f

Անկախ

ԲԱՌԵՐԸ ՋԵՐՄԱՆՈՒՄ ՈՒ ԳՈՒՅՆԵՐ ԵՆ ՀԱԳՆՈՒՄ


Խոսք ընթերցողի    

Օգոստոսի վերջին Երևանի Նոր-Նորքի գրադարանում մասնակցում էի ԱՄՆ-ում բնակվող շնորհալի բանաստեղծ,մանկավարժ-հոգեբան,գիտությունների թեկնածու Նորա Ահարոնյանին նվիրված միջոցառմանը:Ավարտին իմ վաղեմի բարեկամ,գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանը անակնկալ նվեր արեց ինձ տրամադրելով ԱՄՆ-ում բնակվող մեկ այլ հայուհու՝ Հեղնար-Հելեն Ավագյանի ՛՛Արևականչ՛՛ (Երևան,՛՛ՎՄՎ-Պրինտ՛՛ հրատ,2021թ.) գիրքը, մեկ-երկու խոսքով բնութագրելով հեղինակի մաքառումի ուղին ու պահպանված կենսախնդությունը:

...Ահա քանի օր է ինչ ես խոհերով մտքերով,ժամանակի և տարածության ընկալումներով հեղինակի տողերի հետ եմ ու տեղավորվում եմ նրա խոհերի,կարոտի և հայրենապաշտության,կորստի ցավերի ընկալման ու դիմակայելու,կենսախինդ մնալու էներգիայի դաշտում:Կարդում եմ ու զգում հեղինակի գրչի ծայրին բառերը միանգամից ջերմացել,բազմերանգ գույներ են հագել ու ընթերցողի ականջին են հասցնում կանացի ներաշխարհի նորբ,սիրաթաթախ,արևաբույր մեղեդին՝մեղեդի կենդանի ձայնով առանց դիմակի ու գործիքավորման.

...Գնամ,ետ բերեմ
Քամու տերածը,
ՈՒսերիս դնեմ
Իմ ունեցածը
կամ թե
...Գլորվեցին տարիներս,
Էլ չմնաց ոչինչ ինձնից,
Հիմա նոր եմ զգում կարծես
Ծանրությունը տարիներիս
Հիրավի մենության դառնություն է ապրում հեղինակը,հույսի մի շող նրան թև է տալիս և նա գնում է լույսի հետևից:Խելահեղ ամիս է դեկտեմբերը,կորստի ու ցավի ամիս,բայց և կա ապրեցնող դուստրը՝ Նունեն (՛՛Իմ վառ փարոս՛՛):Իսկ եթե կյանքը կրկնվի.
Զղջացել եմ ու հասկացել ,
Որ իմ խիղճը շատ է փխրուն,
Բայց հպարտ եմ որ ապրել եմ
Մաքրամաքուր խղճիս հանգույն

-Ինչ է սերը շատերն են գրել հարցականով ու առանց հարցականի,իսկ Հեղնար-Հելեն Ավագյանի մոտ սերը երգ է, սերը երկինք ունի,սերը գալիս է չափելու գիշերվա երկարությունը.
...Ծաղկել եմ ես քո սրտի մեջ,
Ծաղկաթերթերս փայփայիր,
Որ կարոտիս տեղը գտնես,
Դարման լինես սրտի ցավին...
Հայրենապաշտությունը օտար ափերում ապրողի համար այլ երանգ ունի,կարոտի ջերմացնող պարույր կա այդ զգացումի շուրջը.
Տուն դարձիր,կռո՛ւնկ,
Քո բույնը շինիր
Իմ երազների
Լուսե օրրանում
Հայրենապաշտության,մայրապաշտության նույն աղբյուրից սնվող զգացողություններ են ու տիեզերական պատկերներ,դրանք ոչինչի հետ չեն չափվում.
Մայր իմ քո հեռվից ինձ տաքուկ գրկիր
Խառնիր մազերս քո նորբ մատներով:

Հեղինակի հոգին բաց է սիրտը մաքուր դիմակի կարիգ կարծես թե չունի բայց և գրում է

՛՛Դիմակնե՜ր,դիմակնե՜ր...՛՛:Շարունակության մեջ սրտաբուխ ձոներգեր են:Հասցեատերերից մեկը՝ Ռազմիկ Դավոյանը ինձ հիշեցրեց Ավագյան բանաստեղծուհու 
՛՛Թող գրիչս մաքրագրի 
Ու մեզ համար բացի նոր էջ՛՛

և դրվատանքի տողերը մի քանի խոսք ասաց նրա ստեղծագործական աշխարհի մասին:Ոգին և կարոտը ընդգրկվում են նաև հեղինակի ,ՈՒթնյակներե -ում, ,Լեգենդներե-ում:
Գիրքը ավարտվում է հեղինակի չափածո(և ոչ միայն) խոհերով ., Երնեկ աչքը կուշտ այն մարդուն որը գիտակցում է,որ այս աշխարհից ոչինչ չի տանելու...ե:

Մարդը գիտակցում է,թե չի գիտակցում մեկ է իրականում ոչինչ չի տանում,սա է ի վերջո Հեղնար-Հելեն Ավագյանի ընկալումի եզրահանգումը:

Լիովին համոզվեցի որ հեղինակը ապրում է կյանքի հարվածներին դիմակայելու հավատով:Ամեն անգամ,երբ վերստին գրիչ է վերցնում կարծես վերածնվում՝ նոր ուժ և զորություն է ստանում համոզված որ մտքերը ուղարկում է դեպի հավերժականը:

Եզրափակելով խոսքս ուզում եմ որ ընթերցողի ականջին հասնի շատերիս անծանոր այս հայուհու ծանոթ մեղեդին:Թող նրա աչքերից միշտ հոսեն երջանկության արտասուքներ և այդ արտասուքներից ծնվեն լավատեսական հայացքով լի գեղեցիկ բանաստեղծություններ:Նրա հետ հնարավոր հանդիպման ջերմ զգացողությունով և սպասումներով դեպի ընթերցողների սրտերն են ուղարկում ,Արևականչե-ը,չմոռանալով շնորհակալական խոսքեր հասցեագրել հարգարժան Նազենի Արզումանյանին  Հեղնար-Հելեն Ավագյանի ստեղծագործական աշխարհի այս պատուհանը  իմ առաջ բացելու համար:

Վաղարշակ Ղորխմազյան
 

Վաղարշակ Ղորխմազյան  Հեղնար-Հելեն Ավագյան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին