Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է խնամքի ծառայություններ մատուցել ինչպես նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատությունների, այնպես էլ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների միջոցով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ Ծառայությունները տրամադրվում են դրա կարիքն ունեցող 65 տարեկանը լրացած տարեց և 18 տարեկանը լրացած հաշմանդամություն ունեցող անձանց՝ գնահատված անհատական սոցիալական կարիքի հիման վրա։
Խնամքի ծառայություններ տրամադրելու նպատակով՝ 2021 թվականին դրամաշնորհի տրամադրման պայմանագիր է կնքվել ոլորտում գործող 10 հասարակական կազմակերպության հետ։
Տարեցներին տրամադրվող խնամքի ծառայությունները ներառում են՝
-շուրջօրյա խնամք
-ցերեկային խնամք
-տնային խնամք
-ժամանակավոր կացարանի տրամադրում
-կացարանով ապահովում: