РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բժիշկ եւ հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը պատմել է, թե ինչու են բնական վիտամինները շատ ավելի մեծ դրական ազդեցություն ունենում մարդու օրգանիզմի վրա, քան սինթետիկները։ Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով՝ ավելի վաղ փորձագետներն այն պատճառով, որ հնարավոր չէր որոշել թե վիտամինների պակասը լրացնելու համար որքան է հարկավոր այս կամ այն մթերքից ուտել, խորհուրդ էին տալիս դրա սինթետիկ անալոգն օգտագործել։
Սակայն հետագայում բժիշկները իմացան, որ սինթետիկ վիտամինները ներծծվում են օրգանիզմի կողմից և «այնտեղ հետք չեն թողնում», իսկ միրգ և բանջարեղեն ուտելիս կարելի է հասկանալ, թե ինչ վիտամիններով է մարմինը համալրվում:
Մյասնիկովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մթերքներից ստացված վիտամինները «հարվածում են ուղիղ թիրախին», իսկ սինթետիկ տարբերակները «հարվածում են ինչպես գնդացիրից»:
Ավելի վաղ սննդաբանները խորհուրդ էին տվել ինչպիսի սնունդ օգտագործել աշնանը՝ իմունային համակարգն ամրապնդելու համար։