f

Անկախ

ԿԳՄՍ, կամ ինչպես չխուսափել կոռուպցիայից


Գառնիում վերջերս տեղի ունեցած միջադեպը ստիպեց ինձ անդրադառնալ երկու դրվագի, որոնք լավագույնս ցույց են տալիս, որ ԿԳՄՍ կոչված ամուլ կառույցը տակավին շարունակում է աշխատել ու գործել փող կպցնելու, կերակրատաշտակներ արարելու, դրա շուրջ առկա ու գոյացած ֆինանսական միջոցները յուրայինների միջև բաշխելու և մշտնջենական ատկատային համակարգը վառ պահելու սրբազան ձգտումներով։

Այս գրառումն առաջին անդրադարձ կլինի նաև այսպես կոչված «ազգագրագետների գործին», որի թղթապանակները շուտով կհրապարակվեն և հանրությունը առաջին անգամ կտեղեկանա խայտառակ կոռուպցիոն մանրամասնությունների ու փաստերի մասին։

Եվ այսպես։ 2020 և 2021 ԿԳՄՍ հայտարարում է պետական դրամաշնորհային մրցույթ, որին դիմում է նաև Գյումրիում մշակութային նոր օջախների ստեղծմամբ զբաղվող «ԳՅՈՒՄՐԻ 20/25 բարեգործական հիմնադրամը»։ Հայտարարված մրցույթի պայմանների համաձայն, հիմնադրամը ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը։

Առաջին հայտով, թանգարանային ցուցադրություններ անվանակարգով, 2020 թ․ ներկայացրել էինք ՀԱՅՈՒՀԻ թանգարանային ցուցադրության նախագիծը, որը պետք է պատրաստվեր Գյումրի քաղաքի «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի վերանորոգման ենթակա շենքերից մեկում, որտեղ նկարահանվել են ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՏԱՆԳՈՆ սիրված կինոֆիլմի հայտնի դրվագները։

Մրցույթային այս անվանակարգում, ի թիվս այլոց, նշված էին հետևյալ չափորոշիչները․ Հայկական պատմամշակութային ժառանգության նորովի ներկայացման հնարավորությունների ընդլայնում և արդիականացման նպաստում, Թանգարանային զբոսաշրջության զարգացման նպաստում, և այլն։ Դե իսկ պատմական միջավայրում և Երևան քաղաքից դուրս մշակութային ծրագրերի առաջնայնության թեզն իմը չի, այլ արձանագրված է այս նախարարության գործունեության հայեցակարգում։

Այս պատմության մեջ ամենացնցողը թերևս այն է, որ ՀԱՅՈՒՀԻ թանգարանային ցուցադրության նախագիծը մերժվել էր այն հիմնավորմամբ, որ մենք շենքի տարածքում սրճարան ենք բացելու, այնինչ արդեն գործող ցուցադրության հազարավոր այցելուներ կարող են հավաստել, որ այնտեղ ոչ մի սրճարան էլ չկա․․․

ՀԱՅՈՒՀԻ թանգարանը բացվեց մեծ ճիգերի գնով և այսօր հանդիսանում է գյումեցիների ու Գյումրի այցելող զբոսաշրջիկների ամենասիրված ու ամենաայցելվող վայրերից մեկը․․․ Ի հեճուկս Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության․․․

Այս տարի նույն մրցույթի նույն անվանակարգով ներկայացրել էինք 1887 թ․ պատմական շենքի տարածքում ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ նախագիծը, որը բացառիկ ցուցադրական նյութ է պարունակում։ Եվ ինչ՞։ Հայաստանի Հանրապետության, այո, այո Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե Թուրքիայի կամ Ադրբեջանի Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը երկրրդ անգամ մերժում Գյումրիում նոր թանգարանային հաստատություն ունենալու նախագիծը։ Այս մերժումն արդեն առանց որևէ հիմնավորման էր։

Պատվախնդրությունը շատ պարտավորեցնող բան է ու ամեն մեկի խելքի բանը չի։ Ուստի կրկին լարելով մեր ջանքերն ու միջոցները, այս ամիս Գյումրիում իր դռները կբացի ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԻ թանգարանը՝ Հայաստանի Հանրապետության 30-րդ տարեդարձի կապակցությամբ։ Կրկին՝ ի հեճուկս Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի (՞) և սպորտի նախարարության․․․

Հիմա գլխավոր հարցը․ իսկ ովքե՞ր են վերահսկում մեր, հարկատուներիս միջոցների հաշվին ձևավորված պետական գումարները՝ այսպիսի կոռուպցիոն գործելաոճ որդեգրելով դրանք տնօրինելու համար։ Շան գլուխը թաղված է «ազգագրագետների գործի» մեջ։ Անուներ առայժմ չեմ տալիս, բայց հեշտորեն կարելի է պարզել նախագծերի հաստատումն ու մերժումը ուղղորդող ազգագրական մաֆիայի ներկայացուցիչներին, որոնք էլ մեծ ազդեցություն ունեն նախարարության որոշումների ու ֆինանսական վերաբաշխումների վրա։

Եվ այսպես․ Գյումրիում երկու թանգարանային նախագծերի մերժում ԿԳՄՍ-ի կողմից՝ կոռուպցիոն հիմքերով։ Երկու թանգարանները Գյումրիում իրագործվել են ի հեճուկս ԿԳՄՍ-ի և այս կառույցի հռչակած հայեցակարգի, որը, փաստորեն, ոչինչ էլ չարժի, ինչպես և ոչինչ չարժեն նախարարության կողմից իրագործովող հակակոռուպցիոն ծրագրերը․․․

ՀԳ․ Եթե այս քառատառ նախարարությունից կլինեն համարձակներ ինձ հակադարձելու կամ գերատեսչության պատիվը փրկելու համար, ապա լավագույն տարբերակը կհամարեմ հենց Գյումրիում, այս երկու թանգարանների տարածքից Live ձևաչափով հանրային բանավեճի անցկացումը․․․

Համարձակներին սպասող՝

Հայկ Դեմոյան

պատմական գիտությունների դոկտոր

ԳՅՈՒՄՐԻ 20/25 հիմնադրամի համանախագահ

Հայկ Դեմոյան ՖԲ Գրառում ՀՀ ԿԳՄՍ Կոռուպցիայի մեղադրանք Գյումրի

Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Ավելին
Ավելին