f

Անկախ

Հայաստան-Ադրբեջան. չնայած դրական հայտարարություններին՝ խաղաղ բանակցություններն այժմ քիչ հավանական են (Eurasianet, ԱՄՆ)


Երկու կողմն էլ հայտարարել են, որ պատրաստ են նստելու բանակցությունների սեղանի շուրջը, այդուհանդերձ առաջադրել են միմյանց համար անընդունելի նախնական պայմաններ,- կարծում է հոդվածի հեղինակ Ջոշուա Կուչերան:

Մի քանի ամիս է, ինչ ադրբեջանական պաշտոնական անձինք խոսում են Հայաստանի հետ համապարփակ խաղաղ համաձայնության անհրաժեշտության մասին, որպեսզի վերջապես վերջ դրվի արդեն մի քանի տասնամյակ տևող կոնֆիկտին: «Եթե մենք Հայաստանի հետ չունենք խաղաղության համաձայնություն, կնշանակի չկա խաղաղություն»,- հայտարարեց հունիսին նախագահ Իլհամ Ալիևը: Վերջին ժամանակներս Հայաստանը նույնպես սկսել է համանման առաջարկություններ անելՎարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ «բանակցային գործընթացը պետք է վերականգնվի ողջ ծավալով»:

Այդուհանդերձ քիչ հավանականություն է, որ երկու երկրների առաջնորդները կնստեն բանակցությունների սեղանի շուրջը:

Չնայած այն հանգամանքին, որ անցած տարվա պատերազմը կտրուկ փոխեց կոնֆլիկտի շարժընթացը, 1980-ականներից ի վեր երկու կողմերի բաժանած հիմնարար հարցը՝ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը, մնում է նույնը:

Թեև հայկական կողմը փաստացի հրաժարվել է Լեռնային Ղարաբաղին հարող այն յոթ ադրբեջանական շրջանների հավակնությունից (խորհրդային ժամանակների ԼՂԻՄ սահմաններով), որոնք մինչ այս գրավել էր, շարունակում է պահանջել, որ բուն Ղարաբաղը մնա հայկական հսկողության տակ, ներառյալ այն տարածքները, որոնց վրա Ադրբեջանը վերականգնել է հսկողությունը, օրինակ՝ Շուշին և Հադրութը:

 Մինչդեռ Ադրբեջանը հայտարարել է, որ այլևս չի քննարկելու անգամ Ադրբեջանի ներսում հայերի ինքնավարության հարցը, չասենք արդեն հայկական ինքնիշխանության մասին Ղարաբաղում:

Երկու կողմն էլ ներկայացրել են իրենց դիրքորոշումը որպես պարտադիր պայման, որոնցով պատրաստ չեն գնալու զիջումների, ինչը իրական բանակցություններ սկսելու հեռանկարը բավական մշուշոտ է դարձնում:

«Սա է յուրաքանչյուր միջնորդի դժվարությունը. կողմերը, ըստ ամենայնի, զբաղեցրել են բացարձակապես փոխբացառող դիրքեր և բացարձակապես հակադիր խոսակցություններ են վարում,- ասել է Eurasianet.org-ին անանուն մնալու պայմանով մի բարձրաստիճան դիվանագետ, որը ծանոթ է բանակցություններին:- Եվ մենք պետք է որևէ ելք գտնենք: Այդպիսին է ներկայիս իրականությունը: Կողմերից ոչ մեկին հնարավոր չի լինի ստիպել, որ փոխի իր դիրքորոշումը»:

Քառասունչորսօրյա պատերազմն անցած տարի ավարտվեց հրադադարի հայտարարությամբ՝ պատրաստված Ռուսաստանի միջնորդությամբ: Փաստաթղթով նախատեսվում էր նշանակալի տարածքների վերադարձ Ադրբեջանին, տրանսպորտային միջանցքների ապաշրջափակում երկու երկրների միջև և ռուսական խաղաղապահ ուժերի ներգրավում նոր կարգերը պահպանելու համար: Բայց կոնֆլիկտի վերջնական կարգավորման համար պահանջվում է համապարփակ խաղաղության համաձայնություն:

Մինչև անցած տարվա պատերազմը բանակցությունները վարում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը Ֆրանսիայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահությամբ: Բայց պատերազմի հետևանքով այդ մարմինը մղվեց երկրորդ պլան, իսկ գերիշխող դիրքը, որպես միջնորդ, զբաղեցրեց Ռուսաստանը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցած տարվա հրադադարի համաձայնության ստորագրողներից մեկն էր: Բացի այդ, համաձայնության գործնական իրականացման հարցերով, մասնավորապես տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնմամբ զբաղվում է եռակողմ հանձնաժողովը՝ կազմված Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետներով: (Գարնանը հանձնաժողովը դադարեցրել է գործունեությունը մեծացած լարվածության պատճառով, բայց օգոստոսի 17-ին վերականգնել է աշխատանքը՝ հանդիպումն անցկացնելով Մոսկվայում:)

Սակայն Մինսկի խմբի համանախագահները շարունակում են առաջարկել իրենց ծառայություններն առավել առարկայական երկխոսություն կազմակերպելու համար, և Հայաստանի պաշտոնատար անձանց վերջին հայտարարություններն էլ ընդգծում են այն դերը, որ, ինչպես հույս ունեն, խումբը կարող է խաղալ հնարավոր բանակցություններում:

«Ներկա փուլում խաղաղության պայմանագրի ոչ մի բանակցություն չի վարվում, եթե նման բանակցություններ երբևէ սկսվեն, ապա դրանց պարտադիր մաս պետք է կազմի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն իսկ ամրագրված սկզբունքների հիման վրա»,- ասել է վերջերս Հայաստանի արտաքին գործերի նախարար նշանակված Արարատ Միրզոյանը Մոսկվայում օգոստոսի 31-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ ունեցած ամլո ասուլիսի ժամանակ:

Դա ցույց է տալիս, որ Հայաստանը և մասնավորապես Փաշինյանի կառավարությունը փոխել է նախկին դիրքորոշումները: Նախկինում Մինսկի խմբի հիմնարար սկզբունքները՝ հայտնի որպես Մադրիդյան սկզբունքներ, քաղաքականապես թունավոր էին հայկական պետական գործիչների համար: Բայց այդպես էր մինչև այն ժամանակ, երբ այդ սկզբունքների անընդունելի կետը՝ Ղարաբաղի շուրջ գրավված տարածքների վերադարձն Ադրբեջանին, կորցրեց արդիականությունը անցած տարվա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի հետևանքով:

Հենց այդ հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը արհամաւրհանքի արժանացրեց Մինսկի խմբին՝ հայտարարելով, որ այդ կառույցն անպտուղ է, 30 տարի աշխատելով՝ միջազգային միջնորդներն այդպես էլ չկարողացան կարգավորել կոնֆլիկտը: Բայց և Բաքուն չի ճշտել, թե ում է ուզում որպես միջնորդ տեսնել և առհասարակ պե՞տք է իրեն միջնորդ:

Բաքվի ADA համալսրանի պրոռեկտոր Ֆարիզ Իսմայիլզադեի կարծիքով՝ «տվյալ պահին» Բաքվի համար նախընտրելի միջնորդը Ռուսաստանն է: Խոչընդոտ է Ֆրանսիան, որը տվյալ կոնֆլիկտի շրջանակներում առավել հայամետ դիրք է գրավում, հավելել է Իսմայիլզադեն: «Բայց եթե  Ֆրանսիան փափկի և կենտրոնանա Ադրբեջանում հայերի ինտեգրացման հարցի վրա, ոչ թե կարգավիճակի հարցի, այդ դեպքում Մինսկի խումբը կարող է վերադառնալ»,- ասել է Eurasianet.org-ին Իսմայիլզադեն:

Թեպետ Ադրբեջանը պնդում է այն դիրքրքշումը, որ ղարաբաղյան հայերի կարգավիճակի հարցն արդեն լուծված է, նրանք Ադրբեջանի քաղաքացի են, ինչպես մյուսները, և մնում է սոսկ ինտեգրել նրանց, այդ տեսլականը հակասում է փաստացի իրավիճակին: Ղարաբաղում տեղակայված են 2000 ռուսական խաղաղապահներ, և դե ֆակտո այն շարունակում է գտնվել ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարման ներքո:

«Տեղում իրականությունն այնպիսին է, որ Ադրբեջանն այժմ չի վերահսկում այդ տարածքը. այն վերահսկում են ռուսական զորքերը,- ասել է դիվանագետը:- Այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի ստանա ֆիզիկական հսկողությունը այդ տարածքի և դրա բնակչության վրա, խնդիրը մնում է, որը անհրաժեշտ է լուծել»:

Ըստ հրադադարի համաձայնության՝ ռուսական խաղաղապահները պետք է Ղարաբաղում մնան մինչև 2025 թվականը՝ երկարաձգման հեռանկարով, բայց միայն երկու կողմերի համաձայնությամբ: Ադրբեջանն ակնհայտորեն շահագրգռված է, որպեսզի վետո դնի այնտեղ ռուսական զորքերի գտնվելու ժամկետի երկարաձգման վրա, քանի որ դա լիովին կարձակի իր ձեռքերը, որպեսզի տարածքը վերցնի իր հսկողության տակ:

Բայց դիվանագետը նաև հավելեց, որ ռուսները դժվար թե գնան, եթե վստահ չլինեն, որ ղարաբաղյան հայերի համար անվտանգության և ազգային ինքնության սպառնալիքներ չկան:

«Թե ինչ կլինի հնգամյա մանդատի սպառվելուց հետո, հարցն առկախ է,- ասել է դիվանագետը:- Դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ ռուսները որոշեն հեռանալ՝ թողնելով  Ղարաբաղի համայնքին բախտի քմահաճույքին: Եթե այդ ժամանակ հաջողվի գտնել որևէ լուծում՝ կապված այդ մարդկանց հետ, որպեսզի վերանա նրանց պաշտպանելու անհրաժեշտությունը, ապա դա առավելագույն արդյունք կլինի: Բայց դրա համար առավել բարձր մակարդակի վստահություն է պետք, որն առայժմ պարզապես չկա»:

Թեև երկու կողմերը նախկինի պես փոխբացառող դիրք են գրավում Ղարաբաղի կարգավիճակի հարցում, հնարավոր միջնորդներին գուցե հաջողվի մոտեցնել կողմերի դիրքրորոշումները, մասնավորապես՝ օգնելով նրանց սահմանազատման հարցում: Բայց այս դեպքում էլ բանակցությունները բախվելու են վաղեմի հիմնարար փորձաքարերից մեկին. խնդիրները լուծել փուլ առ փո՞ւլ, թե միանգամից մեկ համապարփակ պայմանագրի շրջանակներում:

«Ներկայիս շատ նուրբ քննարկումներ վերաբերում են այն հարցին, թե կարելի է արդյոք լուծել նման խնդիրները, ինչպիսին սահմանն է. հարց, որ անհրաժեշտ է լուծել և հետաձգել ավելի բարդ հարցերի քննարկումը,- ասաց դիվանագետը:- Կա՞ արդյոք դա անելու միջոց, որպեսզի հարցն ամբողջությամբ չհանվի օրակարգից: Ե՞րբ պետք է զբաղվել այդ խնդրով»:

Դիվանագետի խոսքով՝ ներկայումս, չնայած բանակցություններին պատրաստ լինելու հայտարարություններին, երկու կողմն էլ հրաժարվում են լսել միմյանց՝ իրենց փաստարկները շարադրելով արտաքին լսարանի համար:

«Երկու կողմն էլ առայժմ տնտղում են, թե ինչքան հեռու կարող են գնալ ուզածին հասնելու, միջազգային հանրության աջակցությանը հասնելու համար: Ես իսկապես կարծում եմ, որ երկու կողմն էլ հիմնավորապես ուզում են, որ իրենց ժողովուրդը խաղաղ ճանապարհ ունենա դեպի ապագա, և նրանք հասկանում են, որ չեն կարող հասնել դրան՝ չլուծելով այն խնդիրները, որոնք ծառացած են իրենց առջև,- ասաց դիվանագետը:- Բայց մենք նախ պետք է դուրս գանք այս դժվարին փակուղուց: Եվ հենց այդ առումով բանակցողները կարող են իրապես օգնել, միայն թե որոշ ժամանակ կպահանջվի, մինչ կողմերը պատրաստ կլինեն լրջորեն նստելու սեղանի շուրջը և սկսելու բանակցությունները»:

Ջոշուա Կուչերա

Eurasianet-ի Թուրքիայի և Կովկասի բաժնի խմբագիր և The Bug Pit բլոգի հեղինակ

Աղբյուրը՝ inosmi.ru

Բնագիրը՝ Despite positive rhetoric, Armenia-Azerbaijan peace talks a distant prospect

 

 

 

Աշխարհում Ադրբեջան Արցախ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին