f

Անկախ

Լիլիթ Դալլաքյան․«Ամենադժվար օրերին անգամ չեմ դադարել մարզվել»


Օրեր առաջ «Դինամո» մարզադահլիճում կայացած բռնցքամարտի Հայաստանի 2021 թվականի առաջնությունում կանանց պայքարում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և չեմպիոնի տիտղոսը նվաճեց քիք֊-բոքսի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն, մեծահասակների 2016-֊2017 թվականների փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր, բռնցքամարտի ՀՀ առաջնության արդեն իսկ քառակի չեմպիոն Լիլիթ Դալլաքյանը։
Անկախի հետ զրույցում Լիլիթը կիսվում է տպավորություններով՝ կարևորելով այս հաղթանակը միջազգային մեկնարկներից առաջ։


-Շնորհավորում ենք Հայաստանում առաջինը ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Մարզվել եմ իմ անձնական մարզիչ Վարդան Աբգարյանի  և Եղիշե Սադյանի գլխավորությամբ։ Անչափ շնորհակալ եմ նրանցից․նրանց ջանքերը, ներդրումը շատ մեծ է իմ կարիերայի մեջ։ Երբ հաղթեցի, միանգամից նախապատրաստական ընթացքը վերհիշեցի, երբ կարանտին էր, մարզասրահները փակ էին, և ես ու մարզիչս, անգամ այդ դժվար օրերին, չէինք դադարում մարզվել, պատրաստվել։


-Ձեր ելույթները, անցկացրած մենամարտերը, մրցակիցներին ինչպե՞ս կգնահատեք։
-Մրցաշարին մասնակցում էի 48կգ քաշային կարգում։ Նշեմ ,որ այս քաշային կարգում ՀՀ առաջնության հաղթող եմ դարձել նաև անցյալ տարի։ Կիսաեզրափակչում մենամարտեցի ոչ այնքան փորձառու մարզուհու հետ․մենամարտն ավարտվեց 1-ին ռաունդում, քանի որ հրաժարվեցին շարունակել։ Եզրափակիչ մենամարտս անցկացրի փորձառու մարզուհու հետ, չէի թերագնահատում, բայց և վստահ էի իմ ուժերին։ 3 ռաունդներում էլ վստահ հաղթանակ տարա, և մենամարտը ավարտվեց ժամանակից շուտ՝ 3-րդ ռաունդի սկզբում մրցակցիս վնասվածքի պատճառով։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Նշեմ, որ ՀՀ առաջնությունը միջազգային հարթակներ դուրս գալու սկիզբն է, բայց ես և մարզիչս միշտ պատրաստվում ենք հենց միջազգային հարթակների համար, իսկ ՀՀ առաջնությունը սկիզբն է հավաքականի կազմում քաշային կարգը գրանցելու համար։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Առաջիկայում մասնակցելու ենաք աշխարհի առաջնությանը,  որը հավանաբար կկայանա հոկտեմբերին։ Մենք շարունակում ենք մարզվել և վստահաբար պատրաստվել։ Ցանկանում եմ անպայման շնորհակալություն հայտնել ինձ հավատացողներին և աջակցողներին․ նորհակալ եմ  Վարդան Աբգարյանին, որը ջանք և եռանդ չի խնայում ինձ համար․ Շնորհակալություն ընտանիքիս, որ  միշտ ոգևորում է ինձ, շնորհակալություն մրցակիցներիս և, վերջապես, շնորհակալություն Աստծոն, որ իմ մեջ դրել է այսքան ուժ, եռանդ, հավատ, որ անկոտրում լինեմ,անվերջ պայքարեմ և հասնեմ իմ նպատակներին։

Փառք ու պատիվ արցախյան գոյամարտի մեր հերոս տղաներին, ազգի նվիրյալներին, որոնց շնորհիվ մենք կանք և շարունակում ենք արարել, մեծ խոնարհում բոլորին։

հարցազրույց Սպորտ խմբագրի ընտրանի բռնցքամարտ քիք-բոքս, Լիլիթ Դալլաքյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին