f

Անկախ

Հիշել տղերքին, հիշել Արցախը, հիշել գերիներին ու տեղահանվածներին


նիկոլենք ամեն բան անում են, որ որքան հնարավոր է շուտ մոռացության մատնեն Արցախի կորուստը, զոհված տղերքի հիշատակը, տեղահանվածների ու գերիների թեման։

Արցախի թեման ջրում են իրենց անհայրենիք լնգուլավազների միջոցով Արցախը արժեզրկելով, արցախցուն վախկոտ ու փախչող ներկայացնելով։

Զոհված տղերքի հիշատակը մոռացության են մատնում իրենց փառատոններով, տոնական միջոցառումներով ու փարթիներով։ Ուզում են ցույց տալ, որ՝ «տեսեք, ժողովուրդն օքեյ ա էս ամենի հետ, արդեն սաղ մոռացել են, ինքնամոռաց տժժում են, մեր արածն էլ են մոռացել, էդ դուք եք մնացել «հետամնաց»։ Դուք էլ մոռացեք, անցնենք առաջ»։

Գերիների թեման ջրվում ա, որ իրանց ընդեղ լավ են նայում, գռզոնյուզն էլ այդ մասին ռեպորտաժ ա պատրաստում, 1-2 գերու խոսցնում, ովքեր փաստում են, որ դիմանալու պայմաններ են, դե իսկ տեղահանված ու 30 տարվա արած-դրածը մեկ օրում կորցրած մարդկանց ներկայացնում են որպես վախկոտներ, ովքեր թողել ու փախել են իրենց տները։ Չեն ասում ինչի՞ ու ի՞նչ հանգամանքներում են էդ մարդիկ փախել, չեն ասում, որ նույն Հադրութում մի ընտանիքից 3 տղամարդ ա զոհվել էս պատերազմում։ Դրա մասին լուռ են, իրանք հրաման ունեն հադրութցիներին վախկոտ ու փախնող հանելու։

Էս ամենի դեմն առնելը յուրաքանչյուրիցդ է կախված։ Սա ոչ ֆինանսական միջոցներ ա պահանջում, ոչ ֆիզիկական։ Ընդամենը ձեզնից պահանջվում ա ՀԻՇԵԼ։ Հիշել տղերքին, հիշել Արցախը, հիշել գերիներին ու տեղահանվածներին։ Դուք ձեր տանն ապրում եք, ոչ ոք այն չի խլել, ձեր երեխաները ձեր կողքին են, ձեր հարազատների շիրիմները՝ ապահով։ Ձեզնից ընդամենը պահանջվում է էս ողջ անհայրենիքության մեջ չկորցնել ձեր մարդ տեսակը, ձեր արժեքներն ու բարոյականությունը։

Տենց մի առած կա, երբ մի մարմնավաճառ Սոկրատին ասում է.

-Սոկրատ, դու էլ պետք ա ասես խելացի՞ ես։ Ժամերով փիլիսոփայություն ես կարդում, ու քո կողքն ընդամենը 4-5 հոգի են, բայց ես, եթե մի հատ մատս ճտցնեմ, 20 հոգի կգա հետևիցս։

Սոկրատը պատասխանում է.

-Քո տարած ճանապարհը դեպի ներքև է իջնում, քո հետևից գալը հեշտ է ու ջանք չի պահանջում։ Ամեն մեկն էլ կարող է գալ։ Իսկ իմ քարոզած ճանապարհը դեպի բարձունք է տանում։ Այնտեղ կարող են բարձրանալ միայն ընտրյալներն ու ուժեղները։

Առակը կցուցանե՝ անտեսեք ձեզ ներքև քաշող մարմնավաճառներին ու գնացեք միմիայն վեհ ու արժանապատիվ գաղափարների հետևից։ Առանց այն էլ մարմնավաճառների ետևից գնացողները շատ են։

44-օրյա պատերազմ Արամ Գևորգյան ՖԲ Գրառում

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին