f

Անկախ

Որոնք են ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում օտարածին բուսատեսակները՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի բացահայտումը


ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտնականներն առաջին անգամ իրականացրել են ինվազիվ՝ օտարածին բուսատեսակների դաշտային ուսումնասիրություններ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) և ստեղծել են օտարածին բուսատեսակների ցանկեր:

Այս օտարածին բույսերը ագրեսիվ են, ներթափանցում են բնական էկոհամակարգեր՝ լիովին փոխելով դրանք և հանգեցնելով կենսաբազմազանության կորստի, առանձին դեպքերում հսկայական վնասներ հասցնելով տնտեսությանը:

«Հետազոտությունը ոչ միայն հիմնարար աշխատանք է, այլև հիմք է ծառայելու օրենսդրական փաստաթղթերի մշակման, հատուկ պահպանվող տարածքներում պահպանության միջոցառումների մշակման և իրականացման համար», - ասաց կենսաբանական գիտությունների դոկտոր Գեորգի Ֆայվուշը, ով ղեկավարում է գիտական խումբը:

Ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն: Գիտնականներն առաջարկել են կազմակերպել ինվազիվ բույսերի տարածման մշտադիտարկում, լրացուցիչ ուսումնասիրություններ, նաև մշակել դրանց վերահսկմանը, ներթափանցմանն ու տարածման կանխմանն ուղղված միջոցառումներ։

Այդ բույսերն են`

· «Խոսրովի անտառ» արգելոցում՝ Թխկի հացենիատերևՀազարտերևուկ ասպիրակիԵրկնածառ բարձրավունՏերեփուկ վրացականՏերեփուկ արևայինԽիժաճարճատուկ կնյունանմանՀոտոտ արևելյանԴառը բիանԿառ փշոտՍպիտակ ակացիա:

· «Էրեբունի» պետական արգելոցում՝ Հազարտերևուկ ասպիրակիԵրկնածառ բարձրավունԿանճրակ թուրքեստանյանՏերեփուկ վրացականՏերեփուկ արևայինԽիժաճարճատուկ կնյունանմանԿոնիզա կանադականԴառը բիանԿառ փշոտ:

· «Շիկահող» պետական արգելոցում` Թխկի հացենիատերևՀազարտերևուկ ասպիրակիԵրկնածառ բարձրավունԱնթեմ տրիումֆետիիՏերեփուկ վրացականՏերեփուկ արևայինՏատասկ ալեհերԿոնիզա կանադականԲալդրղան թավոտԿտուցախոտ արևելյանՍպիտակ ակացիաԿաթնափուշ բծավորԼվածաղիկ սովորականԽռնդատ փռված:

· «Սևան» ազգային պարկում՝ Հազարտերևուկ ասպիրակիՏերեփուկ արևայինԽիժաճարճատուկ կնյունանմանՏատասկ ալեհերԳինազոխ բծավորՉիչխան դժնիկանմանՍպիտակածաղիկ սովորականԿառ փշոտԿտուցախոտ արևելյան, Լվածաղիկ սովորականԽռնդատ փռվածԱնմեռուկ չռված:

· «Արփի լիճ» ազգային պարկում՝ Գազ այծմորուքանմանԽիժաճարճատուկ կնյունանմանՏատասկ ալեհերՍպիտակածաղիկ սովորականԼվածաղիկ սովորական:

· «Դիլիջան» ազգային պարկում՝ Թխկի հացենիատերևՀազարտերևուկ ասպիրակիԵրկնածառ բարձրավունԱմբրոզիա օշինդրատերևՏատասկ ալեհերՀոտոտ խաղողատերևԿոնիզա կանադականԲալդրղան ՍոսնովսկուԲալդրղան թավոտՍպիտակ ակացիա:

· «Արևիք» ազգային պարկում` Թխկի հացենիատերևՀազարտերևուկ ասպիրակիԵրկնածառ բարձրավունԿանճրակ թուրքեստանյանՏերեփուկ վրացականՏատասկ ալեհերՀոտոտ արևելյանԿոնիզա կանադականԴառը բիանԿառ փշոտՍպիտակ ակացիաԿաթնափուշ բծավորԼվածաղիկ կուսատերևԽռնդատ փռվածԱնմեռուկ չռված:

Ուսումնասիրություններն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ
«Ինվազիվ բուսատեսակների կողմից Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հասցվող վտանգների գնահատում» թեմայի ֆինանսավորման շրջանակներում։

Ծրագրի արդյունքում 2020թ. լույս է տեսել «Բույսեր նախահարձակներ. Հայաստանի առավել կարևոր էքսպանսիվ և ինվազիվ բուսատեսակները» 88 էջանոց մենագրությունը, որի համահեղինակներն են Գեորգի Ֆայվուշը, Ալլա Ալեքսանյանը, Հռիփսիմե Հովհաննիսյանը: (https://www.researchgate.net/publication/346051947_Aggressive_plants_The_most_important_invasive_and_expanding_plants_of_Armenia):

«Չնայած այն փաստին, որ մենագրությունը լույս է տեսել հայերենով, սակայն մեծ հետաքրքրություն է առաջացրել օտարերկրյա գործընկերների շրջանում, ովքեր, առցանց ծանոթանալով գրքին, բազմաթիվ դրական կարծիքներ են հայտնել՝ կարևորելով նման հետազոտությունը թե՛ ազգային, թե՛ միջազգային գիտական հանրության համար։ Մենագրությունը մեծ դրական արձագանք է գտել նաև Հայաստանի գիտնականների և Շրջակա միջավայրի նախարարության կողմից»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության բաժնի վարիչ, միջազգային ծրագրերի փորձագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Գեորգի Ֆայվուշը:

Նա նշեց, որ հետազոտության արդյունքները դեռևս մշակման փուլում են և ընդգրկվելու են հոդվածների շարքում։ «Այս հետազոտությունը միայն սկիզբն է այն հսկայածավալ ուսումնասիրությունների, որոնք պլանավորել ենք իրականացնել առաջիկա տարիներին գիտության այս ուղղությամբ՝ ընդգրկելով նաև միջազգային գործընկերներին», - ասաց Գեորգի Ֆայվուշը։

ՀՀ ԳԱԱ բնություն ուսումնասիրություն

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին