f

Անկախ

Սահմանադրական փոփոխություններին կարելի է անրադառնալ միայն երկրի անվգտանգությունն ու արժանապատիվ ինքնիշխանության հարցերը լուծելուց հետո


Սահմանադրական փոփոխություններին կարելի է անրադառնալ միայն երկրի անվգտանգությունն ու արժանապատիվ ինքնիշխանության հարցերը լուծելուց հետո:

Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ արդարադատության նախարարությունից ինձ, որպես «5165շարժման» առաջնորդ, հրավիրել էին սահմանադրական բարեփոխումների թեմայով քննարկման:

Հաշվի առնելով, որ հրավերը արդարադատության նախարարության կողմից է, և այս պահին մենք ունենք շարժման կողմից արդարացի պահանջների պատասխաններ ստանալու սահմանադրական իրավունքի ոտնահարում, ես որոշեցի օգտվել այդ հրավերից և վարչապետին ուղղած մեր հարցադրումների պատասխանը ստանալ, դրանք ուղղելով արդարադատության նախարարին:

Այսօր՝ 2021թ. սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած հանդիպմանը ես հայտարարեցի, որ հավատարիմ մնալով գործող իշխանությունների հետ չհամագործակցելու վերաբերյալ «5165 շարժման» դիրքորոշմանը՝ հանդիպմանը մասնակցում եմ՝ զուտ օգտագործելով այն որպես հարթակ՝ Արցախի հարցի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անվտանգության առնչությամբ նշմարվող վտանգավոր զարգացումների վերաբերյալ հարցերի պատասխանները ՀՀ իշխանություններից ստանալու ակնկալիքով: Նշեմ, որ հայտարարությունից հետո մենք լքել ենք դահլիճը, նշելով, որ սահմանադրական բարեփոխումներից ավելի այսօր հանրության համար առավել կարևոր են երկրի անվտանգության, ազգի արժանապատվության և սահմանային խնդիրների լուծման հարցերը.... և նախ տվեք այդ հարցերի պատասխանները.

Խնդիրը այն է, որ օրեր առաջ Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից հանդես եկող և ՀՀ քաղաքացուն հաշվետու լինելու խոստումով ընտրություններում իշխանություն ստացած վարչապետից պահանջել էինք հստակ պատասխաններ և բացատրություններ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. մասնավորապես, պահանջել ենք պատասխանել այն հարցին, թե ի՞նչ ճանապարհով են ստացվել Թուրքիայից դրական ազդակներ, որո՞նք են լինելու նրա իշխանության կողմից Թուրքիային ուղարկվելիք դրական ազդակները և ու՞մ ու ինչի՞ հաշվին:

Հրապարակավ պահանջել էինք պատասխանել այն հարցին, թե, ի՞նչ ցավոտ լուծումներ են սպասվում մեզ՝ նրա նշած «խաղաղության դարաշրջանին» ընդառաջ:

Խաղաղության դիմաց նա պատրաստվու՞մ է Հայաստանի Հանրապետության տարածքներ զիջել: Եթե այո, ո՞ր տարածքների մասին է խոսքը: Խաղաղության դիմաց նա պատրաստվու՞մ է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը նվազեցնել: Եթե այո, դրա ի՞նչ դրսևորման մասին է խոսքը: Ո՞րն է գործող իշխանությունների անվտանգային քաղաքականության պլանը, որով նախատեսվում է բացել «խաղաղության դարաշրջանը», ո՞րն է խաղաղության գինը:

Հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններում 15.500 ձայն ստացած քաղաքական ուժի կողմից բարձրացված հարցերը ոչ մի ուշադրության չեն արժանացել ինչպես հանրապետության բարձր ղեկավարության, այնպես էլ մասնագիտորեն կոմպետենտ հանրային ծառայողների կողմից:

Հանդիպմանը հայտարարել եմ, որ մեզ համար արդեն հստակ ճանաչելի է գործող իշխանությունների հետևյալ գործելակերպը. հանրային նշանակության ինչ-ինչ խնդիրների, իրադարձությունների շուրջ արհեստական աղմուկ ու լարվածություն առաջացնելով՝ հանրության ուշադրությունը սևեռվում է երկրորդական նշանակության խնդիրների վրա՝ հանրությանը շեղելով կարևորագույն այնպիսի հարցերից, ինչպիսին, օրինակ Արցախի հիմնահարցի, Հայաստանի ինքնիշխան տարածքների առնչությամբ սպասվելիք հույժ վտանգավոր զարգացումներն են: Մենք գիտակցում ենք այս գործելակերպի արհեստական բնույթը և չենք տրվում նման կեղծ օրակարգերի:

Ուստի, ելնելով մեր ձայնը լսելի դարձնելու անհրաժեշտությունից, խնդրել եմ արդարադատության նախարարի միջնորդությունը՝ օրեր առաջ մեր կողմից բարձրացված հարցերի պատասխաններն ապահովելու հարցում: Միևնույն ժամանակ արդարադատության նախարարին, որպես երկրում արդարությունն ինստիտուցիոնալ առումով ապահովելու պարտական պաշտոնյայի, և նրա միջնորդությամբ ՀՀ վարչապետին, որպես Հայաստանի Հանրապետության սահմանադրության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության երաշխավորի ուղղել ենք հետևյալ հարցերը.

«Այժմ հանրային խոսույթի մեջ աշխուժորեն շրջանառվում է այն լուրը, որ մոտ ժամանակներում Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է «խաղաղության պայմանագիր» ստորագրել Ադրբեջանի հետ: Համապատասխանու՞մ է այս լուրը իրականությանը, թե՞ ոչ: Եթե այո, ե՞րբ է նախատեսվում «խաղաղության պայմանագրի» ստորագրումը: Հայաստանի Հանրապետությունը պատրա՞ստ է ստորագրել պայմանագիր, որով Արցախի համար նախատեսվում է կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Պայմանագիրը նախատեսու՞մ է արդյոք արձանագրում առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը «օկուպացրել է» Ադրբեջանի տարածքները: Պայմանագիրը նախատեսու՞մ է արձանագրում առ այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանները ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների հիմքի վրա են գծվելու»:

Տեղեկացնում եմ, որ նախարարը խոստացավ պաշտոնապես պատասխանել իմ բարձրացրած հարցերին:

Սիրելի՛ հայրենակիցներ, «5165 շարժմանն» անդամակցում են բազմաթիվ արհեստավարժ մասնագետներ, և մենք ունենք մեր տեսակետները շատ հիմնախնդիրների, այդ թվում՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Մենք, անշուշտ, հայտնել ու հայտնելու ենք մեր դիրքորոշումները հանրությանը հուզող հարցերի վերաբերյալ: Սակայն կարևոր է գիտակցել, որ երկրի առջև ծառացած սպառնալիքների պայմաններում գործող իշխանությունների թելադրած կեղծ օրակարգերին տրվելը նվազեցնելու է մեր դիմադրողականությունը՝ թույլ տալով նրանց անխոչընդոտ բացելու իրենց պլանավորած «խաղաղության դարաշրջանը», որի գինը անասելի ծանր է լինելու մեզ համար: Ուստի զգոնության հերթական կոչն եմ անում ձեզ:

Կարին Տոնոյան ՖԲ Գրառում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ՀՀ Արդարադատության նախարարություն

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին