f

Անկախ

Մի գնդապետի դատում են, որպես քավության նոխազ, իսկ իրական մեղավորներին` մեկին լռեցնում կոչումի բարձրացումով, իսկ Ջալալ Հարությունյանին` «փրկում»


Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բանակի շուրջ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Մի գնդապետի դատում են, որպես քավության նոխազ, իսկ իրական մեղավորներին` մեկին լռեցնում կոչումի բարձրացումով, իսկ Ջալալ Հարությունյանին` «փրկում»: Հիմա ըստ էության: 

44 օրյա պատերազմի ժամանակ մեր ստորաբաժանումներից մեկի ղեկավարությունը զեկուցում է, որ դիտարկման արդյունքում նկատել են շարժ և կուտակում` մոտ 250 անձից բաղկացած ստորաբաժանման: Կապ են հաստատում Ջալալ Հարությունայի հետ և վերջինս ասում է` «մերոնք են, ասա հանկարծ չկրակեն»: Մերոնք լսում են հրամանը, բայց պարզվում է, որ էդ 250 անձից բաղկացած ստորաբաժանումը հեչ էլ մերոնք չեն եղել, այլ` ադրբեջանցիներ, որոնցից շատերը հայկական զինվորական համազգեստով: Դեպքերի զարգացման արդյունքում և սխալ հրամանների արդյունքում մենք ունենում ենք բազմաթիվ զոհեր: 

Ջալալ Հարությունյանն իր ցուցմունքում նշել է` «ես այդպես չեմ ասել, ես ասել եմ կարող ա մերոնք են, կարող ա մերոնք չեն: Այդ տեղանքում չենք ունեցել դիտարկում կատարող ԱԹՍ, ոչ էլ կամեռաներ»: Ստացվում է, որ Ջալալ Հարությունյանը չի տիրապետել իրավիճակին, քանզի չի տիրապետել մեր ստորաբաժանումների գտնվելու վայրի մասին տեղեկություններին, կամ էլ մտածված ամեն ինչ արել է: Եվ ամենակարևորը հայրենական մեծ պատերազմին, ոչ ԱԹՍ-ա եղել, ոչ կամեռա, բայց մարդիկ տիրապետել են իրավիճակին, ոչ թե սեփական զինվորներին թողել բախտի քմահաճույքին: 

Հիմա, գտել են մի սպայի և դատում են խեղճ հարիֆին, որովհետև իրենց պետք է մեկին դատել, որպեսզի իրենք ջրից չոր դուրս գան: Լիահույս եմ, որ մի օր ռազմական դատարանում Ջալալ Հարությունյանը կլսի` Ջ.Հ.-ն դատապարտվում է»:

Տիգրան Վարդանյան ՖԲ Գրառում Ջալալ Հարությունյան 44-օրյա պատերազմ

Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Ավելին
Ավելին