Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, ավտոմեքենայի և բեռնատար գնացքի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 16:00-ի սահմաններում Սուրենավան գյուղի վարչական տարածքում բախվել են 24-ամյա Ռուբիկ Գրիգորյանի վարած Opel Astra մակնիշի և Երևանի բնակիչ, 31-ամյա Դավիթ Ստեփանյանի վարած «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պատկանող բեռնատար գնացքը: