Մեր նախարարությունը խնդիր է դրել հնարավորինս օգնել մեր սպառազինությանը՝ մեր գաղափարներով. Այդ աշխատանքը կատարվում է, ուղղակի խնդիրն այն է, որ պահանջները շատ մեծ են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը:
«Այն, ինչ պահանջվում է մեր բանակի համար, շատ մեծ ծավալներ են պահանջում: Այսօրվա մեր արտադրական հնարավորությունները մեզ դա թույլ չեն տալիս: Այդ առումով մենք ստիպված են դրսից գնումներ կատարելու, բայց մեն հնարավորինս աջակցում ենք ներսի արտադրողներին, որ կարողանան այս հարցում բանակին օգնել:
Հիմա խոսքը 5-րդ սերնդի զինատեսակների մասին է եւ մեր հիմնական մոտեցումն այն է, որ այն, ինչ երեկ կար, որը նույնիսկ համարվում էր առաջադեմ, հիմա մենք փորձենք մի քայլ առաջ գնալ: Մեր գիտնականների առջեւ այդ խնդիրն ենք դրել»,-ասաց նախարարը: