30 տարի առաջ Արցախը որոշեց գնալ անկախության ճանապարհով և տեր լինել սեփական ճակատագրին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս տարիների ընթացքում Արցախն անցավ դաժան պատերազմների միջով, բայց շարունակում է կանգուն մնալ` վստահ, որ ազատությանն ու անկախությանը այլընտրանք չկա։
Համոզված եմ` Արցախն ապրելու է ու զարգանալու՝ լինելով ու մնալով հայկական։