f

Անկախ

«Եղել է հրաման՝ ով ոնց կարա, թող հելնի էդտեղից». Մայոր Գ. Գևորգյանի պաշտպանը մանրամասներ ներկայացրեց քրգործից


44-օրյա պատերազմի ժամանակ ՊԲ զորամասերից մեկի հրետանային դիվիզոնի շտաբի պետ Գեւորգ Գեւորգյանի պաշտպան Գոռ Գևորգյանը մանրամասներ է ներկայացրել հարուցված քրեական գործից: Նրա խոսքով, Գևորգ Գևորգյանը մեղադրվում է անգործության մեջ, որի հետեւանքով, ըստ մեղադրանքի, ունեցել ենք 7 զոհ եւ 14 անհետ կորած:

«2020-ի հոկտեմբերի 11-ին Գեւորգ Գեւորգյանին եւ մյուսներին տեղակայել էին Վարանդայի շրջանի Ֆիզուլիի հատվածի Ջուվարլու կոչվող տեղամասում. «Նրանց տվել են հրամաններ հրետանային կրակով թշնամական դիրքերի խոցելու: Ուղղությունը եղել է Հադրութը:  Մեղադրանքը Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մաս, այսինքն իշխանության ներկայացուցչի կողմից այլոց շարքում նաեւ անգործություն, որն առաջացրել էր ծանր հետեւանք:

Գեւորգ Գեւորգյանը 36 էջանոց մանրամասն ցուցմունք է տվել, որտեղ նկարագրել է ամբողջ եղելությունը: Եղելությունը հետեւյալն է. իրենց տեղափոխել են Ֆիզուլիի հատվածի տվյալ տեղամաս եւ տվել են նշանակետեր, որտեղ նրանք D 27 հրանոթով խոցում էին: Գեւորգն ասում է, որ հասկացել է, որ խոցելի հնարավորությունը 4200 մետր է, իսկ D 27 հրանոթը խոցում է մոտ 17,3 կմ: Գեւորգը հարց է բարձրացրել, թե ինչու է այդքան հեռահար խոցող զինտեխնիկան տեղակայված է 4 կմ հեռավորության վրա, եւ թշնամու հետեւակը կարող է հասնել եւ շրջափակման մեջ առնել: Նա այդ մասին տեղեկացրել է վերադասին, կարճ ժամանակ անց իրենց տեղափոխել են Հադրութի Ջրաշխարհ կոչվող տեղամաս, որն արդեն 8 կմ հեռավորության վրա էր:

Երբ նշված տեղը տեղափոխելու մասով զեկուցում են ՊԲ հրետանու պետ Բաղդասարյանին, նա, ըստ քրգործի նյութերի, բարկացած ասել է՝ ձեզ ո՞վ է թույլ տվել գալ էս տեղամաս, նորից հետ վերադարձեք նույն տեղամաս:

Գեւորգյանը զանգել է կնոջն ասել է, որ նենց տեղ ենք գնում, որ շատ հավանական է իմ հետ չգալը»,-ասաց պաշտպանը:

Նա ընդգծեց, որ մարտական առաջադրանքը կատարելու պահին ստացել են հրաման՝ անցնել շրջանաձեւ պաշտպանության, իսկ հրետանավորի համար դա ամենավերջին ստադիան է. «Այսինքն քեզ այնքան են թողել մի տեղում առանց հետախուզության, առանց տվյալ հաղորդելու, որ թշնամին մտել է քո մեջ եւ քո նորմալ զինատեսակը պետք է թողնես եւ ավտոմատով անցնես շրջանաձեւ պաշտպանության: Երբ պատրաստվում են շրջանաձեւ պաշտպանության, դիվիզիոնի հրամանատարից ստանում են երկրորդ հրամանը՝ թողնել, չկրակել, մերոնք են: Նրանք նորից վերադառնում են հին վիճակին, նշանակետ են ստանում եւ սկսում են խոցել: Չորրորդ հրամանը տանում են՝ նահանջ: Քանի որ հրետանին բերած տեղավորած էր, մեքենաները պետք է վերադառնային  որոշակի հեռավորության վրա գտնվող թաքստոցներ: 10-15 րոպե ինտերվալով նահանջ հրամանը պետք է կատարվեր:

Բայց լինում է հաջորդ հրամանը՝ թողնել ու նորից նշանակետ են տալիս: Հետո լինում է դիվիզիոնի հրամանատարի հրամանը՝ ով ոնց կարա, թող հելնի էդտեղից: Դա գոյություն չունեցող հրաման է, դա ավելի շուտ կոչ էր փրկվելու:

Զորամասի հրետանու պետն ասում է՝ Գեւորգ, քշի առաջ, որ հտեւից մեքենաները կարողանան գալ: Հետեւից եկող մեքենաների մեջ լինում է մեկ «Ուրալ», հացի ավտոն, բուժօգնության ավտոն: Ասել է, որ կարճ տեղանք անցնելուց հետո կանգնում եմ ու հասկանում, որ երկու «Ուրալ» չկա: Զորքին իջեցնում ենք ապահով տեղ, սպայական կազմով նորցի հետ ենք գնում: Սպայական կազմի հետ է լինում նաեւ Արարատ Մելքումյանը, որն Արցախում այսօր բարձրաստիճան պաշտոն է զբաղեցնում: Ռացիայով կապի են դուրս գալիս մնացած տղերքի հետ, հայտնում են տեղը: Արարատ Մելքումյանը որոշում է, որ պետք է ոտքով գնան: Արդեն մութ է լինում: Արարատ Մելքումյանն ասել է՝ էսպես շատ ուշ կհասնենք, հետո էնտեղ շատվոր են թշնամիները, մեր էնտեղ հասնելը էս կազմով անտրամաբանական է:

Մեղադրանքում ասում են՝ երբ դու ժողովրդին հավաքեցիր ու դուրս եկար, մարտկոցները մնաց, առաջին մարտկոցը 7 զոհ է տվել, 14 անձանցից տեղեկություն չկա: Ասում են՝ եթե մնայիր ու կատարեիր քո պարտականությունները, դա չէր լինի: Ասում եմ՝ ո՞րն է իր պարտականությունները, որ պետք է կատարեր ֆորս մաժորային իրավիճակում, երբ կոնկրետ հրաման չի ստացել:

Մեղադրական եզրակացությունը լիրիկական զեղումներով ստեղծագործություն է: Որպեսզի մարդուն մեղադրենք անգործության մեջ, պետք է ասեն, թե որ գործողությունները պետք է կատարվեր, որ չի կատարվել»,-ասաց Գոռ Գեւորգյանը:

Գևորգ Գևորգյան Գոռ Գևորգյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին