f

Անկախ

Այն ոլորտների աշխատանքները, որոնք դադարեցվել են պետւթյան միջամտությամբ, պետությունը նրանց պետք է աջակցի. Մարուքյան


Ես հայտարարել եմ, որ բոլոր այն ոլորտների աշխատանքները, որոնք դադարեցվել են պետւթյան միջամտությամբ, պետությունը նրանց պետք է աջակցի: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությանը, որ չի պատրաստվում վճարել աշխատակիցների աշխատավարձը, քանի որ պետությունն է դադարեցրել նրանց գործունեությունը, պետությունն էլ թող վճարի:

Հարցին՝ այսինքն կիսո՞ւմ է Գագիկ Ծառուկյանի կարծիքը, Էդմոն Մարուքյանը հարցով պատասխանեց. «Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ կիսում եմ այդ կարծիքը, դա սկզբից ես եմ ասել, Գագիկ Ծառուկյանը չի ասել, ինձանից հետո է նա ասել, բայց տարբերությունն այն է, որ ես չունեմ հազարավոր աշխատակիցներ, բայց նա ունի»:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Երևանի երկու արտադրամասում ևս կորոնավիրուսի դեպք է հայտնաբերվել, սակայն չի նշել, թե կոնկրետ որ արտադրամասում է, Էդմոն Մարուքյանը նշեց, որ տեղեկատվությունը հնարավորինս պետք է թափանցիկ լինի:

«Որքան մենք ասենք, որ ամեն ինչ նորմալ է, պետք չէ անհանգստանալ, այնքան վարակը տարածվելու է, ամեն ինչին պետք է լուրջ վերաբերվել»,- շեշտեց Մարուքյանը:

Հարցին՝ այս ամենը հաշվի առնելով՝ կարելի՞ է եզրակացնել, որ իշխանությունը պատշաճ գործողություններ չի իրականացնում վարակը կանխարգելելու համար, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ժամանակը կգա, մենք դրա մասին կխոսենք, կարծում եմ՝ այս ամենին պետք է լրջություն հաղորդել, և այն առաջարկը, որը եղավ իմ առաջարկի վերաբերյալ, խոսում էր այն մասին, որ այս ամենին մենք ուղղակի անլուրջ ենք վերաբերվում: Անիմաստ հերոսանալու կոչերն ուղղակի անլուրջ էին»:

Էդմոն Մարուքյան Գագիկ Ծառուկյան

CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Ավելին
Ավելին