f

Անկախ

«խաղաղասիրական» քարոզի թունավոր փուչիկը... թե բա՝ «սովետի վա՜խտ...»


Վերջին շրջանում ամենատարբեր մարդկանցից կարելի է լսել քարոզչական նույն կաղապարը, թե՝ «դե, Սովետի վախտ թուրքերի (ադրբեջանցիների) հետ լավ էլ խաղաղ ապրում, հարևանություն էինք անում»: Հարկավ, բառացի կարող են որոշ տարբերություններ լինել, վարիացիաներ, բայց գաղափարը, ավելի ճիշտ՝ կաղապարն ու հիմնական շեշտադրումը նույնն է: Այն է. խորհրդային տարիներին հայերն ու ադրբեջանական թուրքերը խաղաղ գոյակցել են, հարևանություն են արել, իբր, հիմա էլ ոչ մի խնդիր չկա այդ առումով և, օրինակ, ՀՀ իշխանություն համարվողների կողմից հայկական գյուղերն ու տարածքները թշնամուն հանձնելուց (նվիրելուց) հետո, Գեղարքունիքի, Սյունիքի, Արարատի, իսկ տեսանելի հեռանկարում նաև Տավուշի (Իջևանի ու Նոյեմբերյանի ենթաշրջաններում) մարզերում հանգի՜ստ, անշա՜ռ, յոլդաշ-կարդաշ վիճակներով կողք-կողքի, եթե ոչ՝ խառնամուսնական վիճակներով կապրեն, կբարգավաճեն, ջան-ջիգյար կլինեն հայերն ու ադրբեջանական թուրքերը…

Մեծ հաշվով, այդ «խաղաղասիրական» քարոզը ներկայիս ուզուրպատորական իշխանության պաշտոնական գաղափարախոսությունն է ու հիմնական քարոզչական գծերից մեկը: Սա ակնհայտ է այնքանով, որքանով ՀՀ էկոնոմիկայի նախարար համարվող անձնավորությունն, օրինակ, ինչ-որ նեյնիմներ է պատմում՝ իր մանկության տարիներին երևանյան շուկաներում կանաչի ծախող մասիսցի թուրք-ադրբեջանցիների մասին: Ի լրումն, նույնիսկ հենց այս պահին ուղղակիորեն ադրբեջանական վայրագությունների թիրախում հայտնված Սյունիքի, Արարատի կոնկրետ գյուղերի կոնկրետ բնակիչներ, որոնք չեն էլ թաքցնում, որ «ձայն են տվել նիկոլին», կրկնում են վերջինիս ու նրա ներկայացուցիչների կողմից քարոզվող այդ «խաղաղասիրական» կաղապարը:

Սակայն դա ոչ միայն զուտ քարոզչական կաղապար է ու, ըստ այդմ՝ 99,99 տոկոսով՝ փուչիկ, դա նաև չափազանց վտանգավոր, կոնկրետ՝ վնասակար և ինքնաոչնչացման տանող թունավո՛ր փուչիկ է, որը ոչ մի քննադատական դիտարկման չի դիմանում: Ինչո՞ւ: Իսկ որովհետև…

Նախ, «Սովետի վախտերից» անցել է արդեն ավելի քան 30 տարի: Դեռ չենք խոսում այն մասին, որ «Սովետի վախտ» ինտենսիվ քարոզվող «ժողովուրդների բարեկամության» այդ միֆը հենց նույն ԽՍՀՄ հոգեվարքի տարիներին արյունահեղ դղրդյունով տապալվեց: Նույնիսկ նախքան այդ վայրագ դեպքերն էլ երբեք ու երբեք չի եղել հայերի ու թուրքերի «խաղաղ գոյակցություն»: Ավելին, այդ, այսպես կոչված «խաղաղ գոյակցությունն» իրենից ներկայացրել է ադրբեջանական (սովետական) իշխանությունների կողմից հետևողական խրախուսմամբ հայկական հողերի վրա աստիճանական բնավորման ու տարածքի դեմոգրաֆիական կազմը փոխելու կոնկրետ քաղաքականություն: Մի բան, որ 1923-88թթ. Միջակայքում ինտենսիվորեն իրականացվել է ոչ միայն բուն Արցախի տարածքում, այլև՝ Հայկ. ԽՍՀ-ում: Ի դեպ, դեռ տասնամյակներ առաջ դժվար չէր նկատել, որ կոնկրետ Հայկ.ԽՍՀ տարածքում ադրբեջանական գյուղերը, «խիստ պատահականորեն» ձևավորվում էին այնպես, որ գտնվում էին գրեթե բոլոր ռազմավարական ճանապարհների վրա:

Իսկ «Սովետի վախտ» ցուցադրական «խաղաղ գոյակցության» ամենամեծ ձեռքբերումը եղան, իհարկե, Սումգայիթի և Բաքվի հայության ջարդերը 1988 և 1990 թվականներին, որոնք, անկասկած կազմակերպվել և իրականացվել են այն ժամանակվա ադրբեջանական իշխանությունների կողմից ու անմիջական մասնակցությամբ:

Ու այնպես չէ, թե Սումգայիթի կամ Բաքվի հայերը թունդ ազգայնականներ էին, նրանց մի մասը նույնիսկ արդեն ուծացման պրոցեսում էր՝ ազգային արմատներից ու լեզվից կտրված, բայց թուրքական վայրագություններն առաջինը հենց նրանց դեմ ուղղվեցին:

Երկրորդը՝ բացի այն, որ «Սովետի վախտերից» արդեն 30 տարի է անցել, չի կարելի հաշվի չառնել, թե այդ 20-30 տարում ինչով է զբաղվել թշնամին: Իսկ թշնամին, ի լրումն ամենի, զբաղվել է նրանով, որ աճեցրել է մի քանի սերունդ, որոնք ներարկված են հայատյացության թույնով, որոնց պետականորեն, կրթական համակարգով, մանկապարտեզից սկսած ներարկել են, որ Հայաստանը դա «Արևմտյան Ազերբայժանն» է, որ Երևանը Էրիվան է, որ հայերն առհասարակ եկվորներ են ու ենթակա ոչնչացման և այլն, և այսպես շարունակ:

Եվ ահա, այդ ֆաշիստական թույնով ներարկված սերունդներն այսօր արդեն ադրբեջանական զինուժի տեսքով ու «հայկական» իշխանությունների դավադիր հրավերով, եկել ու ամրացել են հայկական հողերում, հայկական գյուղերի ու քաղաքների շրջակա բարձունքներում և անթաքույց ու անպատիժ, իրենց ամեն ինչով ասում են՝ «մենք, նիկոլի հրավերով, եկել ենք ձեզ մորթելու»:

Երրորդը՝ որևէ մեկը, լինի անհատ, թե ժողովուրդ, չի կարող «խաղաղ գոյակցել» մեկի, որի առանցքային նպատակը առաջինին բնաջնջելն ու նրա եղած-չեղածը խլել, իրենով անելն է:

Գոնե հայերը, առնվազն մի 600-700 տարվա ընթացքում դա պետք է որ հասկանային: Բայց դե չեն հասկանում, էլի, հո զոռո՞վ չի: Հրանտ Մաթևոսյանի քրեստոմատիկ խոսքը կարելի էր հիշեցնել՝ անասունի և հիշողության մասին, բայց երևի Վարդան Պետրոսյանի «Հայերն ու հավերը» մանրապատման ասելիքն ավելի տեղին է հնչում (https://www.youtube.com/watch?v=FKILCgP4Fvw ):

Կարճ ասած, նա, ով կարծում է, թե կարող է խաղաղ գոյակցել իրեն մորթելու նպատակ ունեցողի հետ, ոչ թե պարզապես «հավի խելք» ունի, այլև, գործնականում խթանում, խրախուսում է թուրքերին, որ հնարավորինս արագ գան իրեն տնով-տեղով մորթելու: Դա ինքնաոչնչացում է: Ու դա ՀՀ իշխանություն համարվող խմբոնի պաշտոնական քարոզն է:

Չնայած, պարտությամբ հպարտացողներն էլ ի՞նչ պիտի անեին:

Արմեն Հակոբյան

Արմեն Հակոբյան ՖԲ Գրառում Թուրքիա «խաղաղասիրական» քարոզ

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին