Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 18 856 դեպք Է հայտնաբերվել: ԱյԴ մասին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
Մեկ օր առաջ գրանցվել էր վարակման 18,985 դեպք:
Նշվում է, որ դեպքերի 7.1% -ը չի ունեցել կորոնավիրուսի կլինիկական դրսևորումներ: Անցած 1 օրվա ընթացքում COVID-19-ի զոհ է դարձել 799 մարդ, բուժվել՝ 18 690 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում դեպքերի թվով առաջատարներն են Մոսկվան (1633), Սանկտ Պետերբուրգը (1437), Մոսկվայի մարզը (681): Նվազագույն թվով վարակման դեպքեր հայտնաբերվել են Նենեցյան ինքնավար օկրուգում (14) և Չուկոտկայի ինքնավար օկրուգում (6):
Ընդհանուր առմամբ, պանդեմիայի սկզբից ի վեր Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 6,975,174 դեպք: Ամբողջ ժամանակահատվածում մահացել է 185 611 մարդ, ապաքինվել է 6 236 738 մարդ:
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել էր, որ մինչև 2024 թվականը Ռուսաստանում կստեղծվի վտանգավոր վարակների հայտնաբերման տասնհինգ լաբորատորիա:
Այս ծրագրի շրջանակներում, մինչև 2021 թ․ ավարտը կստեղծվեն գրիպի և COVID-19- ի արագ թեստեր, որոնք կկատարվեն մեկ ժամվա ընթացքում: