Axios պորտալի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է վաճառել Վաշինգթոնի կենտրոնում գտնվող Trump International հյուրանոցը։ Գրում է Gazeta.ru-ն:
Հաղորդվում է, որ Սպիտակ տան նախկին ղեկավարն արդեն բանակցություններ է վարում հյուրանոցից օգտվելու իրավունքների վաճառքի շուրջ:
Ըստ հրապարակման աղբյուրների՝ բանակցությունները գտնվում են առաջադեմ փուլում: Հրապարակման մեջ նշվում է, որ գույքի սեփականության իրավունքները վաճառվում են կառուցող ընկերության, որը բանակցություններ կվարի հյուրանոցային ապրանքանիշերի հետ: Վերջինս զբաղվելու է գույքի սեփականության վարչարարությամբ ու ռեբրենդինգով:
Գործարքի մանրամասները դեռևս անհայտ են, և դրա կնքման համար երկար ժամանակ կպահանջվի, գրում է թերթը:
Քաղաքական գործչի հյուրանոցը գտնվում է Ամերիկայի մայրաքաղաքի գլխավոր փողոցում՝ Սպիտակ տնից 500 մետր հեռավորության վրա և Կապիտոլիումից 1 կմ հեռավորության վրա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը վաճառքի է հանել իր մասնավոր ուղղաթիռներից մեկը: