f

Անկախ

Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու. Հրայր Թովմասյան


Այսօր՝ հունվարի 24-ին, իր տան խուզարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ասաց, որ երկու, երեք անգամ հրավիրվել է հարցաքննության, այսօր տանն էլ ինչ-որ քննչական գործողություններ են կատարել: Թովմասյանը նշեց, որ ինքը միայն խնդրել է, որ այդ ամբողջը տեսաձայնագրվի: 

«Ես ձեզ ուղղակի վստահեցնում եմ, այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու, ցավ եմ ապրում դրա համար, բայց դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու և այդ ժամանակ այդ ապացուցողական բազան, թե ով ինչ ասաց, ինչու ասաց, ոնց վարվեց և այլն,  չի լինելու, և իմ միջնորդությունը ես միշտ կրկնելու եմ, որ այդ ամբողջ հարցաքննությունը և բոլոր գործողությունները տեսաձայնագրվեն»,- շեշտեց նա:

ՍԴ նախագահն ընդգծեց՝ իր համար անհասկանալի է քննչական մարմնի ձեռնպահ մնալը և մերժելը իրենց միջնորդությունները և չտեսաձայնագրելը թե՛ հարցաքննությունները, թե՛ խուզարկությունը, որ հետո տարընթերցումներ ու տարբեր մեկնաբանություններ չլինեն:

«Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Հայաստանում իմ շուրջ, Սահմանադրական դատարանի շուրջ, գալիս է հիմնավորելու, որ խնդիրներն իրոք խորքային են և օրվա իշխանությունն ունի խնդիր՝ արագ ձերբազատվելու ինձնից որպես ՍԴ նախագահ: Այդ ամբողջն արվում է շատ կոպիտ, արդեն ակնհայտ և դա իմ ասելով չէ, ողջ հանրությունը նաև միջազգային հանրությունը տեղյակ է»,- հայտարարեց նա:

ՍԴ նախագահը շեշտեց, որ այս ամենի համար ցավ է ապրում. «Ինձ համար Հրայր Թովմասյանի խնդիրն այս պարագայում երկրորդական երրորդական է, ինձ համար շատ ավելի կարևոր է երկրի հեղինակությունը, երկրի վաղվա օրը: Չի՛ կարելի տարիներով հավաքած հեղինակությունն այդքան արագ մսխել»:

Նա լրագրողներին ասաց, որ վերջիններս տեսնում են այս պրոցեսների ընդամենը տասը տոկոսը: «Նախկին ԱԱԾ տնօրենը դրա մասին ակնարկ արել է, ես վստահ եմ, որ իր սպայի պատիվը թույլ չի տա, որ նա այդ ամբողջի մասին լռի: Իսկ, թե այս ողջ պրոցեսները երբ են սկսել, ինձ հետ ինչ են խոսել, այդ ամբողջը կդառնա հանրության սեփականություն։ Եթե այդ ամենի մասին ես լռում եմ, դա միայն իմ երկրի հեղինակությամբ է պայմանավորված»,- ասաց նա և հավելեց.

«Ես դիտարկում եմ, որ այս ամբողջը մի օր պետք է լիներ, որ մի օր մի դատարան, մի դատավոր պետք է պայքարեր իր անկախության համար, ուզում եք սա զրկանք համարեք, հետապնդում համարեք, սա իմ խաչն է, որ ես պետք է տանեմ»:

Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ խնդիրները բավականանին խորքային են և իր ցուցմունք տալուց հրաժարվելը պայմանավորված է նրանով, որ այստեղ ընդհանրապես իրավունք գոյություն չունի: «Այս ամբողջի բուն նպատակը քաղաքական է և վատ քաղաքական է և այնպիսի քաղաքական, որը ոչ միայն չի բխում իմ շահերից, ձեր շահերից, այլ երկրում որևէ մեկի շահերից չի բխում»,- ասաց նա:

Իր հեռախոսազանգերը գաղտնալսելու վերաբերյալ Հրայր Թովմասյանն ասաց. «Թող գաղտնալսեն, ես իմ ընկերներին եմ բազմաթիվ անգամ ասել, երբ խոսում ու գրում եք, այն կանխավարկածով առաջնորդվեք, որ ձեզ լսում են, կյանքն ավելի հեշտ է այդ դեպքում լինում: Մի՛ սպասեք ինչ-որ որոշումների, իմ կյանքի ռեժիմը չի փոխվել, իմ հեռախոսահամարները չեն փոխվել, ես հանգիստ ինձ համար ապրում եմ»:

Հրայր Թովմասյան խուզարկություն ՀՔԾ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին