f

Անկախ

Նոր ուսումնական տարեշրջանը բերում է ապագայի նոր հույսեր․ կաթողիկոսի շնորհավորանքը


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Գիտելիքի, գրի եվ դպրության օրվա առիթով․

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում կրթական գործի կազմակերպիչներին, մանկավարժներին, աշակերտ և ուսանող Մեր զավակներին։

Սիրելիներ, նոր ուսումնական տարեշրջանը բերում է ապագայի նոր հույսեր ու ծրագրեր և հավատ, որ այսօր սերմանված գիտելիքներն ու արժեքները վաղը պիտի արգասավորվեն որպես բարի արդյունքներ։

Այս տեսլականով են վերստին բացվում մեր կրթական հաստատությունների դռները։ Մեր ժողովուրդն իր պատմության ամենադժնդակ ժամանակներում անգամ բարձր է դասել ուսումն ու կրթությունը, որոնք առավել կարևորվում են գիտական ձեռքբերումների մեր դարում:

Այսօր, երբ մեր երկիրը կանգնած է մեծ մարտահրավերների առջև, մեր ժողովուրդը տագնապալի օրեր է ապրում, կրթության արժեքն իմացող մեր նախնյաց ոգով ու դժվարությունները հաղթահարելու նախանձախնդրությամբ ամեն ջանք պիտի ներդրվի ուսումնական գործընթացը լավագույնս իրականացնելու համար, որպեսզի ազգիս յուրաքանչյուր զավակ իր գիտելիքներով, հայրենասեր ոգով ու ձգտումներով դառնա ուժն ու զորությունը մեր հայրենիքի և մեր ապահով գալիքի կերտման։

Աստծո առատ շնորհներն ենք հայցում այսօր կրթօջախներ մուտք գործող մեր սիրեցյալ զավակներիդ, մաղթում մտքի ու հոգու կորով, անդուլ ջանասիրություն։ Գիտցեք, որ ուսման մեջ ձեր ձեռքբերումները հաղթանակներ են, որոնք պիտի ծառայեցնեք ձեր անձնական կյանքի, ձեր ընտանիքների և մեր երկրի ու ժողովրդի առաջընթացին։

Սուրբ Գիրքը պատգամում է. «Մի՛ թող իմաստությունը, և նա կպաշտպանի քեզ, սիրիր այն, և նա կպահպանի քեզ» (Առակաց Դ 6)։ Բարձրյալի զորակցությունն ենք հայցում մանկավարժներին և կրթության գործի կազմակերպիչներին, մաղթում արգասավոր ուսումնական տարի։ Թող Աստված օրհնի մեր հայրենիքը, մեր ժողովրդի կյանքը և կրթության մշակների շնորհընկալ առաքելությունը՝ ի պայծառություն և ի փառս ազգիս։

Գարեգին 2-րդ սեպտեմբերի 1

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին