f

Անկախ

Փորձագետները գուշակել են Արցախում նոր պատերազմի վտանգը և գնահատել են  «թուրքական գործոնը»


Շուտով կլարանա Ադրբեջանի և Հայաստանի արցախյան պատերազմի մեկ տարին: Ինչո՞ւ այն սկսվեց և ավարտվեց այդպիսի արդյունքով: Ի՞նչն էր կանխորոշել Երևանի պարտությունը և Բաքվի անվերապահ հաղթանակը: Ի՞նչ եզրակացություններ պետք է անել հակամարտությունից, այդ թվում և Ռուսաստանը: Ինչպես արդեն գիտենք, այս և այլ հարցերի են պատասխանել 44-օրյա պատերազմի առաջին տարելիցին նվիրված ռազմա-քաղաքական հոդվածների «Փոթորիկ Կովկասում» ժողովածուի հեղինակները: «Մոսկովսկի կոմսոմոլեցն» անդրադարձել է նրանց առանցքային թեզերին:

Ի՞նչ են հատկապես ընդգծում Ռազմավարական և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի (ՌՏՎԿ/ ЦАСТ) պատրաստած աշխատության հեղինակները՝ ռազմական վերլուծաբանները: Օրինակ՝ այն, որ Բաքուն վերջին քառորդ դարում նպատակասլաց պատրաստվել է պատերազմին, որպեսզի վերադարձնի այն տարածքը, որը կորցրել էր առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Իսկ ահա Երևանը և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունն անտեսել են պատերազմի սպառնալիքը, չեն պատրաստվել պաշտպանությանը և այդպիսով դատապարտել են իրենց ջախջախման:

Հետազոտության հեղինակները եզրակացնում են՝ հակամարտությունը ցավալիորեն հիշեցնում է այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ երկիրն ընկնում է ինքնագոհության գիրկը և պատշաճ կերպով չի պատրաստվում պատերազմին:

Բաքուն ոչ միայն պատրաստվել է, այլև պատերազմի համար ընտրել է ամենահարմար պահը: Հայաստանի իշխանությունը և հասարակությունը թուլացած էին գունավոր հեղափոխությունից: Երկրի ղեկավարներ դարձան անձեռնհաս մարդիկ, որոնք, ընդսմին, ցուցադրաբար հակառուսական ուղղություն բռնեցին: Բաքվում հաշվարկեցին, որ նման դասավորությամբ Ռուսաստանը հազիվ թե համաձայնի ուղղակիորեն ռազմական աջակցություն ցույց տալ Երևանին: Բացի այդ, Մոսկվան այն ժամանակ նոր գլխացավանք էր ստացել՝ ընդվզումները Բելառուսում, «բեռլինյան պացիենտը», քովիդը:

Արևմտյան խաղացողները, որոնք կարող էին միջամտել հարավկովկասյան հակամարտությանը, օրինակ՝ ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան, նույնպես թաղված էին հոգսերի մեջ: Նահանգներում, օրինակ, պայքար էր ընթանում Թրամփի և Բայդենի միջև  Սպիտակ տանը տեղավորվելու համար: Ամենուրեք մոլեգնում էր կորոնավիրուսը:

Փորձագետների գնահատականով՝ Բաքվի և նրան գործուն կերպով օգնող Անկարայի հաշվարկը մեծ մասամբ ճշգրիտ էր: Համենայն դեպս միջազգային արձագանք ղարաբաղյան պատերազմին փաստացի գոյություն չուներ: Կողմերին հաշտեցնելու թույլ փորձերը ոչնչի չհանգեցրին: Ռուսաստանը դրսևորեց իրեն (բացառապես դիվանագիտորեն) հակամարտության վերջին փուլում:

Փաստացի ժողովածուի բոլոր հեղինակները, որոնց թվում՝ ամենահեղինակավոր միջազգային ռազմա-քաղաքական փորձագետներ, նշում են երկրորդ ղարաբաղյան պատերազմի թուրքական գործոնը: Անկարան փաստացի հակամարտության կողմ էր, համակողմանի ռազմական օգնություն էր ցույց տալիս Բաքվին և, վերջիվերջո, ստացավ իր անառարկելի շահաբաժինն այդ արշավից՝ ամրացնելով իր դիրքերն Անդրկովկասում:

Մի քանի գործոններ ցույց են տալիս, որ Անկարան ոչ միայն շատ հարցերում Բաքվի առաջնորդող ձեռքն էր ադրբեջանական զինված ուժերի պատրատության առումով, այլև եռանդուն մասնակցում էր գործողությունների պլանավորմանը, ինչպես նաև մարտական գործողություններին: Որպես հիմնավորում այս եզրակացությանը փորձագետները բերում են ոչ քիչ անվիճելի ապացույցներ:

2020 թ. առաջին ինը ամիսներին Անկարան վաճառել է Բաքվին 123 մլն ԱՄՆ դոլարի տարբեր զենքեր՝ վեց անգամ ավելի, քան 2019 թ. նույն ժամանակաշրջանում:

Մասնավորապես, 2020 թ. փետրվարին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Թուրքիան Ադրբեջանին վաճառի 33 մլն դոլարի սպառազինություն: Խոսքը թուրքական Bayraktar TB2 անօդաչուների, տարբեր հեռահարության հրթիռների,  TR-300 Kasirga և T-122 Sakarya համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, Kaplan նորագույն ինքնագնաց հակատանկային համակարգերի, Kobra զրահամեքենաների, SOM-B1 մեծ հեռահարության թևավոր հրթիռների մասին է:

Մատակարարումների տեմպը պահպանվում է մինչ օրս: Միայն 2021 թ. առաջին հինգ ամիսներին Թուրքիան Ադրբեջանին է մատակարարել 136 մլն դոլարի սպառազինություն:

Միայն 2019 թ. անցկացվել են 13 համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժություններ: 2020 թ. դրանք շարունակվել են նույն թափով: 2020 թ. հուլիս-օգոստոսին, ի լրումն Թուրքիայից Ադրբեջան ռազմական և տրանսպորտային ավիացիայի թռիչքների թվի կտրուկ մեծացմանը և սպառազինության ու տարբեր ռազմական տեխնիկայի մատակարարման կտրուկ աճին, պատկառելի թուրքական ռազմական անձնակազմ մնաց Ադրբեջանում: 

Ըստ աղբյուրների տեղեկությունների՝ խոսքը 600 զինծառայողների մասին է, ներառյալ՝ 200 մարդուց բաղկացած գումարտակային խումբը, 50 տեսուչները Նախիջևանից, 90 ռազմական խորհրդատուները Բաքվում, որոնք ապահովում էին բրիգադա-կորպուս-գլխավոր շտաբ շղթայի համակարգումը մարտական գործողություններն իրականացնելիս, 120 մարդու օդաչուա-տեխնիկական կազմը Գաբալա ավիաբազայում, 20 անօդաչուների օպերատորները Դալլյար օդանավակայանում, 50 տեսուչները Եվլախի օդանավակայանում, 50 տեսուչները 4-րդ բանակային կորպուսում (Փիրեքեշքյուլ) և 20 մարդը ռազմա-ծովային բազայում և Բաքվի Հեյդար Ալիևի անվան ռազմական ուսումնարանում:

Նշանակալի թվով թուրք զինծառայողներ ակտիվ մասնակցել են պատերազմի ընթացքում Ադրբեջանի գործողությունների պլանավորմանն ու իրականացմանը: Խոսքը հիմնականում այն գեներալների մասին է, որոնք ղեկավարել են թուրքական ռազմական գործողությունները Սիրիայում և Լիբիայում:

Որոշ թուրք բարձրաստիճան գեներալներ, ինչպես նաև ռազմական տեխնիկա, ներառյալ F-16 կործանիչները, 2020 թ. հուլիս-օգոստոսի զինավարժություններից հետո էլ մնացել են Ադրբեջանում:

Ռազմական փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանը որոշեց պատերազմի գնալ Թուրքիայի հետ միանալով և «մարտական գործողություններում ադրբեջանական տարածքից թուրքական օդաչուավոր և անօդաչու ավացիայի ակտիվ կիրառմամբ»:  «Դա արտաքին ռազմական տերության անմիջական ռազմական ներխուժման առաջին և եզակի դեպքն էր  հետխորհրդային տարածությունում ԽՍՀՄ փլուզումից ի վեր»,- նշում է հեղինակներից մեկը:

Պատերազմում ադրբեջանա-թուրքական ուժերի հաջողության կարևորագույն նախադրյալը  գերազանցությունն էր օդում անօդաչուների ավիացիայի շնորհիվ: Հակամարտությունում լայնորեն և արդյունավետ օգտագործվել են թուրքական Bayraktar TB2 հետախուզա-հարվածային անօդաչուները, որոնք կառավարել են թուրք օպերատորները: «Բայրաքթարները» հաջողությամբ են գործել և՛ որպես փոքր չափերի կառավարելի զինամթերքի կրողներ, և՛որպես թուրքական նոր TRLG-230 հրթիռների համար թիրախները ցույց տվող ու լուսավորող միջոցներ:

Հայկական զինված ուժերն անկարող գտնվեցին  հակառակորդի անօդաչու միջոցների համակարգային ազդեցությանը դիմակայելու հարցում: Հետևանքն այն էր, որ պատերազմի երկրորդ շաբաթի վերջում ադրբեջանա-թուրքական անօդաչու սարքերը որսում էին բառացիորեն յուրաքանչյուր կրակային միջոցը, զրահատեխնիկայի յուրաքանչյուր միավորը և հայ մարտիկների յուրաքանչյուր խումբը: Դա հանգեցրեց ոչ միայն հայկական կողմի ծանրագույն կորուստներին, այլև նրա զորակազմի զգալի բարոյալքմանը:

Հայկական կողմի կորցրած ցամաքային տրանսպորտային միջոցների հաստատված թիվը կազմել է առնվազն 1495 միավոր՝ 249 տանկ, 110  զրահափոխադրող ու հետևակի զրահամեքենա, 343 հրետանային սարքավորում, 112 ՀՕՊ բաղադրիչ, 178 ամենագնաց և 475 բեռնատար մեքենա: Անօդաչունի հասցրած վնասը կազմում է տրանսպորտային միջոցների կորստյան 39 տոկոսը:

Հայաստանի և ԼՂՀ-ի դրության մասին սպառիչ տեղեկությունները ռեալ ժամանակամիջոցի մասշտաբով Ադրբեջանին տալիս էր թուրք-հայկական սահմանի երկայնքով գործող Թուրքիայի ռազմա-օդային ուժերի հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման Е7-Т ինքնաթիռը: Արևելյան ուղղությունից մարտական գործողությունների շրջանների իրադրությանն անմիջականորեն հետևում էին հետախուզական սարքերի բեռնարկղերով հագեցած թուրքական  F-16-ները:

Փորձագետները նշում են, որ 2015 թ. ի վեր Ադրբեջանի ՌՕՈՒ-ի օդաչուները ամեն տարի վարժվում էին թուրքական ստորաբաժանումների հետ համատեղ «ԹուրԱզ Քարթալի» զորավարժությունների դրոշի ներքո: 2020 թ. «ԹուրԱզ Քարթալին» սկսվեց հուլիսի վերջին և տևեց երկու շաբաթ՝ մինչև օգոստոսի 10-ը:

 

2016-2020 թթ. Ադրբեջանում  մի քանի անգամ անցկացվել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք», «Սարսըլմազ Քարդեշլիկ», «Հեյդար Ալիև» թուրք-ադրբեջանական համատեղ տակտիկական զորավարժությունները: Ադրբեջանական զորամիավորումներն իրենց հերթին մասնակցել են  համատեղ «Էֆես», «Քըշ», «Էրջիես»  և «Անադոլու Անքասի, «ԹուրԱզ Շահինի» զորավարժություններին Թուրքիայի տարածքում:

Փորձագետների գնահատականով, ադրբեջանական ավիացիան և հրետանին մարտական գործողությունների հենց սկզբից փաստացի եղել են թուրքական խորհրդատուների ու տեսուչների կառավարման ներքո: Պատերազմի 5-6-րդ օրը ադրբեջանական զորքերի ցամաքային բաղադիչն անցավ թուրքերի հրամանատարության ներքո: Վերլուծաբանները պնդում են, որ  հատկապես այդ հանգամանքն օգնեց ադրբեջանցիներին, որպեսզի վերջնականապես տիրեն դրությանը:

Փորձագետների գնահատականով՝ մեծ է հավանականությունը, որ խաղաղության համաձայնության պայմանավորված հնգամյա ժամկետը սպառվելուց հետո Անկարան և Բաքուն  փորձեն հասնել ռուսական զորքերի հեռացմանը և Լեռնային Ղարաբաղի վերջնական գրավմանը:

Ներկայիս ստատուս քվոն տարածաշրջանում  սկզբից ևեթ անկայուն է, պնդում են փորձագետները: Այս պայմաններում, եզրակացնում են նրանք, Ռուսաստանի ռազմավարական նպատակը հայ-ադրբեջանական ուղղությամբ առաջիկա հինգ տարում կարող է դառնալ ոչ թե կայուն խաղաղության ձեռքբերումը Ղարաբաղում փոխընդունելի խաղաղության պայմանագրի հիման վրա, որ հազիվ թե իրականանալի է, այլ տարածաշրջանում երրորդ պատերազմի կանխումը:

Սերգեյ Վալչենկո

Աշխարհում Ադրբեջան Թուրքիա Ռուսաստան արցախյան պատերազմ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին