Փաշինյանի կողմից իշխանության պահպանումը պայմանավորված է արտաքին ուժային կենտրոնների հետ նրա պայմանավորվածությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Պետք է հասկանալ, թե ինչ հարաբերություններ ունեն նրանք, ինչ են քննարկում։ Ահա դա է հիմնական նպատակը։ Այդ ամենը, կեղծ օրակարգը միայն մոտեցնում են այս իշխանության վերջը»,-ասաց Վարդանյանը։