f

Անկախ

Հանրային պրոցես՝ ի պաշտպանություն Ա. Չարչյանի, մյուսների և արժանապատվության. Էլինար Վարդանյան


Հայաստանում քաղաքական հետապնդումներն ահագնանում են: Իրավական

ամենաթողության պայմաններում դատարանները կայացնում են կամայական որոշումներ: Այս մասին իր հոդվածում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերաքննիչ քրեական դատարանի՝ Փաշինյանի սրտի դատավորը, կատարելով քաղաքական ուղիղ ցուցումներ, կրկին կալանավորեց մեկ ամիս ազատության մեջ գտնվող, մշտապես պատշաճ վարքագիծ դրսևորած պրոֆեսոր Արմեն Չարչյանին: Հանրահայտ բժշկին, որն այսօր ինքն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոշում են պահել անազատության մեջ։

Կալանքը, որպես քաղաքական հաշվեհարդարի միակ ձև, այս իշխանության այցեքարտն է: Մարդու իրավունքների և ազատությունների սահմանադրական և իրավական սկզբունքները ոտնահարելը այլևս օրինաչափություն է:

Իշխանության այս ապօրինությունները բերել են բժիշկ Չարչյանի առողջության կտրուկ վատթարացման: Սա ավելի շատ լինչի դատաստան է հիշեցնում, քանի որ սրտի կաթվածով բուժում ստացող բժշկին հիվանդանոցից տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Եվ սա տեղի է ունեցել՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինիս առողջական վիճակը ծայրահեղան հանգստացնող է, կալանքի հետ անհամատեղելի։

Այս պարագայում մենք չենք կարող լուռ հետևել, թե ինչպես է իշխանությունը ցուցադրաբար պատժում հազարավոր կյանքեր փրկած հռչակավոր բժշկին: Մենք չենք կարող լուռ հետևել հերթական ապօրինություններին: Մեր բոլորի լռությունը համազոր է հանցակցութան։

Անհրաժեշտ է.

- Ստեղծել Արմեն Չարչյանի պաշտպանության կոմիտե։ Այն կարող է գլխավորել և կոմիտեին կարող են մասնակցել հեղինակավոր իրավապաշտպաններ, բժիշկներ, հանրային դեմքեր: Վստահ եմ, որ կցանկանան մասնակցել նաև նրա նախկին հիվանդները: Բայց պաշտպանության կոմիտեն պետք է ստեղծվի։

- Վերանայել և կոշտացնել «Հայաստան» դաշինքի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի հանդեպ. մեր գործընկերները` Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը բանտում են, և մենք չենք կարող ձևացնել, թե ոչինչ չի կատարվում:

- Դիմել Հայաստանում հավատարմագրված միջազգային և դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներին, նախաձեռնել հրատապ հանդիպումների շարք։

- Դիմում եմ քաղաքացիական հասարակության կառույցներին. մի´լռեք, մի´վախեցեք Նիկոլից։

- Դիմում եմ մտավորականներին, հանրային գործիչներին՝ մի´լռեք, մի´եղեք անտարբեր։

- Դիմում եմ բժշկական համայնքին. Ավելի տեսանելի կանգնել Ձեր գործընկեր պրոֆեսորի կողքին՝ նա ունի Ձեր կարիքը։ Ձեր պասիվությունը, Ձեր լռությունը իշխանությունների կողմից թարգմանվում է որպես անտարբերություն՝ ինչն իրականում այդպես չէ։

- Կազմակերպել մեդիաարշավ՝ ի աջակցություն Չարչյանի և մեր մնացած ընկերների: Պետք է հնարավորություն ստեղծվի, որպեսզի մեծ թվով մարդիկ արտահայտեն իրենց

դիրքորոշումը: Մենք ունենք բարոյական խնդիր՝աջակցելու Ա. Չարչյանին, բայց սա նաև կարևոր է՝

իշխանության հետագա քաղաքական ճնշումների պլանները, հետագա «բեսպրեդելը»

կանխելու համար:

Եթե մենք այսօր համարժեք չարձագանքենք տեղի ունեցող անօրինականություններին, վաղը այդ ռեպրեսիվ մեթոդները սպառնալու են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների բոլոր անդամներին՝ առաջին համարից մինչև վերջինը, հանրային բոլոր դեմքերին, ովքեր կունենան սեփական կարծիք։

Կա՛մ այսօր մենք կտանք համարժեք պատասխան, կա´մ վաղը ունակ չենք լինի դիմագրավելու իշխանության՝ անխափան աշխատող ռեպրեսիվ մեքենային։ Սա պայքար է՝ հանուն արժանապատվության և ընդդեմ ամենաթողության։

Էլինար Վարդանյան

Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է
Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Ավելին
Ավելին