f

Անկախ

Արցախի ինքնորոշումը իրենց սեփական տանը ֆիզիկական ոչնչացումից փրկվելու և կյանքի իրավունքի, արժանապատիվ ապրելու համար պայքար է։


Արցախի հարցը մինչ օրս սխալ է մեկնաբանվում

Կա մի համատարած սխալ, որը արտացոլված է նաև Փաշինյանի ուղերձում, թե Արցախի ինքնորոշվելուն ի պատասխան Ադրբեջանը պատերազմ սկսեց։

Ոչ։ Ճիշտը այն է, որ Ադրբեջանում հայերի դեմ նացիստական ու ցեղասպանական քաղաքականությանն ի պատասխան արցախցիները որոշեցին ինքնորոշվել։ Եվ սա հենց գլխավոր տարբերությունն է մյուս էթնիկ հակամարտություններից։

Բնական օրենք է, երբ քեզ ուզում են սպանել, դու ինքնապաշտպանվում ես։ Այն թեզը, թե ազգերի ինքնորոշումը ճանաչելով, աշխարհի տարբեր երկրներում, օրինակ, Ռուսաստանում տարբեր ինքնավար միավորներ կուզեն անկախանալ, թե դա կլինի վատ նախադեպ, ունի մի մեծ թերություն։

Բանն այն է, որ, օրինակ, Ռուսաստանի տարբեր ազգեր չեն ենթարկվում ցեղասպանության, չեն հերոսացվում այս կամ այն ազգին սպանողները։ Եթե Մոսկվայի պետական քաղաքականությունը լիներ, օրինակ, ատելությունը չեչենների հանդեպ, չեչեններին էթնիկ զտումների ենթարկելը, ապա նրանց կողմից անկախության համար պայքարը կլիներ լրիվ հիմնավոր և բանական։

Բայց Ռուսաստանում էթնիկ փոքրամասնություններին պետական մակարդակով չեն ոչնչացնում, հակառակը, շատերը լավ էլ դիրքեր ունեն։ Հետևաբար դա իսկապես բազմազգ երկիր է, մուլտիկուլտուրալ` չնայած տարբեր խնդիրներին։

Ադրբեջանի պարագան այլ է։ Ադրբեջանի ամբողջ պետական քաղաքականությունը կառուցված է հայերի հանդեպ ատելության, հայերին ոչնչացնելու և Հայաստանը բռնազավթելու քարոզի վրա։ Հետևաբար այս պարագայում ինքնորոշումը և անկախացումը հետևանք է ադրբեջական քաղաքականության, այլ ոչ թե հակառակը։

Եթե այդպես չլիներ, խաղաղապահներն ինչ գործ ունեն այնտեղ։ Ըստ այդմ, Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում և ենթարկվել Բաքվին միայն այն պարագայում, երբ այնտեղ հայեր չլինեն։ Քանի դեռ Արցախում կան հայեր, Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում թե դե ֆակտո, թե դե յուրե, դա հենց Ադրբեջանում չեն ուզում։

Ադրբեջանը խախտել է ուժի չկիրառման սկզբունքը բազմիցս, և այդպես էլ չի կարողացել վերականգնել իր տուֆտա տարածքային ամբողջականությունը։ Հայկական զորքերի փոխարեն ստացել են ռուսական զորքեր Այս վերջին պատերազմից հետո Արցախի իշխանությունները հաշվետու են ոչ թե Բաքվին, այլ Մոսկվային։ Եվ Ալիևը դա հաղթանակ է համարում։ Ինչևէ։

Կրկնեմ, այդ թեզը, թե Ադրբեջանը սկսեց պատերազմ արցախցիների ինքնորոշմանն ի պատասխան, հենց ադրբեջանական թեզ է, որը պետք է մերժել, անկախ նրանից, որ պարտվել ենք այս վերջին կռվում։ Բայց կռիվը չի ավարտվել։ Քանի որ այդ կռիվը ավարտել իրականում ոչ ոք չի ուզում։

Արցախի ինքնորոշումը միշտ փորձ է արվել ներկայացնել որպես անջատողականություն, որպես Երկրորդ համաշխարհայինից հետո ստեղծված աշխարհակարգի դեմ հանդգնություն, սահմանների վերաձևում։ Ոչ, Արցախի ինքնորոշումը իրենց սեփական տանը ֆիզիկական ոչնչացումից փրկվելու և կյանքի իրավունքի, արժանապատիվ ապրելու համար պայքար է։

Այս պարզ իրողությունը այդպես էլ չկարողացանք ոչ միայն բացատրել աշխարհին, այլև անգամ գիտակցել հենց ինքներս։

Տիգրան Խաչատրյան ՖԲ Գրառում Արցախյան հիմնախնդիր Ադրբեջան խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին