f

Անկախ

Բաքուն չի հանդուրժում Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը. ИА Реалист


«Ռուսական խաղաղապահներ, հեռացեք», «Պուտին, հեռու Ադրբեջանից», «Ադրբեջանի ժողովուրդը չի ուզում տեսնել ռուսական ահաբեկչական բանակը», «Թուրքիա, արի». Այս կարգի կարգախոսները սովորական են դարձել Ադրբեջանի փողոցներում և Բաքվի մամուլում:

Արցախի Հանրապետությունում ռուսական խաղաղապահների տեղակայումից հետո հակառուսական հասարակական տրամադրություններն Ադրբեջանում ուժեղացել են: Եթե նախկինում ռուսատյացների հարթակը ներկայացնում էին հիմնականում ընդդիմադիր կայքերը, ապա այժմ Ռուսաստանի հասցեին քննադատական հարձակումներով պարբերաբար հանդես են գալիս երկրի նախագահը, պատգամավորները, ինչպես նաև իշխանամետ քաղաքագետներն ու փորձագետները:

Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը հակասական ընկալում է ունեցել Ադրբեջանում և քննարկման առարկա է դարձել բոլոր հասարակական-քաղաքական շրջանակներում: Երկրում անվստահությամբ են վերաբերվում Ռուսաստանին և ռուսական բանակին և հաճախ են հիշում, որ հենց նրանց ձեռքով են զոհվել 147 «ադրբեջանցի անկախության համար կռվող մարտիկները Բաքվում 1990 թվականի «սև ձմռանը», որ հատկապես «366-րդ ռուսական գունդն օգնեց հայերին Խուջալուն գրավելիս»: Նրանք վրդովմունքով են արձագանքում այն մարդասիրական օգնության մասին տեղեկատվությանը, որ ցույց են տալիս ռուսական զինծառայողները Ղարաբաղի հայերին կամ այն փաստին, որ Արցախի Հանրապետության խորհրդարանով ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ է տրվում: Ակտիվ տարածվում են Լեռնային Ղարաբաղի բնակչութանը ռուսական անձնագրեր տալու հնարավորության, Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելու մասին լուրերը և այլն:

Առանձին քննարկումների թեմա է դարձել ռուսական զորակազմի ներկայացուցիչների մասնակցությունը Ղարաբաղյան շարժման 33-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը, այն տեղեկատվությունը, ըստ որի՝ ռուսական խաղաղապահները պատրաստվում են  Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվա հանդիսավոր շքերթին Խոջալուի օդանավակայանի տարածքում: Սադրիչ է որակվել այն միջոցառումը, որ կազմակերպվել է Ղարաբաղում Ռուսաստանի պետական դրոշի օրը, որի ժամանակ բարձրացվել է Ռուսաստանի 50-մետրանոց դրոշը: Ադրբեջանական Pressklub.az կայքը դրա մեջ որոշ ազդակ էր տեսել Բաքվի համար, թե «տեսեք, ինչ ուզում՝ անում ենք», «ակնհայտ է, որ ճնշում են Բաքվին»:

Ժամանակ առ ժամանակ բողոքի ցույցեր են կազմակերպվում: Օրինակ՝ 2020 թ. նոյեմբերին Բաքվում բողոքի ցույց է տեղի ունեցել, որում հնչել են հետևյալ կարգախոսները. «Ռուսական խաղաղպահներ, հեռացեք», «Հեռացիր, Ռուսաստան», «Պուտին, չքվիր Ադրբեջանից», «Ադրբեջանի ժողովուրդը չի ուզում տեսնել ռուսական ահաբեկչական բանակը», «Թուրքիա, արի»: Ցուցարարները դիմել են Թուրքիայի ղեկավարությանը՝ խնդրելով օգնել իրենց «արյունարբու ռուսներից», կոչ են արել Անկարային Ադրբեջանում ռազմաբազաներ ստեղծել:

Նույնպիսի ցույց է եղել 2021 թ. ապրիլի 9-ին Ադրբեջանում ռուսական դեսպանության առջև, որում հնչել է «Ռուսաստան, կորիր» կարգախոսը: Ինչպես հաղորդում է  Demokrat.az կայքը, ցույցին մասնակցել են տասնյակ մարդիկ, որոնք բողոք են հայտնել «Ղարաբաղի հայ անջատողականներին» Ռուսաստանի բացահայտ աջակցության և Ադրբեջանի դեմ «Իսկանդեր» հռթիռներն օգտագործելու կապակցությամբ: Բացի այդ, ցուցարարները հնչեցրել են «Դա մեր հայրենիքն է և մերը կլինի», «Խանքենդին Ադրբեջան է», «Խոջալուն Ադրբեջան է» կարգախոսները: Ավարտին ընթերցվել է դիմում-բողոքը:

Ապրիլի 28-ին «Ազգային շարժում» հասարակական կազմակերպության անդամների մի խումբ բողոքի ցույց է արել Բաքվում Ռուսաստանի դեսպանության առջև: Ցույցը նվիրված էր 1920 թ. XI Կարմիր բանակով Ադրբեջանի խորհրդայնացման հերթական տարեդարձին: Մասնակիցները «Պահանջում ենք հանելԱդրբեջանից ռուսական զորքերը» պաստառ էին պարզել: «Մենք պահանջում ենք հանել ռուսական զորքերը Ղարաբաղից, նրանք խաղաղապահներ չեն, թող նրանց փոխարինեն թուրքական զինվորները»,- ասել է ցուցարարներից մեկը: «Եթե ռուս զինվորները կրակել են Շուշիի վրա «Իսկանդեր» հրթիռներով, ինչպե՞ս կարող են այդ զինվորները խաղաղապահ համարվել: Թող կորչեն»,- ասել է մի այլ ցուցարար:

Կազմակերպիչները ԶԼՄ-ներով տարածեցին ցույցի մասնակիցների բանաձևը, որում ասվում է, թե Ազգային շարժումը ռուսական զորքերի գալը գնահատում է որպես ոտնձգություն Ադրբեջանի ինքնիշխանությանը: Մայիսի 8-ին «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության մի խումբ ակտիվիստներ փորձեցին չարտոնված ցույց անել ռուսական դեսպանության առջև ի նշան բողոքի Ղարաբաղում զինվորական շքերթի անցկացման դեմ: Ոստիկանությունը ցույցի առաջը կտրեց: Ինչպես հաղորդել է «Մուսավաթի» առաջնորդ Արիֆ Հաջիլին, ոստիկանությունը բերման է ենթարկել տասնյակ ակտիվիստների: Վերջիններս   վանկարկել են «Խաղաղակեղծներ» («Миропритворцы!»), «Ոչ ռուսական օկուպացիային», «Իվան, տուն կորիր», «Ղարաբաղն Ադրբեջան է» և այլն:

Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը համարում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ Ստեփանակերտում շքերթ անելու որոշումը հարկ է գնահատել որպես «միջազգային իրավունքի կոպիտ խախտում», ինչպես նաև «անկախ Անդրբեջանի ինքնիշխանության դեմ ոտնձգության» փորձ: «Մենք պահանջում ենք, որ պաշտոնական Բաքուն բաց և սկզբունքային դիրքորոշում հայտնի այդ հարցով և գործուն միջոցներ ձեռնարկի շքերթի կանխման համար»,- ասվում է փաստաթղթում:

«Մենք պահանջում ենք նաև միջազգային հանրությունից իրավաքաղաքական գնահատական տալ Ադրբեջանում ռուսական ռազմական կազմին, Ռուսաստան, ձեռքերդ հեռու Ղարաբաղից, Ղարաբաղն Ադրբեջան է»,- այնուհետև ասվում է հայտարարությունում:

Այն, որ Ադրբեջանում իրոք լուրջ հակառուսական քարոզչություն է տարվում, հաստատում է նաև իրավաբան, բիզնեսմեն Իլհամ Ռահիմովը Moderator.az կայքին տված հարցազրույցում (Ադրբեջանում նա հայտնի է որպես Պուտինի ընկեր): «Քանի դեռ իշխանության գլխին է Պուտինը, մենք պետք է որոշենք մեզ համար ամենամեծ խնդիրը՝ խաղաղապահների հարցը: Եթե Ռուսաստանում իշխանությունը փոխվի, դա դժվար կլինի անել: Անհանգստություն է առաջացնում այսօր շատ լուրջ հակառուսական քարոզչությունն Ադրբեջանում: Այդ թվում և Պուտինի դեմ… Մի հարցում պետք է շատ զգույշ լինել. չի կարելի վիրավորել ամբողջ ռուս ժողովրդին: Երբեմն դա հնչեցնում են քաղաքական գործիչները: Չի կարելի մոռանալ, որ Ռուսաստանում ապրում է ավելի քան 2 միլիոն ադրբեջանցի: Դա շատ վտանգավոր միտում է: Այսօր մեր ամենամեծ խնդիրը Լեռնային Ղարաբաղի տարածքներն են, որոնք խաղաղապահների հսկողության տակ են: Խնդրի լուծման բանալին Ռուսաստանի մոտ է: Ի՞նչն է ավելի լավ, հայհոյե՞լ, թե՞ գործընթացը շեղել մեր օգտին դիվանագիտության միջոցով»,- ասել է Ռահիմովը:

Համաձայն հարցման արդյունքների, որ անցկացրել է Ադրբեջանի Հանրապետության սոցիալական հետազոտությունների կենտրոնը (STM) 2020 թ. դեկտեմբերին, հարցվածների կեսից ավելին (54,7%) կարծում է, որ տարածաշրջանում խաղաղություն կապահովվի  թե՛ ռուսական, թե՛ թուրքական խաղաղապահների միջոցով: Հարցվածների 29%-ը խաղաղության երաշխավորի դերում տեսնում է միայն թուրք խաղաղապահներին, 4,5%-ի կարծիքով՝ խաղաղության ապահովման առաքելությունը կարող են իրականացնել միայն միջազգային խաղաղապահները, և միայն 1%-ն է հավատում, որ ռուսական խաղաղապահների ներկայությունը կարող է խաղաղություն ապահովել տարածաշրջանում: Հարցվածների 35,5%-ը կարծում է, որ ռուսական խաղաղապահների մտնելը դրական կանդրադառնա տարածաշրջանում:

Հարցվածների 66,8%-ը որպես հիմնական շարժառիթ նշել է, որ այդպիսով կկանխվի հայերի սադրանքն ադրբեջանցիների դեմ, 43,2%-ը նշել է, որ ստորագրված պայմանագրի պայմանները կկատարվեն, իսկ 4,6%-ը կարծում է, որ ռուս խաղաղպահների ժամանումը տարածաշրջան բացասական հետևանքներ կբերի: Այդ հարցվածների մեծ մասը (84.7%) անհանգստացած է, որ  ռուս խաղաղապահներն ավելի շատ կծառայեն հայերի շահերին: Անհանգստության երկրորդ պատճառը կապված է Ղարաբաղում ռուսական ռազմաբազա ստեղծելու հնարավորության հետ (42,9%): Բնակչության 57%-ը կարծում է, որ «հայերի անօրինական (հակասահմանադրական)» գործունեությունը կկանխվի տարածշրջանի պահակակետերում թուրք խաղաղապահների ներկայությամբ ռուս խաղաղապահների փոխարեն:  

Աղբյուրը՝  realtribune.ru

 

 

 

Աշխարհում Արցախ Ադրբեջան Ռուս խաղաղապահներ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին