f

Անկախ

Կայացել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստը ՝ նվիրված ԼՂՀ հռչակման 30-ամյակին


Սեպտեմբերի 1-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ  հրավիրվել է հատուկ նիստ՝ նվիրված ԼՂՀ անկախության հռչակման հոբելյանական 30-ամյակին:

Նիստին ներկա էին Հայ առաքելական եկեղեցու  Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ 4-րդ, 5-րդ, 6-րդ գումարումների  Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ խորհրդարանի պատվիրակությունը՝ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ղեկավարությամբ:

Մեկ րոպե լռությամբ հարգելով արցախյան 3 պատերազմներների նահատակների  հիշատակը ՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ նիստի անցկացման հիմքում ունեցել են հենց նահատակների պատվիրանները: 

 «Արցախահայության՝  դարերի խորքից եկած ազգային-ազատագրական պայքարի ու մաքառումների հանգրվանը 1988թ. նոր թափ ստացած արցախյան շարժումն էր և հետագայում՝ ուղիղ 30 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ պետականության հռչակումը:  

 Մեր ժողովրդի պատմության շրջադարձային այդ օրը հավաստիացում էր և΄ խորհրդային իշխանություններին, և΄ համայն քաղաքակիրթ աշխարհին, որ արցախցու՝ իր հայրենիքում ապրելու, հարատևելու կամքն անբեկանելի է, լուսավոր ապագայի կերտումը՝ անկասելի:

 Արցախյան վերջին 44-օրյա պատերազմը իր ծանր հետևանքներով լրջագույն մարտահրավեր հանդիսացավ մեր ինքնության ու լինելիության, պետականակերտման շարունակականության գործում»,- ելույթում ընդգծել է Արթուր Թովմասյանը, ապա՝ հավելել՝«Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած 2016 թվականի ապրիլյան և Թուրքիայի ու միջազգային ահաբեկչական ուժերի ներգրավմամբ  2020 թվականի 44-օրյա պատերազմները վերահաստատեցին Արցախն առանց հայերի նրանց անթաքույց ու հեռագնա նենգ մտադրությունները: Ու այս ամենից հետո բանակցային գործընթացներում ներառել Ադրբեջանի կազմում ինչ-որ տեսակի կարգավիճակ տրամադրելու խնդրահարույց հարց, չի տեղավորվում ոչ մի առողջ բանականության մեջ: Չնայած հակամարտող կողմերի միջև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տրամագծորեն հակառակ դիրքորոշումներին՝ մենք միանշանակ հակված ենք բանակցային գործընթացը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն միտված պատշաճ միջավայրի հաստատմանը»:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայ առաքելական եկեղեցու  Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: «Անկախությունը միայն հռչակագիր չէ, միայն Սահմանադրություն չէ, այն առաջին հերթին անկախ ապրելու արժանապատվություն է», - ասել է Արցախի հոգևոր առաջնորդը՝ շեշտելով, որ ժողովուրդը գիտակցաբար է ընտրել այդ ուղին ու բարձր գին է վճարել դրա համար:

«Արցախի հարցը դեռ լուծված չէ, բազմաթիվ հայորդիներ գտնվում են անհայտության մեջ, մեր տնտեսական ,արդյունաբերական զորությունը տկարացել է, և ոչինչ այնպես չէ, ինչպես որ մենք կուզեինք: Բայց մենք է, որ ամեն բան պետք է անենք այս վիճակը փոխելու համար»,-ասել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Տոնական օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսք է ուղղել  արտգործնախարար Դավիթ Բաբայանը:«Այս տոնը, առաջին հերթին  զոհված հայորդինների տոնն է, ում կյանքի շնորհիվ  հայրենիք ունենք: Հանուն նրանց հիշատակի բոլորս պարտավոր ենք ուժեղացնել Արցախը, ինչը կնշանակի զորացնել Հայաստանը»,-ասել է Դավիթ Բաբայանը:

Նա անդրադարձել է  առկա մարտահրավերներին՝ ընդգծելով, որ Արցախը պահելու բոլոր հնարավորություններն ունենք:«Միայն պետք է ինքներս մեզ հաղթենք, չի կարող լինել էֆեկտիվ արտաքին քաղաքականություն, եթե խարխլված են արժեհամակարգերը»,-ասել է Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ շեշտելով, որ Արցախակենտրոնացումը պիտի դառնա  հայության առաջնահերթությունը:

Հանրապետության օրվա առիթով արցախցիներին շնորհավորել են Հայաստանից ժամանած հյուրերը: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը փոխանցել է Հայաստանի խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի բարեմաղթանքները:

Անդրադառնալով անկախության հռչակագրին՝ Ռուբեն Ռուբինյանը այն բնութագրել է որպես Արցախի հայերի գոյության  պահպանման միակ ձև: Ադրբեջանի հայակործան քաղաքականությունը շարունակվում է մինչ այսօր: «Արցախի 30-ամյակը նշում ենք ծանր պատերազմից հետո, ժողովուրդը սգավոր է, հայրենիքի մի մասը՝ կորսված, ինչը, սակայն, չպիտի խամրեցնի օրվա խորհուրդը: Սա արցախցու կամքի 30-ամյակն է, սեփական իրավունքը իրացնելու 30-ամյակը: Հավերժ փառք բոլոր նրանց, ում շնորհիվ իրացվեց այդ իրավունքը»,- իր խոսքը եզրափակել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահը:

«Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը արցախցիների 30 տարի կայացրած որոշումն  իմաստուն որակեց, այն համարելով Արցախը հայկական պահելու միակ ճանապարհը:

«Կարևոր է, որ նշենք այս օրը: Սա ուղերձ է մեր հարևաններին. հայի կամքը անկոտրում է, անկախ վարիվերումներից՝ մենք կարողանում ենք վերագտնել մեզ ու հաղթահարել փորձությունները: Մենք միասնական համակարգի մեջ ենք: Հայաստանի անվտանգությունը շաղկապված է Արցախին: Շատ քիչ ժամանակ ունենք ճիշտ գնահատելու ստեղծված իրավիճակը ու վերականգնելու կորցրածը»,-ասել է Ռուստամյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքը նույն գաղափարն էր արտահայտում:«Արցախում է վճռվել, վճռվում ու վճռվելու մեր ժողովրդի ապագան: Բզկտված, բայց կենսունակ Արցախը վերակառուցելու է իրեն  ու հզորանալու է: Ուժ ու ջանք չենք խնայելու միջազգային ատյաններում Արցախի ինքնորոշման իրավունքի, բռնազավթած տարածքների դեօկուպացիայի մասին բարձրաձայնելու»,-ասել է նա:

Արցախի Հանրապետություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին