f

Անկախ

«Մտրակ և կարկանդակ» թուրք-ադրբեջանական տանդեմից. Հայաստանին հաշտություն են ներշնչում


Որքան մոտենում է ղարաբաղյան 44-օրյա պատերազմի առաջին տարելիցը, որն ավարտվեց Հայաստանի ցավալի ռազմական ձախողմամբ, Անկարայի և Բաքվի կողմից մեծանում է Երևանի վրա տեղեկատվական ճնշումը, որը տրամադրում է նրան խաղաղության: Հասկանալի է՝ թուրք-ադրբեջանական տանդեմի պայմաններով:

Ադրբեջանի իշխանությունները համառորեն առաջ են մղում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վրա աշխատանքն սկսելու անհետաձգելիության հարցը, ինչն առաջիկա աշնանը հարևան հանրապետության հետ իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնությամբ սեփական ռազմական հաջողությունը վերջնականապես ամրագրելու միանգամայն սպասելի և բացահայտ ձգտում է: Դրա համար նույն անթաքույց համառությամբ գործի են դրվում ծայրահեղ թուլացած հետապատերազմյան վիճակում գտնվող Հայաստանի վրա ճնշում գործադրելու լծակները. ադրբեջանական զինվորների ներխուժումներ հայկական տարածքների խորքերը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, հաճախացող հրաձգություններ փաստացի ողջ սահմանով մեկ, ներառյալ նրա նախիջևանյան հատվածը, իսկ վերջերս նաև ճանապարհների կարճատև շրջափակումներ հայկական Սյունիքում:

Երևանը, ոչ առանց հիմքի, վերջին ամիսներին ոտուձեռով հասկացնում է, որ տարածաշրջանում Բաքուն նշված և այլ գործողություններով շարժվում է խիստ համակարգված Անկարայի հետ: Նման «տանդեմային» մոդելի մասին ենթադրություններ անելու հերթական առիթը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն են, որոնք բավական հաշտվողական են Հայաստանի նկատմամբ: Թուրք առաջնորդը բարեկամության ձեռք է մեկնում հայերին այն պահին, երբ ստեղծվել են բոլոր բարենպաստ պայմանները, որպեսզի այդ ձեռքն օդում կախված չմնա:

Հայաստանը հիմա նոր պատերազմ չի ուզում Ադրբեջանի հետ  և չի ուզենա առնվազն առաջիկա հինգ տարիներին: Հանրապետությունում իշխանության ղեկին է մնացել Նիկոլ Փաշինյանը, և վերջերս Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե գործող վարչապետին վերընտրելով հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում՝ «հայերը հրաժարվեցին Ղարաբաղից», ենթակա չէ որևէ խելամիտ հերքման: Պատերազմի արդյունքները 2020 թվականի աշնանը հայ հասարակությունում չընկալվեցին որպես ազգային աղետ: Եթե հենց այդպիսի ընկալում լիներ, ապա այն ժամանակ իշխանության գլխին կանգնած կառավարությունը վերարտադրվելու շանս չէր ունենա: Իսկ ի՞նչ ունենք հիմա: Գրեթե 55 տոկոս ձայներ Փաշինյանի օգտին հունիսյան ընտրություններում և նոր կառավարության միանձնյա ձևավորում:

Վերլուծելով իրադարձությունները հարևան երկրում, նաև հաշվի առնելով Ռուսաստանի դիրքորոշումը տարածաշրջանում, որը պահանջում է ռազմական ռևանշի որևէ փորձի բացառում, Անկարա-Բաքու զույգը Երևանի նկատմամբ կիրառում է «մտրակի ու կարկանդակի» դասական քաղաքականությունը՝ համապատախան դերաբաշխումով: Ալիևին բաժին է հասել «չար քննիչի» առաքելությունը, Էրդողանին՝ հակառակ ամպլուան: Փաշինյանը ի պատասխան թեքվել է «դրական և բարի կամք» դրսևորող թուրք հարևանի կողմը:

Կհանգեցնի՞ դա հայ-թուրքական կարգավորման նոր փորձի, ինչպիսին տեղ գտավ 2008-2099 թթ., դժվար է վստահությամբ ասել: Բայց այն, որ գործընթացը կընթանա բացարձակապես ուրիշ տարածաշրջանային խորապատկերում և Երևանի ակներև ռազմա-քաղաքական ու դիվանագիտական դիրքերի թուլության պայմաններում, կասկած չկա:

Իսկ առայժմ թուրքական կառավարամետ ԶԼՄ-ները միացել են Հայաստանի տեղեկատվական մշակման վերը նշված աշխատանքին՝ իրենց ավանդը ներդնելով Էրդողանի և Ալիևի պլանների նյութականացման գործում: Նրանք հունիսի 15-ին ստորագրել են ղարաբաղյան Շուշիում միության հռչակագիր, հետևում են համապատասխան պլանին հայկական ուղղությամբ:

«Թուրքիան ակնհայտորեն հետաքրքրություն  ցուցաբերեց, որպեսզի արդյունավետ խաղացող դառնա հետպատերազմյան Հարավային Կովկասում: Անկարան աջակցեց Ադրբեջանին պատերազմում, և գաղտնիք չէ, որ թուրքական արտադրության դրոնները կարևոր դեր խաղացին Բաքվի հաղթանակում: Անկարան ձգտում է ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանում հետապատերազմյան իրավիճակում և երաշխավորել անվտանգ ուղին դեպի Միջին Ասիա Ադրբեջանով: Այդ փաստը ռուս-թուրքական մրցակցությանը նոր չափում է առաջադրում, որը մինչ այս դիտվում էր Սիրիայում ու Լիբիայում: Բացի այդ, ակնառու է, որ  ազդեցիկ դեր խաղալով հետկոնֆլիկտային տարածաշրջանում՝ Անկարան կարող է ամրապնդել տնտեսական կապերը տարածաշրջանի երկրների հետ և բարձրացնել Թուրքիայի դերը տարածաշրջանային և համընդհանուր քաղաքականության մեջ: Անկարան ակտիվորեն ձգտում է ընդլայնել իր փափուկ ուժի գործիքները Հարավային Կովկասի միջով մինչև Կենտրոնական Ասիա և ակտիվ խաղացող դառնալ ապագա լայնատարած տարածաշրջանում: Սա բնավ էլ ռոմանտիկ նախաձեռնություն չէ, թուրքական երկրների ռացիոնալ միասնության որոնումը դրանց տնտեսության հիման վրա կարող է Թուրքիան գլոբալ խաղացող դարձնել»,- գրել է օգոստոսի 28-ին թուրքական իշխանամետ Daily Sabah թերթը:

Մի օր անց՝ անցած կիրակի, Էրդողանը խոսեց տարածաշրջանին վիճակված «պատմական շանսի» մասին՝ առաջարկելով Հայաստանին հարաբերությունների «աստիճանական նորմալացում»: Պաշտոնական Երևանն առայժմ չի արձագանքել Անկարայի նախաձեռնությանը բաց տեքստով: Նրա փոխարեն դա առայժմ փորձում են անել տեղի փորձագետները, որոնք, հասկանալի պատճառներով, կասկածներ են հայտնում այն երկրի «բարեկամության ձեռքի» անկեղծության կապակցությամբ, որը մինչև հիմա փրփուր ի բերան հերքում է Հայոց ցեղասպանության փաստը 1915-1922 թթ. Օսմանյան կայսրությունում:

Երևանը մեղադրել է Անկարային  Բաքվին համակողմանի աջակցություն ցույց տալու համար 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին ղարաբաղյան պատերազմում, դրանից հետո թուրքական ապրանքների ներկրման արգելք է սահմանել: Այսպես թե այնպես Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 27-ին հանրապետության հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, ապատասխանելով վարողի այն հարցին՝ Թուրքիան Հայաստանի համար թշնամի երկիր է, թե ոչ, ասաց, որ «մենք պետք է որոշ ուղղումներ մտցնենք մեր մոտեցումներում»: Նրա խոսքով՝  միանշանակ պնդել, որ որևէ սպառնալիք չկա Թուրքիայի կողմից ճիշտ չէր լինի, բայց «ընդհանուր գործընթացները տարածաշրջանում բացում են նաև ուրիշ հնարավորություններ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ղարաբաղյան պատերազմից հետո նշեց, որ «տարածաշրջանում մենք թշնամիներ ունենք, բայց եկեք արձանագրենք, որ ինչքան շատ ենք մենք նրանց համարում թշնամի, այնքան շատ են նրանք մեզ համարում թշնամի»: Փաշինյանն այն ժամանակ անհրաժեշտ համարեց բարենպաստ մթնոլորտ ձևավորել Հայաստանի շուրջը, իսկ «դրա համար մենք պետք է փոխենք մեր տեսանկյունը տարածաշրջանի առնչությամբ»:

Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են դրական ազդեցություն ունենալ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների վրա: Այդպիսի հայտարարությամբ 2020 թ. դեկտեմբերին ԵԱՀԿ արտագործնախարարների խորհրդի 27-րդ նիստում հանդես եկավ Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչութոյան ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ 1991 թ. դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, բայց մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել հարևան երկրի հետ: 1993 թ. ղարաբաղյան պատերազմի թեժ ժամանակ և ի նշան աջակցության Ադրբեջանին Թուրքիան միակողմանիորեն փակեց Հայաստանի հետ օդային և ցամաքային սահմանը: Օդային սահմանը բացվել է 1995 թ. միջազգային հանրության ճնշման տակ: Ցամաքային սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Անկարան առաջ է քաշել Հայաստանի համար անընդունելի մի շարք պայմաններ: Սկսած 1991 թվականից եղել են երկկողմ հարաբերությունների նորմալացման փորձեր, որոնք ի դերև են եղել:

Ժամանակագրորեն վերջին և միջազգային ասպարեզում մեծ արձագանք ստացած կարգավորման գործընթացը 2008-2009 թվականներին էր, որն ավարտվեցին Շվեյցարիայի Ցյուրիխում  երկու հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումով: Այդ փաստաթղթերի ստորագրման արարողությանը 2009 թ. հոկտեմբերի 10-ին մասնակցում էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները: «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների դրույթները չեն իրականացվել: Դրանց ստորագրվելուց հետո Թուրքիան,կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով ողջամիտ ժամկետում և առանց նախապայմանների հարաբերությունները լավացնելու մասին ձեռք բերված պայմանավորվածություններից, իր խորհրդարանում արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորմամբ Ադրբեջանի պայմաններով:

Նկատի ունենալով Թուրքիայի դիրորոշումը՝ այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը 2010 թ. ապրիլի 22-ին հրաման ստորագրեց արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին: 2015 թ. փետրվարի 15-ին դրանք հետ կանչվեցին Հայաստանի Ազգային ժողովից: 2017 թ. սեպտեմբերին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովում, Հայաստանի նախկին նախագահը հայտարարեց, որ Թուրքիան առաջ է քաշել անհեթեթ նախապայմաններ Ցյուրիխյան արձանագրությունները վավերացնելու համար: 2018 թ. մարտի 1-ին Սերժ Սարգսյանը հրաման ստորագրեց արձանագրությունները հաստատելու արարողակարգի դադարեցման մասին:

Վյաչեսլավ Միխայլով\

Աղբյուրը՝ EurAsia DAILY

Աշխարհում Թուրքիա Ադրբեջան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին