f

Անկախ

ՏՈՆԵՔ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ը


1.Արդյո՞ք,սեպտեմբերի 21-ը Հայաստանի անկախության օրն է։ Սեպտեմբերի 21-ին ուղղակի տեղի է ունեցել անկախության հանրաքվե։ Այդ հանրաքվեն, ոչ մի ազդեցություն չունեցավ։ Աշխարհի ոչ մի պետություն չէր պատրաստվում ճանաչել Հայաստանի անկախությունը,ինչպես չեն ճանաչում,օրինակ Կատալոնիայի անկախությունը։ Իրականում Հայաստանն անկախացավ, նույն 1991թ․ դեկտեմբերի 8-ին,Բելոռուսի Բելովեժ քաղաքում , Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելոռուսիայի ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագրին հաջորդած, դեկտեմբերի 26-ի ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի կողմից ԽՍՀՄ հանրապետությունների անկախությունը ճանաչման միջոցով։ Այդ օրվանից, ԽՍՀՄ բոլոր՝ 15 հանրապետություններն անկախացան, առանց անկախության հանրաքվե անցկացնելու։

2.Ամեն դեպքում, ընդունենք, որ ըստ տարիների ավանդույթի այդ օրը տոնական է։

Այդ դեպում այլ հարցեր են առաջանում։Շատերն,իրավացիորեն այս առիթով հիշում են պատերազմը, մեր խայտառակ պարտությունը, Արցախի կորուստը, դեռևս շարունակվող պատերազմը, թշնամու զորքերի ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք, նրանց կողմից կատարվող ամենօրյա սադրանքները, հազարավոր զոհերը, տառապող գերիները։Այս ամենին կարելի է ավելացնել շարունակվող և մոլեգնող համաճարակը, օրական տասնյակ մահերը։

Եվ այս ամենը հաշվի չառնելով գունեղ կերպով տոնել սեպտեմբերի 21-ը,իսկապես աներևակայելի ցինիզմ է։ Լավ, ենթադրենք վարչապետ կոչեցյալը, զուրկ է տարրական բանականությունից, գթասրտությունից, բա դու՞ք, ա՛յ նախարարներ, պատգամավորներ, այլ կողմնակիցներ։

3.Եվ, վերջապես՝ ամենակարևորը։ Ընդունենք, որ իսկապես սեպտեմբերի 21-ը Հայաստանի անկախության օրն է։ Այդ դեպքում, նույնպես հարց է առաջանում․

Ձե՞զ ինչ, ախր դուք ի՞նչ կապ ունեք այդ օրվա հետ։ Հակառակը, դուք կործանեցիք Հայաստանի անկախությունը։ Այսօր Հայաստանը վերջնականապես կորցրել է իր անկախությունը, դարձել ծաղրանքի՝ թշնամիների,խղճահարության և արհամարհանքի առարկա՝ աշխարհի մնացած բոլոր երկրների կողմից։ Եվ դուք համարձակվում եք տոնել Հայաստանի անկախության օ՞րը։ Ձեր իրական տոնը նոյեմբերի 9-ն է,Հայաստանի կործանման օրը։

Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր դեռևս պահպանում են մարդկային և ազգային արժանապատվություն, հուսով եմ կբոյկոտեն «տոնակատարությունը»։

Ավետիք Իշխանյան ՖԲ Գրառում պարտություն 44-օրյա պատերազմ

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին