Մեկ օրում Չինաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդների թիվը 78 է կազմել։ Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հիգիենայի և առողջության հարցերով պետական կոմիտեին: Գրում է Gazeta.ru-ն։
Չինաստանում վիրուսի բռնկումից ի վեր վարակված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 81 հազարը, մինչդեռ ավելի քան 73 հազար հիվանդ ապաքինվել է, իսկ 3 277-ը՝ մահացել:
Կոմիտեի տվյալներով՝ անցած 24 ժամվա ընթացքում բուժվել է 456 մարդ, յոթը՝ մահացել:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: