f

Անկախ

«Ճաշագ»․ ռեստորան, որտեղ դրված է մշակույթ, խոստում և ճաշակ


Եթե Դուք դեռ չեք այցելել Երևանի նորաբաց «Ճաշագ» ռեստորան, ապա ժամանակն է բացահայտելու այն։

«Ճաշագը» միայն ռեստորան չէ, այն նաև մշակութային անկյուն է, որտեղ կգտնեք ոչ միայն արևմտյան միջերկրածովյան հայկական խոհանոցի համեղ ուտեստները, այլև կզգաք հարյուրամյակի լավագույն լուսանկարչի՝ պոլսահայ հանրահայտ լուսանկարիչ Արա Գյուլերի շունչը։

Ռեստորան-ցուցասրահի հիմնադիրն է պոլսահայ Տայք Միրիջանյանը, որի համար Հայաստանում Գյուլերի անկյուն ստեղծելը երազանք էր ու խոստում։

«Ճաշ»․ Պոլսի հայտնի հայկական ռեստորանը և Արա Գյուլերի հետ ծանոթությունը

Ամեն ինչ սկսվեց Պոլսում Տայք Միրիջանյանի բացած «Ճաշ» ռեստորանից, որը կարճ ժամանակում դարձավ քաղաքի ամենահայտնի հավաքատեղիներից մեկը։ Այստեղ այսօր էլ ճաշում ու ժամանակ են անցկանում Ստամբուլի ամենահայտնի դեմքերը։

«Ես կաշեգործությամբ էի զբաղվում, կաշվի գործարանում բաժնետեր էի և ռեստորանային բիզնեսի հետ որևէ կապ չունեի։ Ռեստորան բացելու միտքն առաջացավ, քանի որ մենք Ստամբուլի մեջ չունեինք հայկական ռեստորան։ Մի գիշերվա մեջ որոշում կայացրեցի, գործարանի իմ մասնաբաժինը վաճառեցի ու բացեցի ռեստորանը,-պատմում է պարոն Տայքը՝ նշելով, որ 12 տարվա ընթացքում շուրջ  350 հազար հաճախորդ են ունեցել,-այսինքն, այդ փոքր ռեստորանի միջոցով այդքան մարդ ծանոթացել է պոլսահայ խոհանոցին ու հայկական մշակույթին»։

Հետագայում Տայք Միրիջանյանը Ստամբուլում բացում է ևս երկու ռեստորան՝ կրկին «Ճաշ» անունով։ Առաջին ռեստորանի հաճախորդներից էր հանրահայտ Արա Գյուլերը, որի հետ Տայքի շփումը վերածվում է ջերմ ընկերության։

Գյուլերը համաշխարհային մեծություն է, նրա աշխատանքները ցուցադրվում են աշխարհի ամենահռչակավոր ցուցասրահներում։ Գյուլերի ֆոտոխցիկն անմահացրել է պատմական այնպիսի լեգենդար կերպարների, ինչպիսիք են Ունիսթոն Չերչիլը, Ինդիրա Գանդին, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Մերլին Մոնրոն, Արամ Խաչատրյանը և ուրիշներ։ Նրա լուսանկարները համաշխարհային պարբերականների առաջին էջերին էին։ Գյուլերն ինքը Թուրքիայում համարվում էր ապրող լեգենդ։

Տայք Միրիջանյանը շատ էր ափսոսում, սակայն, որ Հայաստանում Արա Գյուլերին գրեթե չէին ճանաչում։ Եվ ահա որոշում է լրացնել այդ բացը։ Դիմում է Հայաստանի իշխանություններին՝ առաջարկելով կազմակերպել Գյուլերի աշխատանքների ցուցահանդես Երևանում, որից հետո ստեղծել մշտական թանգարան։

«Այն ժամանակ մշակույթի նախարարուհին Հասմիկ Պողոսյանն էր։ Հանդիպեցինք, պատմեցի իմ երազանքների մասին, ասացի՝ քանի դեռ Գյուլերը ողջ է, կարող է նաև իր օրիգինալ աշխատանքները Հայաստանին նվիրել և այլն։ Ասաց՝ շատ լավ, սկսենք ցուցահանդեսից»։

2012 թվականի հունիսի 4-ին Հայաստանի ազգային պատկերասրահի 9-րդ հարկում տեղի է ունենում Արա Գյուլերի «Բարև Ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Հանրահայտ լուսանկարիչն այցելում է Հայաստան։ Դա նրա երկրորդ այցն էր, առաջին անգամ հայրենիք էր եկել Խորհրդային միության տարիներին։

Ցուցահանդեսը մեծ արձագանք է ստանում։ Գյուլերն իսկական բացահայտում էր հատկապես երիտասարդ սերնդի համար։

Տայք Միրիջանյանի առաջին երազանքը՝ ցուցահանդեսի անցկացումը, իրագործվում է։

Այնուհետև պետք է սկսվեին Գյուլերի թանգարանի բացաման աշխատանքները։ Լուսանկարիչը շուրջ 160 օրիգինալ լուսանկար է տրամադրում Հայաստանի մշակույթի նախարարությանը։ Կնքվում է թանգարան բացելու վերաբերյալ պայմանագիր, սակայն թանգարանն այդպես էլ չի բացվում։

Մշակույթի նախարարը փոխվում է, Տայք Միրիջանյանն այս անգամ հանդիպում է Արմեն Ամիրյանի հետ։ «Նա էլ խոստացավ, որ թանգարանի հարցը կլուծվի, բայց մինչև մատը մատին կխփեր, իշխանությունը փոխվեց։ Հետո նորից եկա Հայաստան, այս անգամ հանդիպեցի Աննա Հակոբյանի հետ, նա էլ խոստումներ տվեց, բայց կրկին ոչինչ չարվեց»։

2018 թվականի հոկտեմբերի 17-ին համաշխարհային ֆոտովարպետը մահկանացուն կնքում է՝ այդպես էլ սպասելով հայրենիքում իր թանգարանի բացմանն ու կյանքից հեռանալով հայրենակիցներից խիստ նեղացած։

«Մահից մեկ շաբաթ առաջ հիվանդանոցում իր մոտ էի։ Ձեռքս բռնեց, ասաց «Տեսա՞ր, քո հայերդ ստախոս են։ Առին նկարներս, հետ չտվին, թանգարանս էլ չբացին»,-պատմում է ընկերը,-ասացի՝ Արա՛, այդպես չէ, միգուցե պայմաններն էին այդպիսին։ Բայց խոստանում եմ՝ մի օր քո անունով ես Հայաստանում ինչ-որ բան եմ անելու»։

Այսօր, երբ Արա Գյուլերի լուսանկարները ցուցադրվում են աշխարհի ամենահայտնի ցուցասրահներում, երբ թուրքական կառավարությունը տասնյակ միլիոնավոր դոլարներ է տրամադրում նրա ստեղծագործությունն աշխարհին ներկայացնելու համար, երբ Գյուլեր անունը բրենդ է Թուրքիայում, Տայք Միրիջանյանի համար առնվազն անհասկանալի է Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը։ Լուսանկարչի՝ ՀՀ մշակույթի նախարարությանը տրամադրած աշխատանքները  մինչ օրս Ազգային պատկերասրահի պահոցներում են, իսկ թանգարանի բացման մասին որևէ խոսք չկա։

«Եթե մենք տեր չլինենք Գյուլերին, մյուսները կսեփականացնեն։ Մարդիկ փող են ծախսում, մարքեթինգ են անում։ Չի բացառվում, որ մի օր էլ ասեն՝ նա մահմեդական է, թուրք է»,-ասում է Տայք Միրիջանյանը։

Ի դեպ, Արա Գյուլերի իսկական ազգանունը Տերտերյան է։ Պարոն Տայքն անձամբ է կազմակերպել, որ նրա վերջին հանգրվանը լինի հայկական գերեզմանատանը, իսկ շիրմաքարի վրա Արա Գյուլեր անվան կողքին գրվի նաև Տերտերյան ազգանունը։

«Ճաշագ» ռեստորան-ցուցասրահի բացումը Երևանի սրտում

Գյուլերի մահից հետո Տայք Միրիջանյանը գալիս է Հայաստան և հասկանալով, որ թանգարանի բացման ապագան անորոշ է, որոշում է Երևանում մի գողտրիկ անկյուն վերցնել և բացել Արա Գյուլերի հիշատակը հավերժացնող ռեստորան-ցուցասրահ։

Ռեստորանի «Ճաշագ» անվանումը ստեղծում է Պոլսում իր «Ճաշ» ռեստորանի անվանումից՝ ավելացնելով Արա Գյուլերի անվան ու ազգանվան առաջին տառերը։ Եվ ստացվում է ՃաշԱԳ։

Տայք Միրիջանյանը մեծ գումարներ է ներդնում, հիմնանորոգում Երևանի կենտրոնում՝ Սպենդարյան 5 հասցեում գտնվող տարածքը՝ դարձնելով այն մի յուրահատուկ և իսկապես ճաշակով միջավայր։

2019 թ․ դեկտեմբերին ռեստորանը բացվում է, սակայն դեռ հունի մեջ չմտած՝ կորոնավիրուսի ալիքը հասնում է Հայաստան։ Ստիպված է լինում փակել և վերադառնալ Պոլիս։ Երբ քովիդի սահմանափակումները մի քիչ մեղմանում են, նորից վերադառնում է և պատրաստվում վերաբացել ռեստորանը։ Այս անգամ էլ պատերազմն է սկսվում։ Ի վերջո, այս տարվա գարնանը «Ճաշագն» իր դռները բացում է երևանցիների առաջ։

«Պիտի անկեղծ ասեմ, որ մեզ համար դժվար է, քանի որ տեղացիների մտածողությունը շատ է տարբերվում։ Հատկապես պատերազմից հետո Թուրքիա, Պոլիս բառերն արդեն իսկ լավ չեն ընկալվում այստեղ։ Ամեն դեպքում կամաց-կամաց սկսում ենք աշխատել, ճանաչելի դառնալ։ Արդեն մշտական հաճախորդներ էլ ունենք»,-ասում է ռեստորանի հիմնադիրը։

«Ճաշագում» ոչ միայն Միջերկրածովյան հայկական համեղ ուտեստներ են, այլև հաճելի երեկոներ՝ պարուրված դաշնամուրի և ակորդեոնի կենդանի կատարումներով, երբեմն՝ հունական ազգային երաժշտության հնչյուններով։ Ռեստորանը երկհարկանի է, բացօթյա և փակ սրահներով, որոնցից յուրաքանչյուրում մթնոլորտն այլ է, չկրկնվող, բայց նրանց բոլորին միավորում է ջերմությունն ու անմիջականությունը։

Տայք Միրիջանյանն այլ գաղափարներ էլ ուներ․ ուզում էր ռեստորանի դիմացի հատվածը կանաչապատել, փոքրիկ պուրակ ստեղծել, որտեղ մարդիկ կարող էին գալ, նստել հանգստանալ։ Մտածում էր այնտեղ նաև Գյուլերի կիսանդրին դնել, բայց ցավոք, ցանկությունները չեն իրագործվում։

«Սկզբում քաղաքապետարանը թույլտվություն տվեց, բայց հետո հարակից տարածքի բնակիչները սկսեցին բողոքել։ Երևի մտածեցին՝ ես ո՞վ եմ, որ Ստամբուլից պիտի գամ ու էստեղ ինչ-որ բաներ անեմ։ Բողոքի հիման վրա թույլտվությունը կասեցրին։ Երբ հանդիպեցի Արթուր Մեսչյանի հետ, որն այն ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետն էր, ասաց «Դու էլ կիսանդրին պատուհանի մեջ դիր, ի՞նչ կլինի որ»։ Դե հիմա Գյուլերի նկատմամբ այս վերաբերմունքը համեմատեք մյուս երկրների կառավարությունների վերաբերմունքի հետ»։

Այնուամենայնիվ, Տայք Միրիջանյանը հույս ունի, որ մի օր Հայաստանում Արա Գյուլերի թանգարանը բացվելու է, և աշխարհահռչակ լուսանկարիչը ճանաչվելու և արժևորվելու է նաև իր հայրենիքում։ Առայժմ գոնե հոգին խաղաղ է, որ ընկերոջը տված վերջի խոստումը կատարեց, և Հայաստանում ստեղծեց նրա հիշատակը վառ պահող մի փոքրիկ անկյուն։

«Եթե ես մի աղի հատիկ կարող եմ դնել այս երկրում, ապա ինչո՞ւ դա չանեմ։ Ես որևէ բան վերցնելու համար չեմ եկել, եկել եմ իմ գումարով, իմ ուղեղով, իմ երազանքներով ու պատվով։ Ինչո՞ւ՝ որովհետև խոսք եմ տվել մի մեծ մարդու՝ Արա Գյուլերին»,-ասում է Տայք Միրիջանյանը։

Ռեստորանում ցուցադրված է Արա Գյուլերի շուրջ 30 հայտնի լուսանկար։ Մարդիկ կարող են մտնել «Ճաշագ», պարզապես դիտել լուսանկարները և դուրս գալ։ Բայց իհարկե չեն կարող չհիանալ նաև ռեստորան-ցուցասրահի նրբաոճ ինտերիերով, կահավորանքով և այն յուրահատուկ միջավայրով, որը ստեղծվել է մշակույթի, ճաշակի ու երազանքի համադրությամբ։

 

Ճաշագ ռեստորան Արա Գյուլեր Տայք Միրիջանյան մշակույթ խմբագրի ընտրանի

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին