f

Անկախ

 «Փոթորիկ Կովկասում». ինչպես էին Հայաստանը և Ադրբեջանը կռվում Ղարաբաղում


Փորձագետները գնահատել են հայկական և ադրբեջանական բանակների գործողությունները Արցախյան պատերազմում

Հայկական բանակը Ադրբեջանի հետ բախման ժամանակ խփել է սեփական չորս ինքնաթիռ, նրա ՀՕՊ ուժերը չեն կարողացել դիմակայել հակառակորդի անօդաչուներին, իսկ պաշտպանության գիծը չի նորացվել 90-ականներից ի վեր: Այդուհանդերձ պատերազմը թանկ նստեց Ադրբեջանի համար: Այդ մասին հաղորդվում է ՌԴ Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի հետազոտության մեջ, որին Газета.Ru-ն հասցրել է ծանոթանալ մինչև լույս տեսնելը:

Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի (ՌՏՎԿ/ЦАСТ) «Փոթորիկ Կովկասում» գիրքը և հետազոտությունը՝ կենտրոնի տնօրեն, ռազմական վերլուծաբան Ռուսլան Պուխովի խմբագրությամբ, անդրադառնում է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին Ադրբեջանի և մյուս կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Հայաստանի կազմավորումների միջև լայնամասշտաբ ռազմական բախման նախապատմությանը, միջազգային լայն համատեքստին և բուն ռազմական բաղադրիչին:

Բախման ընթացքում Ադրբեջանը կարողացավ արագ գերազանցություն ապահովել օդում և ակտիվ օգտագործել հարվածային անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), այդ թվում և այդ պատերազմից հետո հանրահայտ դարձած թուրքական Bayraktar TB2 անօդաչուները: Այդ կապակցությամբ հատուկ հետաքրքրություն է առաջացնում ՌՏՎԿ-ի հետազոտության այն հատվածը, որում խոսվում է Հայկական ՀՕՊ համակարգի խնդիրների մասին, որը չկարողացավ դիմակայել անօդաչուներին:

Օտար «բուկ»-երը Երևանի շքերթում

ՌՏՎԿ-ի հետազոտության մեջ նշվում է, որ կոնֆլիկտի պահին «Հայաստանի ՀՕՊ համակարգի ճնշող մեծամասնությունը  բավարար ժամանակակից չէր»:

«Հայաստանի ՀՕՊ համակարգից միայն «Վերբա» շարժական զենիթա-հրթիռային համակարգը, Бук-М1-2 և Тор-М2КМ զենիթա-հրթիռային համակարգերն էին մշակված 1990-ականների կեսերից հետո: 2020 թվականի չափանիշներով նույնիսկ Бук-М1-2 -ն առանձնապես ժամանակակից համակարգ չէր, քանի որ  սպառազինություն է մտել 1998 թ. որպես «Բուկ»-երի ընտանիքի արդիականացման գծի միջանկյալ համակարգ: Իր հնարավորություններով այդ համակարգը զիջում է 2008 թ. սպառազինություն մտած Бук-М2-ին և 2016 թ. Бук-М3-ին, որոնք ավելի ժամանակակից ռադարներ և կատարելագործված հրթիռներ ունեին»,- նշում են ՌՏՎԿ-ի փորձագետները:

Ընդ որում, հետազոտության մեջ արձանագրվում  են «որոշակի կասկածներ» Հայաստանի կողմից այդ համակարգերի գնման ժամկետների առնչությամբ: Այսպես, այն փաստը, որ Երևանը Бук-М1-2 համակարգեր ուներ մինչև 2020 թ. պատերազմը, հիմնված է 2017 թ. Երևանի շքերթում դրանց մասնակցության վրա:

«Սակայն կարող է պարզվել, որ իրականությունը բավական խճճված է. ըստ տեղի աղբյուրի՝ մինչև երկրորդ արցախյան պատերազմը սկսվելը Հայաստանը փաստացի չի ունեցել այդ համակարգերը: Ցուցադրված զենիթա-հրթիռային համակարգերը փոխ են առել Գյումրիի ռուսական ռազմաբազայից և ներկվել Հայաստանի ԶՈՒ քողարկաներկի գույնով, իսկ շքերթից հետո վերադարձվել են: Աղբյուրի խոսքով՝  պատերազմը սկսվելուց հետո Ռուսաստանն առաջարկել է այդ համակարգերը Հայաստանին, բայց դրանք վերանորոգման կարիք ունեին և չէին կարող անմիջապես օգտագործվել»,- ասվում է  ՌՏՎԿ-ի հետազոտությունում:

Այդ վարկածն անուղղակի հաստատել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը 2020 թ. դեկտեմբերի 13-ին  Armenia Today-ին տված հարցազրույցում, երբ հայտարարել է, որ պատերազմը սկսվելու պահին հայկական վեց Бук-М1-2 գործարկման կայանքներից միայն մեկն էր աշխատող վիճակում, իսկ մնացած հինգը սպասում էին Ռուսաստանի վերնորոգող թիմին:

Հետևանքն այն էր, որ այդ ՀՕՊ համակարգը որևէ ներդրում չունեցավ Արցախի պաշտպանության գործում:

«Վերբա» չգնեցին, իսկ «Տոր»-երը քիչ էին

«Կասկածներ կան նաև Հայաստանի զինված ուժերի կողմից «Վերբա» շարժական զենիթա-հրթիռային համակարգերի գործարկման առնչությամբ: Հաղորդվում էր, որ 2016 թ. ապրիլյան քառօրյա բախումից հետո Հայաստանը պատվիրել է Ռուսաստանին այդ համակարգերի մեծ խմբաքանակ, ինչպես նաև Игла-С համակարգեր, սակայն տեղի աղբյուրը հայտարարել է, որ 2020 թ. պատերազմի սկսվելու պահին դեռևս «Վերբա» համակարգերի մատակարարումն իրականացված չէր»,- գրում են ՌՏՎԿ-ի փորձագետները:

Հայաստանի ունեցած բոլոր ՀՕՊ համակարգերից միայն Тор-М2КМ-ն է համեմատաբար պիտանի եղել ժամանակակից անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար:

«Տեղի աղբյուրը նշում է Тор-М2КМ-ների ընդհանուր թիվը՝ վեց գործարկման սարքավորում (մեկուկես  մարտկոց), և պատերազմի սկզբին բոլորն էլ  գործի են դրվել Լեռնային Ղարաբաղում: Փաստորեն հայկական կողմը պատերազմի սկզբում ունեցել է Тор-М2КМ վեց սարքավորում 280 կմ ճակատի գիծը փակելու համար, որը, Օհանյանի գծի ճեղքումից հետո արագ ձգվելով, հոկտեմբերի վերջին հասել է մինչև 470 կմ-ի: Քանի որ Тор-М2КМ զենիթա-հրթիռային համակարգերի 9M331 հրթիռների առավելագույն հեռավորությունը 15 կմ է, ողջ տարածքը ծածկել այդ քանակի սարքավորումներով պատերազմի որևէ փուլում հնարավոր չի եղել»,- եզրակացնում են ՌՏՎԿ-ի փորձագետները:

Ինչպես նշվում է հետազոտությունում, ժամանակակից սպառազինության յուրաքանչյուր միավորի կորստով  մեծանում է ողջ զինված ուժերի խոցելիության կումուլյատիվ էֆեկտը, քանի որ կորցրած տեխնիկայի փոխարինման համար պատրաստի այլընտրանք չկա:

Լեռնային Ղարաբաղի «բարեկամական կրակը»

«Պատերազմի ընթացքում հայկական ռազմաօդային ուժերի և ՀՕՊ-ի միջև համակարգումը շատ թույլ է եղել: Տեղի աղբյուրի տվյալներով՝ թիկունքից հրետակոծությամբ խփվել է սեփական մինչև հինգ թռչող սարք՝ չորս Су-25 գրոհիչ և մեկ Ми-8 ուղղաթիռ (որոնցից երկու Су-25-ը իբրև թե խփվել են Վարդենիսի վրա С-125 զենիթա-հրթիռային համալիրով, մարտական առաջադրանքից վերադարձի ժամանակ): Այդ կորուստները կազմում են Հայաստանի ռազմաօդային ուժերի Су-25-ների ընդհանուր թվի 25 տոկոսը և Ми-8-երի 10 տոկոսը,- գրված է ՌՏՎԿ-ի հետազոտությունում:

Հարցեր է առաջացնում նաև հայկական ռազմաօդային ուժերի հագեցվածությունը:

«Անվանական ամենահզոր մարտական ինքնաթիռները Հայաստանի սպառազինությունում Су-30СМ-երն են: Սակայն 2019 թ. դեկտեմբերից ռազմաօդային ուժերը ստացել են սոսկ չորս նման ինքնաթիռ: Փոքր մարտական ավիացիայի հավաքակայանում հիմնական տեսակը մնացել է Су-25 գրոհիչը»,- ասվում է հետազոտությունում:

Հայաստանի հետաքրքրությանը Су-30СМ-ների նկատմամբ կարելի է հետևել՝ սկսած 2012 թվականից, երբ, ինչպես հաղորդվում էր, Երևանը բանակցություններ էր վարում Մոսկվայի հետ 12 ինքնաթիռ ձեռք բերելու համար:

«Գործարքը խափանվեց իբրև թե Հայաստանի անվճարունակության պատճառով: Հետաքրքրությունը Су-30СМ-ների նկատմամբ զարթնեց ոչ ավելի վաղ, քան 2018 թվականին, իսկ պայմանագիրը ստորագրվել է մոտավորապես նույն տարվա վերջին: Այն ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ նպատակն է ինքնաթիռների հնարավորինս արագ ձեռքբերումը: 2020 թ. օգոստոսին նա հայտարարեց, որ հետագա պատվերը՝ առնվազն չորս Су-30СМ, քննարկման փուլում է: Սակայն 2020 թ. նոյեմբերին՝ Հայաստանի պարտությունից հետո, Տոնոյանը հրաժարական տվեց,- արձանագրված է ՌՏՎԿ-ի հետազոտությունում:

ՌՏՎԿ-ում տարակուսանք են հայտնում նաև Հայաստանի ռազմաօդային ուժերի օդաչուական կազմի կապակցությամբ:

«Թեև Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտական գործողությունները սկսվելու պահին առաջին չորս Су-30СМ-ները անվանական մարտական շարքում էին, մնում է ռազմաօդային ուժերում բավարար թվով անհրաժեշտ պատրաստություն ունեցող օդաչուական կազմի հարցը: Եթե անգամ Су-25-ների որոշ օդաչուներ անցել են միանգամայն ուրիշ դասի մարտական ինքնաթիռների վարման դասընթացը, իսկ մյուսները վերաորակավորվել են որպես սպառազինության համակարգերի օպերոտորներ, թռիչքային ժամերի և փորձի անբավարարությունը մնալու էր որպես պերճախոս փաստ»,- գրում են աշխատության հեղինակները:

Су-30СМ-ները, ըստ երևույթին, այդպես էլ չեն բանեցվել մարտական գործողությունների ժամանակ:

Թիրախները վաղուց ի վեր հայտնի կոորդինատներով

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պլանը կառուցվել է հիմնական գծի շուրջը, որը հայտնի է որպես Օհանյանի գիծ. ամրությունների շարք՝ կառուցված 1990-ական թթ. առաջին ղարաբաղյան պատերազմից հետո: Դրանք  բաղկացած էին արգելափակոցներից, ականներից և փշալարերից, բետոնե կրակակետերից, այլ երկարակյաց ամրություններից, որոնք այն ժամանակվանից ի վեր նկատելիորեն չեն կատարելագործվել: Ստեղծման օրից ի վեր գրեթե անփոփոխ են գործառել հենակետերը Ստեփանակերտի և Շուշիի մատույցներում, ինչպես նաև մի շարք ամրություններ և հրամանատարային կետեր:

«Դա զգալիորեն հեշտացրել է ադրբեջանցի պլանավորողների գործը հիմնական թիրախները որոշելու և առանցքային պաշտպանական դիրքերը կետային հարվածներով  տապալելու հարցում: Բացի այդ, հաղորդվում էր, որ մարտական գործողությունների առաջին շաբաթների ընթացքում հայերն առանձնապես ջանք չեն թափել օդային հարվածներից իրենց տեխնիկան քողարկելու համար»,- արձանագրվում է ՌՏՎԿ-ի հետազոտությունում:

Պարտության պատճառներից մեկը, ինչպես կարծում են փորձագետները, արդիականացման բացակայությունն էր:

«Ղարաբաղյան ուժերի ինքնագոհությունը (կամ թեթևամտությունը)  թանկ նստեց. ըստ որոշ տվյալների՝ սեպտեմբերի 27-ի ընթացքում՝ թեժ գործողությունների առաջին օրը, Ադրբեջանին հաջողվել է ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՀՕՊ միջոցների 60 տոկոսը և հրետանու 40 տոկոսը: Այդ կայծակնային հարվածը փաստացի վիժեցրել է Հայաստանի պաշտպանական հնարավորությունների մեծ մասը պատերազմի ամենավաղ փուլում և պայմաններ է ստեղծել հետագա մարտական գործողությունների ծավալման համար»,- եզրափակում են ՌՏՎԿ-ի փորձագետները:

Ադրբեջանի կորուստները

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ՀՕՊ աշխատանքի գնահատմանը, ապա դա բավական դժվար խնդիր է, եթե հաշվի առնենք, որ հասանելի տեղեկատվությունը շատ սուղ է, եթե հաշվի առնենք նաև  հայկական ավիացիայի թռիչքների շատ ցածր ինտենսիվությունը, նշում են փորձագետները: Այսուհանդերձ ՌՏՎԿ-ի հետազոտությունում հաղորդվում է, որ ադրբեջանական ՀՕՊ-ի աշխատանքը նույնպես  միշտ չէ, որ արդյունավետ է եղել մարտերի ընթացքում զբաղեցրած տարածքներում:

ՌՏՎԿ-ի փորձագետները նշում են նաև, որ Ադրբեջանը չի պահանջել լիակատար և վերջնական կապիտուլյացիա՝ ամբողջ ԼՂՀ-ի տարածքի վրա հսկողություն հաստատելով: Դա պայմանավորված է եղել ոչ միայն քաղաքական նկատառումներով, այլև հաղթանակի շատ բարձր գնով: Մասամբ  սպառված էին անօդաչուների և  զինամթերքի պաշարները:

«Ադրբեջանի զինծառայողների կորուստների տվյալները հայտարարվել են միայն պատերազմի ավարտից մի ամիս անց, որոնք անսպասելի  մեծ էին: 2021 թ. հունիսի պաշտոնական ցուցակում նշավծ են 2,9 հազար զոհված և 14 անհետ կորած, սակայն բազմապատիկ ավելի մեծ թիվ է ցույց տալիս Ադրբեջանի գերեզմանոցների՝ մինչպատերազմյան և հետպատերազմյան արբանյակային նկարահանումների համեմատական ուսումնասիրությունը: Ըստ ամենայնի՝ այդ կորուստների մեծ մասը եղել է սկզբնական փուլում և լեռնային շրջաններում պատրաստված պաշտպանությունը գրոհելու անհաջող փորձերի հետևանքով»,- նշված է ՌՏՎԿ-ի հետազոտությունում:

Անդրեյ Վեսելով

 

 

Աշխարհում Ռուսաստան խմբագրի ընտրանի Ադրբեջան 44-օրյա պատերազմ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին