f

Անկախ

Երևի միայն Հայաստանում էր հնարավոր 26 տարվա բանակցային գործընթացը մի օր սկսել «սեփական, նոր կետից․ դատարկ կենացները նպաստում են Արցախի կորստին․ Վ․ Հովհաննիսյան


«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Վահե Հովհաննիսյանի հոդվածը․ 

«Արցախի անկախության 30-ամյակը և պետականության կորստի մեկամյակը, ըստ էության, միաժամանակ է նշվում։ Սա պատմական աղետի դրսևորումն է։  Կարելի՞ է լինել անկախ, բայց չունենալ պետականություն։ Գուցե կարելի է, բայց դրա համար ահռելի ջանքեր և ունակություններ են մեզնից պահանջվելու։

Դատարկախոսության և անգրագիտության պետական ռեսուրս մենք այլևս չունենք։

Շատ հավանական է, որ Արցախի անկախությունը սահմանափակվի 30 տարի + «մի քանի տասնյակ ամիս ժամկետով»։ Բայց նաև հնարավոր է, որ կարողանանք ստանալ  30 տարի + «երկար անվտանգ ժամանակ» նոր պատմական փուլ. Իսկ սա արդեն հնարավորություն է մի ինչ-որ պահի, ինչ-որ զարգացումների արդյունքում վերականգնել պետականությունը, մտնել անկախության 31-րդ տարին։

Բայց որպեսզի մենք կարողանանք Արցախում դա անել,  պետք է մնացյալ հայկական աշխարհում տեղի ունենան որակական փոփոխություններ։ Հայաստանում պետք է սկսվեն որակական փոփոխություններ և դրանք որևէ կերպ չպետք է սահմանափակվեն պարզ իշխանափոխությամբ։ Դա մի օր կլինի ու կարող է պարզվել, որ ամենևին բավարար չէ՝ ավելի լուրջ պետություն ունենալու համար։

Հայաստանը և Արցախն այս պահին ապրում են իներցիայով։ Հենց այնպես՝ առանց նպատակ, առանց ծրագիր, առանց պատկերացումներ։

Եվ պետք է ունենալ խիզախությում և ընդունել, որ մենք պատկերացում չունենք Արցախի ճակատագրի վերաբերյալ։ Իսկ անորոշությունները Արցախի հարցում ուղիղ ազդում են Հայաստանի հեռանկարի վրա։

Այս պայմաններում չգիտես որտեղ քննարկես գաղափարներ, չգիտես որտեղ քննարկես ծրագրեր։ Իսկ դրանք կան։ Բայց երկրում մեծ հաշվով չկա իշխանություն. Կա մեկ մարդ, որի հետք քննարկելու բան չկա և կա մեկ մարդու համակարգ, որի հետ որևէ բան քննարկելը անիմաստ է։

Նույն վիճակը Արցախում է՝ չգիտես կա՞ մի ինքնուրույն մարդ, ում հետ կարող ես լուրջ հարցեր քննարկել։

Հայաստանյան ընդդիմության պարագայում վիճակն ամենևին բարվոք չէ։ Ընդդիմադիր ազդեցիկ, աշխատունակ կառույցների հասցեն և հեռախոսները ես այս պահին չգիտեմ։

Հետևաբար սա դառնում է շատ լուրջ խնդիր. Ձևավորել մի համակարգ, որտեղ կքննարկվեն ու կմշակվեն գաղափարներ, ծրագրեր։ Սա ենթադրելու է կոնկրետ աշխատանք ու չի ենթադրելու պաշտոնի, մանդատի, հանձաժողովի նախագահ-տեղակալի ամբիցիաներ։

Մեր կենացները սպառված են՝ «համահայկական միասնականության, Արցախի հազարմյա ապագայի, ինքնորոշման սրբազան իրավունքի» և այլնի մասին։ Մեզ հիմա լուրջ աշխատանք է պետք։

Ուզու՞մ ենք պահել Արցախ՝ ուրեմն պետք է ունենալ ավելի լուրջ վերանախավեր ու դառնալ ավելի լուրջ հասարակություն։

Ուզու՞մ ենք ունենալ Հայաստան՝ ուրեմն պետք է սկսել  շատ ավելի լուրջ պետության կառուցումը։

Մենք թուրքական յաթաղանից մինչև բայրաքթար ճանապարհը անցանք, այդ ճանապարհին կարողացանք պետություն ձեռք բերել, Արցախում պետականություն ձևավորել ու հետո ամեն ինչ փլուզել։ Ուրեմն յաթաղանից մինչև բայրաքթար ճանապարհին մենք չենք արել ամենակարևոր հետևությունները, չենք զարգացել որպես պետություն ունեցող ժողովուրդ։

Երևի միայն Հայաստանում էր հնարավոր 26 տարվա բանակցային գործըթանցը մի օր  սկսել «սեփական, նոր կետից», ու որևէ մեխանիզմ երկրում  չաշխատեր աղետի բերող սխալների շարանը  կանգնեցնելու համար։ Երևի միայն Հայաստանում էր հնարավոր,  որ պատերազմից հաշված շաբաթներ առաջ, երբ պատերազմի որոշումը  կայացված էր, երբ թուրքական բայրաքթարներն արդեն Ադրբեջանի անգարներում էին, երբ  Թուրքիան վարձկանների ջոկատներ էր հավաքագրում, որ ուղարկի մեր դեմ կռվելու՝ Հայաստանի ընդդիմադիր հիմնական 10 կուսակցությունները  այս ամենը թողած համատեղ հայտարարություն են տարածում Սևրի պայմանագրի մասին. «Անհրաժեշտ է արդիականացնել Սևրի պայմանագրի միջազգային անհրաժեշտությունը»,- ասվում էր այդ թղթում։ Այս լրջությամբ պետություն չի լինում։ Այդ օրերին միջազգային հանրությունը արդեն ուներ իր որոշումը աչք փակել վարձկանների, բայրաքթարների, մեր դպրոցների և հիվանդանոցների ռմբակոծության վրա։ Մենք չենք հասկանում քաղաքական խոսքի և քաղաքական մտքի արժեքը։

Մենք առ այսօր չենք հասկացել, որ ամենաողբերգական օրը ոչ թե նոյեմբերի 9-ն էր, այլ՝ սեպտեմբերի 27-ը։ Սա աշխարընկալման խնդիր է։ Եթե մենք չենք հասկացել, որ մեր սխալը պատերազմ թույլ տալու մեջ էր, ապա մեզ առաջիկայում շատ ավելի վատ համաձայնագրեր են սպասում։

Մենք երեկ դարձյալ կենացների հեղեղ շռայլեցինք Արցախի թեմայով։

Շատ քչերն ունեն խիզախություն ընդունելու, որ Արցախի ապագան խիստ անորոշ է։ Բայց դա շատ ավելի գործնական մոտեցում է, քան կենացը։ Դա ահազանգ է, որ խորքային և որակական փոփոխություններ են պետք՝ կառավարման որակի, դրվող խնդիրների, աշխատանքի տեմպի, պատկերացումների և շատ այլ հարցերում։ Արեցինք սա՝ Արցախը կունենա շատ որոշակի ու կայուն ապագա։ Չարեցինք՝ կենաց ասող էլ չի լինելու։ Իսկ հիմա արձանագրում ենք, որ պատերազմից մեկ տարի անց մենք չունենք ծրագրեր, պատկերացումներ և բազմաոլորտ ճանապարհային քարտեզ Արցախի համար՝ մեկ տարվա, երեք տարվա և ավելի երկար կտրվածքով։ Մեր ամենամեծ թշնամին ստացվում է՝ մենք ենք»։

Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին