f

Անկախ

Եղունգների բուժումն ու խնամքը ճիշտ է վստահել մաշկաբան-պոդոլոգի. Մուշեղ Մանուկյան


 Խնամված ու գեղեցիկ եղունգներ ունենալն անհնար է, եթե եղունգներն անառողջ են (առկա է եղունգների դեֆորմացիա, ներաճ, սնկային ախտահարումներ, սնուցման խանգարումներ): Մատնահարդարի փոխարեն նախ պետք է փնտրեք պրոֆեսիոնալ պոդոլոգի: Ե՞րբ դիմել պոդոլոգի,  և ինչպե՞ս նա կօգնի ազատվել եղունգների առողջական ու էսթետիկ տհաճ խնդիրներից. պարզաբանում է մաշկաբան-պոդոլոգ Մուշեղ Մանուկյանը:

  • Եղունգների ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում և որո՞նք են դրանց առաջացման պատճառները:

Պոդոլոգները զբաղվում են եղունգի դեֆորմացիաների, ներաճի  շտկմամբ, սնկային ախտահարումների, սնուցման խանգարումների բուժմամբ: Առաջացման պատճառներ կարող են լինել ժառանգական նախատրամադրվածությունը, սխալ կոշիկների ընտրությունը, եղունգը սխալ կտրելն ու մշակելը, հարթաթաթությոունը։ Եղունգի ախտահարումներ կարող են ի հայտ գալ անգամ նորածինային տարիքում:  Ի դեպ վերջին շրջանում եղունգների ախտահարումներ հաճախացել են երիտասարդ՝ 18-22 տարեկան, աղջիկների շրջանում:

- Ի՞նչով է պայմանավորված 18-22 տարեկան աղջիկների շրջանում եղունգների ախտահարումների հաճախացումը:

-Իհարկե ժամանակակից խնամքի միջոցներով: Գեղեցկության սրահներում մատնահարդարները կիրառում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ արձակող լամպեր: Այդ ճառագայթները և կոսմետիկ միջոցները կարող են առաջացնել սնկային հիվանդություններ: Խնդիրն այն է, որ առաջացած խնդիրները հաճախ աղջիկներն ու կանայք փորձում են կոծկել արտաքին խնամքով, բայց դրանով ավելի են վատթարացնում եղունգների վիճակը: Երբեմն այն աստիճանի, որ որոշ կլինիկաներում առաջարկվում է հեռացնել ախտահարված եղունգը: Ես դա համարում եմ ոչ օպտիմալ լուծում: Ինչ աստիճանի բարդ ախտահարում էլ լինի, ես   առաջարկում եմ բուժման ոչ վիրահատական մեթոդներ

  • Ի՞նչ մեթոդներ են դրանք: 

-Դրանք արդիական բուժական մեթոդներ են. լազերոթերապիան (լազերի միջոցով իմպուլս է հաղորդվում եղունգի ախտահարված օջախին՝ նպաստելով դրա աստիճանական վերացմանը), պլազմոթերապիան (պլազման մարդու երակից վերցված սեփական արյունից անջատ շիճուկն է, որը ներարկվում է ախտահարված օջախում), արկադայի մեթոդը (ներաճած եղունգները բարձրացվում են և հատուկ նյութի կիրառմամբ աճի ամբողջ ընթացքում պահպանում են դիրքը), բժշկական մշակումը հատուկ սարքավորումներով և տեխնոլոգիաներով, հարեղնգային թմբիկի պլաստիկա (կոագուլյացիա), թիթեղների տեղադրում,  որի միջոցով կառավարվում է եղունգի աճի ճիշտ ուղղությունը, տամպոնադայի մեթոդը (օգտագործվում է բիոլոգիական տամպոններ, որոնք ունեն հակաբորբոքային հատկություն և իրենց առանձգականության շնորհիվ կանխում են ներաճը):

  • Ի՞նչ առավելություն է տալիս այդ մեթոդների կիրառումը:

-Գլխավոր առավելությունն այն է, որ դրանց շնորհիվ մենք չենք հեռացնում եղունգը, ինչպես ընդունված էր մինչև հիմա: Բոլոր վերոնշյալ մեթոդները կիրառվում են առանց անզգայացման և կատարվում են անցավ, պրոցեդուրայից հետո պացիենտն իր ոտքով տուն է գնում: Այս մեթոդների շնորհիվ իրականացվում է կոմպլեքս բուժում, պահպանվում ու վերականգնվում է եղունգի կենսունակությունը:

  • Ո՞ր մեթոդը եղունգների ո՞ր խնդրի դեպքում է կիրառվում:

-Իհարկե, մենք ոչ վիրահատական լուծում ունենք եղունգների յուրաքանչյուր խնդրի համար: Եթե պացիենտն ունի եղունգների դեֆորմացիա, տեղադրում ենք հատուկ թիթեղներ: Թիթեղները ապահովում են եղունգի աճի ուղղությունը ճիշտ այնպես, ինչպես ատամների աճի ուղղությունը շտկելու համար տեղադրվող բրեկետները: Կատարում եմ նաև բժշկական ապարատային մշակում հատուկ գործիքներով և եղունգների պլաստիկա: Սնկային հիվանդությունը, որը եղունգների հաճախ հանդիպող հիվանդություններից է, բուժվում է մի քանի մեթոդների համադրությամբ: Նախ կատարվում է  բժշկական ապարատային մշակում, այնուհետև լազերոթերապիա, հարկ եղած դեպքում արվում է նաև պլազմոթերապիա և անցկացվում է դեղորայքային նշանակում: Գործընթացը տևում է մոտ 30 րոպե, անցավ  և առանց անզգայացման: Եղունգների ներաճը նույնպես հաճախ անհանգստացնող խնդիր է, վիրահատություն խորհուրդ չենք տալիս, որովհետև խնդիրն ունի կրկնվելու հատկություն: Ես այս դեպքում կիրառում եմ տամպոնադայի մեթոդը. օգտագործում եմ բիոլոգիական տամպոններ, որոնք ունեն հակաբորբոքային հատկություն և իրենց առանձգականության շնորհիվ կանխում են ներաճը։ Նաև կիրառում եմ արկադայի մեթոդը, որը թույլ է տալիս լիարժեք վերականգնել եղունգի նախնական տեսքը: Խնդիր ունեցող մատը դրվում է սարքի մեջ և հատուկ, գործիքներով ձգում, որպեսզի չտեղաշարժվի: Այնուհետև հատուկ գործիքներով եղունգի խնդրային հատվածում  կատարվում է ռեկոնստրուկցիա,  որի ժամանակ եղունգը բարձրացվում է: Եղունգի կորացած հատվածը հատուկ նյութով է պատվում: Նյութը 6-8 ամիս կարող է մնալ եղունգին և ամրացնել այն: Այս մեթոդի կիրառումը  վերցրել եմ  լեհ մասնագետներից ու առաջինն եմ այն կիրառել մեր երկրում: Իսկ եղունգների սնուցման խանգարումների ժամանակ(օնիխոդիստրոֆիաներ), երբ եղունգները  բարակում, շերտավորվում և ճաքեր են տալիս, եղունգի տակ օդ է հավաքվում, դիմում եմ պլազմոթերապիայի մեթոդին և 2-3 ամիս հետո լիորվին վերականգնում եղունգների առողջ տեսքը:

- Դուք զբաղվում եք նաև ոտնաթաթի մաշկային խնդիրներով, խնդրում եմ մանրամասնեք՝ ի՞նչ խնդիրներ են դրանք և ի՞նչ բուժում եք առաջարկում Դուք:

- Դրանք են կրունկների ախտահարումները, կրկնկախիթը, կոշտուկները, նաև զբաղվում եմ գորտնուկների վերացմամբ ու քրտնարտադրության կարգավորմամբ: Օրինակ՝ կրունկի ճաքերը, հայաստանյան կլիմայով պայմանավորված, բավական հաճախ հանդիպող խնդիր են, և ես առաջարկում եմ արդիական բուժում, որն արագ արդյունք է տալիս. կատարում եմ տեյպավորում, հատուկ նյութերով կպչուկներ են դրվում կրունկներին, հետո՝ կոսմետիկ խոնավացնող ու դեղորայքային միջոցներով կրունկը մշակվում է, և մեկընդմիշտ հրաժեշտ ենք տալիս ճաքերին:

  Բավական տհաճ խնդիր է կրնկախիթը (շպոռաները), երբ կրունկի ոսկորն սկսում է աճել դեպի ներքև, իսկ մաշկը գնալով բարականում է: Վիրահատական միջամտությունը ցանկալի չէ: Ես կատարում եմ լազերաթերապիա՝ բորբոքային պրոցեսը հանգստացնելու համար,  ապա պլազմոթերապիա՝ հարակից հյուսվածքների բորբոքումը անցկացնելու համար: Ոտքերի և ձեռքերի կոշտուկները, գորտնուկները ևս կարելի է հեռացնել լազերային կամ կոագուլյացիայի եղանակներով, առանց անզգայացման ու անցավ: Ամեն դեպքում ես նախապատվությունը տալիս եմ ոչ վիրահատական արդիական մեթոդների կիրառմանը, որոնք ապահովում են արագ ու երկարատև արդյունք:

- Առատ քրտնարտադրությունը ևս տհաճ խնդիր է, որից Դուք նույնպես օգնում եք ազատվել:

Անցանկալի առատ քրտնարտադրությունից ազատվելու համար կիրառում եմ բուժական բոտեքս թերապիա, որը կանխարգելում է քրտնարտադրության խնդիրը 6-7 ամսով: Բավականին հաճախ դիմում են նաև մազաթափության համար, որ բուժում եմ պլազմոթերապիայի օգնությամբ: Այն առաջնահերթ կանխում է մազաթափությունը և նոսրացումը, եթե կա կիսամահացած մազային սոխուկներ, այն միանգամից վերականգնվում է:

-Վերջում եկեք ընդհանրացնենք, բժիշկ Մանուկյան, ո՞րն է Ձեր բուժման առավելությունը, ինչու՞ մարդիկ հենց Ձեզ դիմեն:

- Ես՝ որպես մաշկաբան-պոդոլոգ, առաջարկում եմ եղունգների բուժման արդիական մեթոդներ, որոնք ոչ վիրահատական են, անցավ ու չեն պահանջում անզգայացում ու եղունգի հեռացում: Ո՛չ վիրահատությանը, ո՛չ եղունգի հեռացմանը. սա է իմ սկզբունքը: Բոլոր այն խնդիրները, որոնցով ես զբաղվում եմ, ավելի արդյունավետ են բուժվում առանց վիրահատության: Ի դեպ իմ բուժումը նաև մատչելի է ու հասանելի սոցիալական բոլոր խմբերին: Եղունգների, կոշտուկների խնդիրներ շատերն են ունենում, ցավոք, նրանք հաճախ դիմում են գեղեցկության սրահների աշխատողներին ու հաճախ ավելի խորացնում իրենց խնդիրները: Այնինչ դիմելով բժիշկ պոդոլոգի՝ նրանք կարող են արագ,անցավ, առանց կտրվելու իրենց առօրյայից լիարժեք ազատվել իրենց անհանգստացնող խնդրից: Խորհրդատվությունն ու բուժումը իրականացնում եմ Պուշկինի 56/1 հասցեում:

 

 

Եղունգների բուժումն ու խնամքը Մուշեղ Մանուկյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին