f

Անկախ

Անցած շաբաթը աշխարհում


Անցած շաբաթը նշանավորվեց  կարևոր քաղաքական իրադարձությամբ՝ Միացյալ Նահանգների վերջնական հեռացումով Աֆղանստանից և «Թալիբանի» բացարձակ հաղթանակով:

Նոր էջ ԱՄՆ արտաքին քաղաքականությունում

Օգոստոսի 31-ին Ամերիկացի զինվորները լքեցին Աֆղանստանը 20-ամյա ռազմական առաքելությունից հետո, Քաբուլից թռավ վերջին ամերիկյան ինքնաթիռը: «Ամենաերկար պատերազմը», ինչպես անվանեց այդ առաքելությունը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որ սկսվել էր 2001 թ. սեպտեմբերի 11-ից հետո և խլել ավելի քան 2 հազար ամերիկացի զինվորների կյանքը, ավելի քան 20 հազար ամերիկացի զինվորների ու տեղի բնակիչների վիրավորման պատճառ դարձել, անցավ պատմության գիրկը, իսկ թալիբները ներկայում տոնում են իրենց հաղթանակը:

Նույն օրը՝ երեքշաբթի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում խոստացավ, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունում նոր էջ է բացվում. Ամերիկան այլևս ռազմական ճանապարհով չի փորձի ժողովրդավարություն  արմատավորել ուրիշ երկրներում: Միաժամանակ նա զանգվածային տարհանումը Քաբուլից, ինչն արժանացել է խիստ քննադատության իր երկում,  հաջողություն որակեց, որին ունակ է միայն Միացյալ Նահանգները, և չի դիտարկվում օգոստոսի 31-ից հետո Աֆղանստանում մնալու տարբերակը: «Պատերազմն Աֆղանստանում ավարտված է»,- հայտարարեց նախագահը:

ԱՄՆ  պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ իր հերթին հայտարարեց, որ Միացյալ Նահանգներն այսուհետ կզբաղվի դիվանագիտությամբ, որի համար մասամբ կօգտագործվի ԱՄՆ հյուպատոսությունը Քաթարի Դոհայում: Նրա խոսքով, Միացյալ Նահանգների յուրաքանչյուր փախհարաբերություն թալիբների հետ թելադրված կլինի Ամերիկայի ազգային շահերով: «Թալիբանը» ձգտում է միջազգային լեգիտիմության և աջակցության: Մենք ելնում ենք այն սկզբունքից, որ յուրաքանչյուր լեգիտիմության և յուրաքանչյուր աջակցության պետք է արժանանալ»,- ասաց պետքարտուղարը:

Իսկ նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունեց, որով պահանջում է թալիբներից ապահովել ազատ ելք երկրից հեռանալ ցանկացողներին և ապահովել երկրում մարդու իրավունքների պաշտպանությունը, հատկապես՝ կանանց, երեխաների և փոքրամասնությունների:

Այսուհանդերձ Աֆղանստանում շարունակում են մարդիկ զոհվել հրաձգություններից, միայն շաբաթ օրը անկանոն հրաձգության հետևանքով ավելի քան 70 զոհեր և վիրավորներ եղան: Նույն օրը ցուցարար կանանց դեմ արցունքաբեր գազ կիրառվեց: BBC-ին հայտնի դարձավ, որ մի 8-ամսական հղի կնոջ, որը ոստիկան է, սպանել են ամուսնու և երեխաների աչքի առաջ:

Բացի այդ, կատաղի մարտեր են ընթանում Փանջշերում, որը Աֆղանստանի՝  թալիբների հսկողությունից դուրս մնացած միակ հատվածն է: Այնտեղ խտացել են այդ իսլամական խմբավորման մեծ թվով հակառակորդներ, ի թիվս որոնց նաև Աֆղանստանի նախկին փոխնախագահ  Ամրուլլա Սալեհը: Դաժան մարտեր են ընթանում Փանջշերի դաշտավայրում, որտեղ դիմադրության առաջնորդի՝ Ահմադ Մասուդի կողմնակիցները դեռ անձնազոհ դիմադրում են: Իսկ Մասուդը իր ֆեյսբուքյան էջում գրել էց, որ Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատը պատրաստ է դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել, եթե «Թալիբանը» դադարեցնի հարձակումը:

Իսկ Ուկրաինա՞ն

Չորեքշաբթի ԱՄՆ խագահ Ջո Բայդենը ընդունեց Սպիտակ տանը Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն և խոստացավ, որ Միացյալ Նահանգներն առաջիկայում էլ կաջակցի Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև կշարունակի օգնել Կիևին երկրի անվտանգության հարցում: Զելենսկին, ինչպես և Ուկրաինայի բնակչությունը, չափազանց անհանգիստ էին Բայդենի հայտարարությունից հետո, թե Միացյալ Նահանգները այլևս ազգային շահեր չունի Աֆղանստանում:  Հարց էր ծագում, իսկ ունեն արդյոք ամերիկացիները ազգային շահեր Ուկրաինայում: Զելենսկու այցը Վաշինգտոն մի նպատակ ուներ՝ ԱՄՆ-ի հաստատումը, որ երես չի թեքի Ուկրաինայից:

Հեղաշրջում Գվինեայում

Երեկ՝ կիրակի, Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիի նախագահական նստավայրի շրջանում հրաձգություն սկսվեց: Այնուհետև զինվորականները փակեցին Կալում շրջանը քաղաքի հետ կապող միակ կամուրջը: Կոնակրիի կենտրոնի բնակիչներին հրահանգվեց դուրս չգալ տնից, ամայացած փողոցներում պահակություն էին անում զինվորները: Այնուհետև զինվորականները պետական հեռուստատեսությամբ հայտարարեցին, որ նախագահ Ալֆա Կոնդեն գահընկեց է արվել և ձերբակալվել, իսկ կառավարությունն արձակվել է: «Գվինեան հիասքանչ է: Հերիք է բռնաբարենք Գվինեան, եկեք պարզապես սիրով վերաբերվենք նրան»,- հայտարարեց փոխգնդապետ Մամադի Դումբույան:

Զինվորականները հայտարարեցին, որ 83-ամյա նախագահն իրենց ձեռքում է և ապահով տեղում, մտցրին պարետային ժամ, փակեցին սահմանները և կառավարության անդամներին հրահանգեցին երկուշաբթի ներկայանալ արտահերթ ժողովի: Նրանք հայտարարեցին, որ իշխանությունը վերցրել են այն պատճառով, որ երկիրը թաթխվել է կոռուպցիայի ու աղքատության մեջ:

Իհարկե, հեղաշրջումը Գվինեայում դատապարտեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ինչպես նաև Աֆրիկյան միությունը: Կոնգոյի Ժողովրդավարական Հանարպետության նախագահ Ֆելիքս Չիսեդեկին, որ նախագահում է Աֆրիկյան միությունը և  դրա հանձնաժողովր ղեկավար Մուսա Ֆաքի Մահամաթը կոչ արեցին անհապաղ ազատել Կոնդեին և առաջարկեցին շտապ Աֆրիկյան միության Խաղաղության և անվտանգության խորհրդի նիստ անցկացնել, որում միության 55 երկրները կփորձեն որոշել, թե ինչ միջոցներ ձեռնարկել գվինեական ապստամբների  նկատմամբ:

«Իդայի» ավերիչ հարվածները

Իսկ Միացյալ Նահանգների հյուսիսարևելյան ափին, որ ընկել էր «Իդա» փոթորկի հարվածի տակ, 45 մարդ զոհվեց  առաջացած ջրհեղեղի ու տորնադոյի հետևանքով: Նյու Յորքում տեղետարափ անձրևներից ողողվեց մետրոն, փողոցները, կիսանկուղային հարկերի բնակարանները: Մի մարդ զոհվեց սեփական մեքենայում: Լուիզիանայում հարյուրհազարավոր մարդիկ դեռ մնացել էին առանց էլեկտրականության, որի վերականգնումը դեռ մի քանի շաբաթ կտևի: Նախագահ Ջո Բայդենը հայտարարեց «կլիմայական ճգնաժամի» մասին, որը պատուհասել է ԱՄՆ-ին և ուրիշ երկրների, և նախազգուշացրեց, որ Միացյալ Նահանգները պետք է պատրաստ լինի ապա բնական աղետներին: Նա հայտարարեց, որ այդ աղետների դեմ պայքարը իր համար կյանքի ու մահու խնդիր է և կոչ արեց դրա լուծման համար պատմական չափերի ներդրումներ անել:

 

Աշխարհում Անցնող շաբաթն աշխարհում գլխավոր իրադարձություններ

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին