f

Անկախ

Արթուրը Հադրութի շրջանի Ազոխ գյուղից էր, 2 տարեկան էլ չկար, երբ նրա հայրը զոհվեց Արցախյան առաջին պատերազմում, 1994 թ հունվարի 7 ին


Լեյտենանտ Արթուր Օհանջանյանն է։ Արթուրի դեպքի մասին դեռ օրեր առաջ էի ասել, որ գրելու եմ, բայց մի քանի ճշտելու բան կար։ Եվ հիմա ամեն ինչ պարզ է.. Արթուրը Հադրութի շրջանի Ազոխ գյուղից էր։ 2 տարեկան էլ չկար, երբ նրա հայրը զոհվեց Արցախյան առաջին պատերազմում, 1994 թ հունվարի 7 ին։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո Արթուրը ծառայության է անցնում ՊԲ-ում։ Առաջին օրից մասնակցել է պատերազմին։ Հադրութի անկումից հետո զորքի մի մասը Վարանդայից (Ֆիզուլի) տեղափոխում է Մարտունի 2։ Նոյեմբերի 3-ին, դիպուկահարի կրակոցից Մարտունու պաշտպանական շրջանի «Ըլբալի» տեղմասում զոհվում է Արթուրը...

Նոյեմբերի 2-ից արդեն Արթուրի հարազատները նրանից լուր չունեին, այնինչ Արթուրի դին լրիվ ճանաչելի վիճակով նոյեմբերի 6-ից եղել է դիահերձարանում, գրպաններում՝ անձնագիր, վարորդական իրավունք, բանկի քարտ։ Դեպքին ականատես եղած զինվորներն ասել են, որ Արթուրը զոհվել է։ Կինն ու հարազատները նրան փնտրել են բոլոր դիահերձարաններում։ Բոլոր տեղերում ասել են, որ նման անուն, ազգանունով մարդ չկա իրենց մոտ...

Արթուրի 6-ամյա որդուց ԴՆԹ անալիզ են վերցնում 2020 թվականի նոյեմբերի 25-ին, 2021 թվականի օգոստոսի 18 զանգում ասում են, որ համընկում կա... Օգոստոսի 22-ին՝ 9,5 ամիս անց, Արթուրի դին հողին են հանձնում Ստեփանակերտում, այնինչ նա ճանաչելի ու իդենտիֆիկացված է եղել զոհվելու հաջորդ իսկ օրը։

9,5 ամիս Արթուրի դին «պահել» են Մեծամորի դիահերձարանում այնքան, մինչև անճանաչելի է դարձել։ Ես տեսել եմ դիահերձարանում նոյեմբերի 6-ին քննիչի արած լուսանկարը։ Արթուրը լիովին ճանաչելի էր։ 9,5 ամիս անց էս տղուն հուղարկավորեցին փակ դագաղով։

Տղերքի մարմիններն ամիսներով պահեցին սառնարաններում, որպեսզի նիկոլի ասած 4000 զոհերի թիվը հանկարծ չանցնի...

Արթուրի կինն ու 2 որդիները՝ 6 ու 3 տարեկան, այսօր բնակվում են Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում՝ տեղահանվածի կարգավիճակով, քանի որ Արցախի անվտանգության երաշխավորները թուրքին են հանձնել նրանց Ազոխի տունը։ Անհայրենիք «մարդիկ» Արթուրի կնոջն ու երեխաներին զրկեցին ամուսնուց ու հորից, ամիսներով սառնարաններում պահեցին նրա դին ու ի վերջո զրկեցին նաև մարդավայել վերջին հրաժեշտ տալու հնարավորությունից...

Արթուրը 28 տարեկան էր։

Արթուր Օհանջանյան 44-օրյա պատերազմ Արամ Գևորգյան ՖԲ Գրառում

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին