f

Անկախ

ԲՏԱ նախարարը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է տեխնոլոգիական ուղղություններով համագործակցության հնարավորությունները


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։ Այս մասին հայտնում է ԲՏԱ նախարարությունը:

Նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել նախարարության հիմնական գործառույթները,  անդրադարձել տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի ունեցած նվաճումներին, ներկա մարտահրավերներին՝ տնտեսությունը բարձր տեխնոլոգիական հիմքերի վրա դնելուն միտված ՀՀ կառավարության ջանքերին։

Նկատի ունենալով Նիդերլանդների օրինակելի փորձը բարձր տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններում՝ նախարարն առանձնացրել է հատկապես համագործակցության խորացման հնարավորությունները թվայնացման, կիբերանվտանգության, էլեկտրոնային կառավարման բնագավառներում։ 

Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ ներկայում նախարարությունն աշխատանքներ է իրականացնում թվայնացման ստանդարտների և մեթոդաբանության ուղղությամբ, որը հետագայում կիրառելի կլինի ամբողջ հանրապետության համար։ Նախարարն անդրադարձել է նաև մրցունակ կադրեր ունենալու, պետության համաֆինանսավորմամբ տեխնոլոգիական կրթությանն ուղղված աշխատանքներին, ստարտափների գործունեությունը խթանելու մոտեցումերին։

Նիկոլաս Սխերմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, շնորհավորել նախարարին նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ, մաղթել հաջողություններ։ Դեսպանն ընդգծել է այն առանձնահատուկ վերաբերմունքն ու մոտեցումները, որ իր երկիրն ունի Հայաստանի նկատմամբ, և պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Նիկոլաս Սխերմերսը նշել է, որ մի շարք ընկերություններ արդեն իսկ հետաքրքրված են Հայաստանի ՏՏ ոլորտով և ցանկություն ունեն աշխատելու հայկական ընկերությունների հետ։ Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը կարող է հիանալի վայր դառնալ այս ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու և ներդրումներ կատարելու առումով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերը նշված ուղղություններով գործակցության ընդլայնման հեռանկարները։ Կողմերն ընդգծել են  համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։

Վահագն Խաչատուրյան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին