f

Անկախ

«Հրապարակ». Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների սև ցուցակ է կազմել. Անունները հայտնի են


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների սեւ ցուցակ է կազմել եւ ակտիվորեն աշխատում է նրանց ուղղությամբ, որպեսզի օր առաջ խորհրդարանն ազատեն անցանկալիների ներկայությունից։

Խոսքը հատկապես «Հայաստան» դաշինքի պատգամավորների մասին է։ Օրինակ, չնայած Արմեն Գեւորգյանի հասցեին ԱԺ նիստի օրերին որոշ ՔՊ-ականների հրապարակային դրվատանքին՝ նրա զուսպ ու հավասարակշիռ պահվածքին, բովանդակային ելույթներին, Գեւորգյանն իշխանական սեւ ցուցակի սկզբնամասում է։ Թերեւս պատճառն այն է, որ նա Քոչարյանի ամենավստահելի մարդկանցից է եւ դրանով արդեն վտանգ է ներկայացնում իշխանության համար։

Հաջորդը պղնձամոլիբդենայինի սեփականատեր Վահե Հակոբյանն է, ում մասին խոսելիս Փաշինյանը չի թաքցնում ատելությունը, իսկ Ալեն Սիմոնյանն անգամ ասել է․ «Վահե Հակոբյանն այստեղ երկար չի մնա»։ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում մարսել սյունյաց ողջույնները եւ կարծում է, որ դրա կազմակերպիչը Հակոբյանն է։ Հաջորդը Արթուր Ղազինյանն է, որը շշերով պատերազմի ժամանակ պատահմամբ շիշ է նետել Փաշինյանի կողմը։

Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, շուտով ՀՀ գլխավոր դատախազն ԱԺ է մտնելու՝ Արմեն Գեւորգյանի հետեւից, որի հետ կապված ինչ-որ օֆշորային գործարք են մատնանշելու եւ որդու անունով մեծ գումարի փոխանցում՝ որպես ապօրինի հարստացում։ Իսկ Հակոբյանին պարզապես օրուարեւ չեն տալու, երրորդին մեկ այլ ձեւով են ստորացնելու։

Սեւ ցուցակի մյուս անդամի՝ «Պատիվ ունեմ»-ից Աննա Մկրտչյանի հոր՝ Քաղսիի համայնքապետ Արա Մկրտչյանի դեմ էլ քրեական գործն արդեն հարուցվել է՝ 154 հոդվածով․ ընտրողներին կաշառք տալ-ստանալը, ընտրություններին խոչընդոտելը։ Սական դրանով չեն բավարարվելու՝ իշխանական կանայք չեն թաքցնում ըմբոստ պատգամավորին ծեծելու բուռն ցանկությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

իշխանություն-ընդդիմություն

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին