f

Անկախ

Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է «Զվարթնոց›› ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ում


Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց›› ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ում։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ընկերության աշխատանքների ընթացքին։

Նախարար Պետրոսյանի այցը մեկնարկել է շրջայցով օդերևութաբանական դիտարկումների հրապարակ և ավտոմատ օդերևութաբանական կայանների աշխատանքների ծանոթացմամբ: Նախարարին ուղեկցել են «Զվարթնոց›› ավիաօդերևութաբանական կենտրոն›› ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Թ Հայրապետյանը, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ԼԱզիզյանը։

Նախարարը ծանոթացել է ընկերության կողմից օդերևութաբանական տվյալների արձանագրման, տեղեկատվության հաղորդման գործընթացին, հետևել աշխատանքների ընթացքին, ապա ընկերության ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրել։

Նախարար Պետրոսյանն իր գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքի որակից։

«Հետպատերազմյան և կորոնավիրուսի համավարակի մարտահրավերների այս բարդ շրջափուլում կենտրոնն իր գործունեությամբ տարածաշրջանում մրցունակ է և կարողացել է սրընթաց ձեռքբերումների փուլ թևակոխել։Չնայած առաջնահերթությունների վերանայմանը, համատեղ ջանքերով կարողացել ենք կենտրոնը հագեցնել նյութատեխնիկական անհրաժեշտ գույքով, ինչպես նաև լուծել մեր աշխատակիցների սոցիալական ապահովվածության խնդիրը։ Մենք մեր առջև խնդիր ենք դրել պետական կառավարման, մասնավորպես շրջակա միջավայրի կառավարման ոլորտում ոչ միայն առաջնորդվել իրավական պետության նորմերին հարիր գործիքակազմով՝ վեր դասելով պետական և հանրային շահը, այլև բովանդակային առումով կազմաքանդել ավանդական կարծրացած ստատուս-քվոն և զրոյական կետից կառուցել համակարգը։ Այդ առումով ամենաքիչ անելիքը կար «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ում, քանի որ այստեղ մասնագիտական-գիտական միջավայր է և դուք ամենաքիչն եք առնչվում հասարակության մեջ առկա արգահատելի երևույթների հետ»,-նշել է նախարարը։

Նախարարը նաև բարձր է գնահատել կենտրոնը նոր կադրերով համալրելու իննովատիվ մոտեցումը։

 «Զվարթնոց›› ավիաօդերևութաբանական կենտրոն›› ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Թ Հայրապետյանը հանդես է եկել հաշվետու-զեկույցով։ Մասնավորապես, զեկուցվել է իրականացված բարեփոխումների և առաջիկա անելիքների մասին, կառավարման արդյունավետության և ծառայությունների մատուցման որակի բարձրացման ուղղությամբ իրականացված միջոցառումների մասին:

Շրջակա միջավայրի նախարարի առաջարկությամբ սույն թվականի սեպտեմբերի 1-ից միջինում 15%-ի չափով բարձրացվել է կենտրոնի աշխատակիցների աշխատավարձը։

Համաշխարհային օդերևութաբանության բնագավառի առաջատար «Vaisala» կազմակերպությունից ձեռք է բերվել գերժամանակակից ճշգրտությամբ օդերևութաբանական կայան՝ Հայաստանի հարավում շահագործելու նպատակով։

Նշված կայանից ստացված տեղեկատվությունը կօգտագործվի ինչպես «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի, այնպես էլ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կարիքների համար։ 

Եղանակային պայմանների վերաբերյալ նման գերճշգրիտ տվյալներ տրամադրող կայան Հայաստանում չկա։

Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կենտրոնի տնօրենի պաշտոնակատարին՝ հետևողական և արդյունավետ աշխատանքի համար և հաջողություն մաղթել աշխատակիցներին իրենց չափազանց պատասխանատու գործունեության մեջ:

Շրջակա միջավայրի նախարարություն Ռոմանոս Պետրոսյան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին