երկրներ:  Վերջին տասնամյակների ընթացքում պատերազմն Աֆղանստանում երկրորդ անգամ ավարտվեց թալիբների հաղթանակով: Առաջին անգամ այդ շարժման կողմնակիցները նվաճեցին իշխանությունը խորհրդային զորքերի, այս անգամ ամերիկյան զորքերի հեռանալու հետ: «Թալիբանը» նվաճեց իշխանությունն առանց դիմադրության, միակ մարզը, որ ինքնապաշտպանություն կազմակերպելով՝ դիմադրեց թալիբներին և փաստացի դուրս է թալիբների վերահսկողությունից, Փանջշերն է՝ երկրի ամենափոքր մարզը թե՛ տարածքով, թե՛ բնակչությամբ:

Ամբողջ շաբաթվա ընթացքում արևմտյան երկրները և Ռուսաստանը ջանում էին ժամ առաջ դուրս բերել այդ երկրից իրենց քաղաքացիներին և այն աֆղաններին, որոնք հետապնդվելու սպառնալիքի տակ են: Բանն այն է, որ երեքշաբթի թալիբները տարհանման վերջնաժամկետ նշանակեցին օգոստոսի 31-ը, այսպես ասած «կարմիր գիծ», որից հետո կարգելեն երկրից մարդկանց տարհանումը: Երկրների մեծ մասն արդեն հայտարարել է, որ ավարտել է տարհանումը: Օգոստոսի 31-ին ՆԱՏՕ-ի երկրների զինվորները պետք է լքեն Աֆղանստանը:

Շաբաթվա ընթացքում ահազանգեր էին հչում նաև, որ Քաբուլում և մասնավորապես Քաբուլի օդանավակայանում չափազանց մեծ է ահաբեկչության վտանգը: Եվ զգուշացումներն արդարացան: Հինգշաբթի մահապարտի ձեռքով պայթյուն  որոտաց Քաբուլի օդանավակայանի մատույցներում, որը 170 մարդու կյանք խլեց: Դրա պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետություն» խմբավորումը, ավելի ստույգ՝ դրա աֆղանական «Խորասան» մասնաճյուղը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացավ հակահարված տալ ահաբեկիչներին: Եվ այդ խոստումն էլ արդարացավ:

Երեկ՝ կիրակի՝ Քաբուլի օդանավակայանի մոտ հզոր պայթյունից հետո, ամերիկյան զինվորականները հաստատեցին այն լուրը, որ պայթյունը անօդաչուից  այն ավտոմեքենան հրթիռակոծելու հետևանքն էր, որում գտնվում էր «Իսլամական պետություն» խմբավորման մահապարտ ահաբեկիչ: Մինչ այդ ամերիկացի զինվորները նախազգուշացնում էին Քաբուլի օդանավակայանի վրա հերթական հարձակման հնարավորության մասին, և նրանց ունեցած տեղեկություններով՝ ավտոմեքենայի մահապարտը պատրաստվում էր կատարել հերթական ահաբեկչությունը:

Ինչպես հաղորդեց ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բիլ Ուրբանը, Պենտագոնը հետաքննում է հրթիռային հարվածից խաղաղ բնակիչների զոհվելու մասին տեղեկությունները: Ինչպես հաղորդել է CNN-ը, պայթյունի հետևանքով երեկ զոհվել է 9 մարդ, ներառյալ 6 երեխա: Բոլոր զոհվածները մի ընտանիքի անդամ են: Ուրբանի խոսքով՝ ավտոմեքենայում մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր էին տեղափոխվում, ինչի հետևանքով էլ տեղի են ունեցել երկրորդային պայթյունները, որոնք կարող էին հանգեցնել «լրացուցիչ զոհերի»:

Երկուշաբթի  Sunday Times թերթը հրապարակեց Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի հոդվածը, որում նա ամենխիստ քննադատության է ենթարկում ամերիկյան ղեկավարությանը Աֆղանստանից զորքերը դուրս բերելու համար: Թրամփի ընդունած և Բայդենի իրականացրած որոշումը նա անվանեց «տկարամիտների որոշում», իսկ հեռանալը՝ ողբերգական և վտանգավոր: Բլերը, որ ժամանակին արևմտյան զորքերի Աֆղանստան ներխուժման ճարտարապետներից մեկն էր, գրում է, որ այդ «հիմարագույն որոշման» պատճառով վստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ խզվել է, աշխարհի բոլոր ջիհադիստական խմբավորումները հրճվում են, իսկ Արևմուտքը զիջում է իր դիրքերը և կարող է հայտնվել մի իրականությունում, որտեղ գերիշխում են Ռուսաստանն ու Չինաստանը: Նա վստահ է, որ Արևմուտքի ամենամեծ սխալը թույլ է տրվել իսլամիզմի դեմ պայքարում, որում պետք էր դրսևորել նույն մոտեցումը, ինչ կոմունիզմի դեմ պայքարում, հասկանալ, որ դա տևական ժամանակ է պահանջում և ռազմավարություն, ոչ թե մարտավարություն:  

 

Փոթորիկը կրկին պատուհասեց Լուիզիանա նահանգը

«Իդա» փոթորիկը, որ առաջացել էր Ատլանտյան օվկիանոսում, հասավ ամերիկյան Լուիզիանա նահանգի ափերը: Գրեթե մի միլիոն մարդ մնաց առանց էլեկտրականության, այդ թվում և նահանգի ամենխիտ բնակեցված Նոր Օռլեան քաղաքը: Ինչպես հաղորդել է Entergy ընկերությունը,  էլեկտրականության անջատումը տեղի է ունեցել էլեկտրամատակարարման գծերի «աղետալի վնասման» պատճառով:

Փոթորկին տրվել է չորրորդ կարգ հինգ հնարավորից, քամու արագությունը գերազանցում է 240կմ/ժ-ը: Հայտնի է արդեն փոթորկի առաջին զոհը, որին ճզմել է ընկնող ծառը: Նահանգի իշխանությունները նախապես կազմակերպել են լայնածավալ տարհանում այն շրջաններից,  որտեղ մեծ է վտանգի հնարավորությունը և հույս ունեն, որ ամրացված պատվարներն այս անգամ կդիմադրեն տարերքին: Հիշենք, որ 2005 թ. օգոստոսի 29-ին «Կատրին» փոթորկի առաջացրած մակընթացությունը հանգեցրեց Նոր Օռլեան քաղաքի 20 տոկոսի հեղեղման, զոհվեց վելի քան 1,8 հազար մարդ:

Բայց անցած շաբաթ սա Ամերիկային պատուհասած միակ աղետը չէր: Շաբաթվա սկզբին ԱՄՆ աևելյան ափ էր հասել տրոպիկական «Հենրի» փոթորիկը: Թեպետ այն մասամբ կորցրել էր ուժը և չէր որակվում որպես փոթորիկ, այստեղ էլ առանց էլեկտրականության էր մնացել 120 հազար տուն: Տուժել էին Ռոդ Այլենդի, Նյու Յորքի և Նյու Ջերսիի նահանգները: Առատ տեղումների հետևանքով Թեննեսիի նահանգում զոհվեց առնվազն 22 մարդ, ևս 20-ն էլ անհետ կորած էին:

Կորոնավիրուսի ծագումը մնաց գաղտնիք, ամերիկյան հետախուզությունն անզոր գտնվեց այն բացելու հարցում

Երեք ամիս առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարեց երկրի հետախուզական գերատեսչություններին բացահայտել կորոնավիրուսի ծագումը: Երեքշաբթի լրացավ նրանց տրված ժամկետը: Օգոստոսի 24-ին նրանց զեկույցի գաղտնի տարբերակը ներկայացվեց նախագահ Ջո Բայդենին, իսկ փաստաթղթի գաղտնազերծված տարբերակը, որում ամփոփված են հատուկ ծառայությունների եզրակացությունները, հրապարակվեց ուրբաթ՝ օգոստոսի 27-ին Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի կայքում, ինչից պարզ դարձավ, որ որևէ նոր բացահայտում տեղի չի ունեցել:

Ամերիկյան հատուկ ծառայություններն այդպես էլ ընդհանուր եզրակացության չեն հանգել  SARS-CoV-2 կորոնավիրուսի ծագման վերաբերյալ, որով հարուցվել է Covid-19-ը: Նրանք  ոչ հերքել են, ոչ էլ հաստատել կենդանուց մարդուն փոխանցված վիրուսի մուտացիայի վարկածը և շատ ավելի աղմկոտ Չինաստանի լաբորատորիայից վիրուսի արտահոսման վարկածը, որտեղ այն կարող էին մոդիֆիկացնել արհեստականորեն: Միակ կարծիքը, որ վստահությամբ են ասում, այն է, որ վիրուսը չի մշակվել որպես կենսաբանական զենք: Նրանք քիչ հավանական են համարում, որ այն ստեղծված լինի գենային ինժեներիայի մեթոդներով, սակայն երկու գերատեսչություն էլ կարծում է, որ բավարար տվյալներ չկան, որպեսզի այդ կապակցությամբ տրվի այս կամ այն գնահատականը:

Այս իրավիճակում հավանաբար մնում էր մեղքը գցել ուրիշի, մասնավորապես Չինաստանի վրա: Նրանք պնդել են, որ չեն կարող վերջնական գնահատական տալ կորոնավիրուսի ծագման մասին առանց Չինաստանի աջակցության: Սակայն, ըստ նրանց վարկածի, Պեկինը ներկայումս «շարունակում է խոչընդոտել համընդհանուր հետաքննությունը»:

Ղրիմյան հարթակը

Երկուշաբթի Կիևում բացվեց «Ղրիմյան հարթակ» համաժողովը՝ խոշորագույն միջազգային իրադարձությունը երկրի անկախացումից ի վեր, որում ներկայիս իշխանությունները հույս ունեն քննարկել թերակղզու վերադարձման ուղիները: Ժողովին մասնակցել են շուրջ 44 երկրների կառավարական պատվիրակություններ: Իսկ Ռուսաստանը, ինչպես և սպասվում էր, այն որակեց հակառուսական նախաձեռնություն:

Իսկ հաջորդ օրը Ուկրաինան նշեց անկախության հռչակման 30-ամյակը ճոխ շքերթով՝ ցուցադրելով իր ռազմական հնարավորությունները:

 

 

Անցնող շաբաթն աշխարհում գլխավոր իրադարձություններ

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին